Պատվաստանյութերի արագացված ստեղծումը հնարավոր է. ԱՆ-ն պատասխանել է ֆեյսբուքյան հարցադրումներին

Ի պատասխան օգտատեր Վազգեն Թորոսյանի գրառման առողջապահության նախարարությունը տեղեկացնում է.

1. Օրինակ՝ մարդիկ հարցնում են. «Ո՞նց տենց շուտ սարքեցինք վակցինան, եթե մյուսների համար տարիներ, տասնյակ տարիներ են ծախսել։

2. Բա մի տասը տարի պետք չի՞ փորձարկել։ Առաջին վակցինաները մի էդքան փորձարկում էին»։

Պատվաստանյութերի արագացված ստեղծումը հնարավոր է, սակայն դա չի նշանակում, որ որևէ փուլ կրճատվում կամ դուրս է մնում, ուղղակի կլինիկական հետազոտությունների փուլերը կարող են միաժամանակ իրականացվել:

Եթե սովորական ժամանակացույցով պատվաստանյութի ստեղծումը տևում է մոտ 10 տարի, ապա, օրինակ, «Մոդեռնա»-ի ստեղծումը՝ վիրուսի գենետիկ հաջորդականության վերծանումից մինչև կլինիկական հետազոտությունների ամփոփումը, տևել է մոտ 300 օր:

Պատվաստանյութերի ստեղծման գործընթացն անցնում է ինչպես նախակլինիկական, այնպես էլ կլինիկական փորձարկումների 3 փուլ: «ՔՈՎԻԴ-19»-ի դեմ պատվաստանյութերի ստեղծման արագացված ժամանակացույցի դեպքում նախակլինիկական փուլին զուգահեռ իրականացվել են 1-ին երկու կլինիկական փուլերը: 1-ին և 2-րդ փուլին զուգահեռ 3-րդ կլինիկական փուլը:

Պատվաստանյութերի արագացված ստեղծմանը նպաստել են նաև այլ հանգամանքներ, մասնավորապես՝ պատվաստանյութերի ստեղծման տեխնոլոգիաները նոր չեն, այլ կիրառվել են արդեն առկա տեխնոլոգիաներ, միաժամանակ «ՔՈՎԻԴ-19» համավարակի հաղթահարման համար, պատվաստանյութերի ստեղծման և արտադրության նպատակով, մի շարք երկրների կառավարությունների կողմից կատարվել են մեծ ֆինանսական ներդրումներ, որը նույնպես նպաստել է պատվաստանյութերի ստեղծման ժամանակահատվածի կրճատմանը:

3. Բա ի՞նչ իմանանք՝ մի 30 տարի անց վատ հետևանքներ չի առաջացնի։

ՀՀ-ում կիրառվող «ՔՈՎԻԴ-19»-ի դեմ բոլոր պատվաստանյութերն ունեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Եվրոպական դեղերի գործակալության, ինչպես նաև առանձին երկրների կողմից տվյալ ոլորտը կանոնակարգող կազմակերպությունների կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Վերջինս փաստում է, որ պատվաստանյութերը համապատասխանում են անվտանգության և արդյունավետության չափանիշներին: Միաժամանակ, պատվաստանյութերի կիրառմանը զուգընթաց շարունակվում են նաև պատվաստանյութերի անվտանգության նկատմամբ շարունակական դիտարկումը:

4. Բա եթե պատվաստված մարդիկ էլ կարող են հիվանդանալ ու մահանալ, ինչի՞ ենք պատվաստվում։

Հիվանդացած և պատվաստված անձինք նույն կարգավիճակում չեն գտնվում. պատվաստումները նվազեցնում են վարակի տարածման ռիսկը, իսկ հիվանդանալու դեպքում հիվանդությունն ընթանում է թեթև ընթացքով: Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութերի համար արդեն իսկ փաստվել է, որ էապես դանդաղեցնում են վիրուսի փոխանցումը: Կորոնավիրուսային հիվանդության («ՔՈՎԻԴ-19») դեմ առկա բոլոր պատվաստանյութերը կանխարգելում են հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր ձևերը և մահվան դեպքերը:

Միաժամանակ, պատվաստանյութը լիարժեք պաշտպանում է, եթե անձը ստացել է սահմանված դեղաչափերը և վերջին դեղաչափից անցել է առնվազն 2 շաբաթ:

Տպել
951 դիտում

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան