Հանուն մեր Դիլիջանի ես պատրաստ եմ համագործակցել հաղթող քաղաքական ուժի հետ. ՔՈ-ի Դիլիջանի համայնքապետի թեկնածու

Սույն թվականի հոկտեմբերի 17-ին մի շարք համայնքներում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ, որոնցից մեկը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքն է:

Դիլիջանի ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 5 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Քաղաքացու որոշում», «Հանրապետություն», «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունները:

ՀԺ-ի հետ զրույցում ՔՈ-ի համայնքապետի թեկնածու Արա Մարտիրոսյանը նշեց՝ քաղաքացիներն իր հետ հանդիպումների ընթացքում բարձրաձայնում են մի շարք խնդիրների մասին:

«Աղբահանություն, տրանսպորտ, ճանապարհաշինություն... և ընտրությունների արդյունքներով, եթե հաղթանակը մերը լինի, ապա 5 տարի անց մյուս թեկնածուներն այս խնդիրները լուծելու կարիք չեն ունենա»:

Դիտարկմանը, որ Դիլիջանը հայաստանյան տուրիստական ամենահայտնի ուղիներից մեկն է, ի՞նչ քայլեր է ինքը պատրաստվում ձեռնարկել՝ տուրիզմը Դիլիջանում է՛լ ավելի զարգացնելու համար, Մարտիրոսյանը պատասխանեց. «Մեր նախընտրական ծրագրում կենտրոնական տեղ է զբաղեցնում հենց մարդը: Մենք ցանկանում ենք մեր քաղաքացիներին պատրաստել նոր սոցիալական մարտահրավերների: Ցանկանում ենք մասնավոր ներդրումներն ավելացնել մեր համայնքում, քանի որ Դիլիջանի մասին օրենքով ներդրումների մասով հարկային արտոնություններ կան տրված 2 միլիարդից ավելի ներդրումներ կատարողների համար, այսպիսով հարկեր կան, որոնք հանվում են, կամ հետաձգվում է դրանց վճարումը: Մենք փորձելու ենք գովազդի տեսքով, ինչպես նաև հասցեական ներդրողներին իրազեկել այս օրենքի մասին, որպեսզի ներդրողները շատանան, և Դիլիջանն էլ ավելի ուժեղ տուրիստական կենտրոն դառնա»:

ՔՈ-ի թեկնածուի խոսքով՝ ամեն բան անելու են, որ համայնքում զարգանա նոր կրթական մակարդակ, բացվեն նոր աշխատատեղեր, որպեսզի երիտասարդները կարիք չունենան աշխատելու համար գնան Երևան:

«Պետք է շահագրգռենք նաև մեր քաղաքացիներին, որպեսզի մնան և շենացնեն իրենց համայնքը: Բայց դրա հետ մեկտեղ պետք է ապահովենք նրանց լավ կրթությունը, մանավանդ՝ սպասարկման ոլորտում, որպեսզի որևէ տուրիստական կենտրոն բացելու դեպքում կարիք չլինի մայրաքաղաքից աշխատակիցներ բերել Դիլիջան, այլ հենց դիլիջանցիները մնան և աշխատեն իրենց համայնքում: Քանի որ բոլորն էլ սիրում են իրենց ծննդավայրը, մենք էլ մեր Դիլիջանը մի քիչ ավելի շատ ենք սիրում մնացածներից»:

Արա Մարտիրոսյանը, անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ դիլիջանցին պետք է ընտրի հենց իրեն, ասաց՝ ինքը միշտ ապրել է Դիլիջանում, ծանոթ է բոլոր խնդիրներին:

«Ես գիտեմ՝ քաղաքում առկա խնդիրների լուծման ուղիները որոնք են: Ես ամեն բան անելու եմ, որ քաղաքն էլ ավելի զարգանա, իսկ մարդկանց ապրելակերպի կենսամակարդակը բարձրանա»:

Հարցին՝ պարտվելու դեպքում պատրա՞ստ է համագործակցել հաղթող քաղաքական ուժի հետ, Մարտիրոսյանը դրական պատասխան տվեց. «Հանուն մեր Դիլիջանի, մեր երեխաների ապագայի ես պատրաստ եմ համագործակցել հաղթող քաղաքական ուժի հետ: Մեզ համար կարևոր է, որ քաղաքը լինի զարգացած, մաքուր, առաջադեմ ու խաղաղ: Կապ չունի, թե ով կհաղթի, մենք պատրաստ ենք համագործակցել»:

Անյուտա Աթանեսյան

Տպել
1626 դիտում

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան