«Ունենք կոնկրետ պատկերացումներ, թե ինչի շուրջ պիտի համագործակցենք». վարչապետն ընդունել է Հնդկաստանի արտգործնախարարին

Վարչապետի լրատվական ծառայությունը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է.

«Մեծարգո պարոն նախարար, պատվիրակության հարգելի անդամներ,

Ողջունում եմ բոլորիդ: Մենք մշտապես կարևորել ենք Հնդկաստանի հետ մեր հարաբերությունները և մշտապես ջերմ հարաբերություններ ենք ունեցել: Անկեղծ ասած, զարմացած եմ, որ Դուք Հնդկաստանի առաջին արտաքին գործերի նախարարն եք, որ այցելում է Հայաստան: Դա իսկապես շատ զարմանալի է, որովհետև տպավորություններն այնպիսին են, թե Հնդկաստանը Հայաստանում և Հայաստանը Հնդկաստանում շատ տեսանելի են ներկայացված: Բայց երևի թե այդ փաստն իր մեջ ունի որոշակի խորհրդանիշ, և բաց թողած ահագին աշխատանք ունենք, որ պետք է լրացնենք:

Շատ ուրախ եմ և շնորհակալ եմ Ձեր հանձնառության համար՝ ակտիվացնելու մեր աշխատանքները: Ես հիշում եմ՝ Դուշանբեում մեր ԱԳ նախարարի հետ ձեր հանդիպումից հետո մենք զրույց ենք ունեցել, և իր գնահատականը նույնպես այն է եղել, որ մենք շատ մեծ հնարավորություններ ունենք, որոնք գուցե պատշաճ չենք օգտագործել, և հիմա պետք է ամեն ինչ անենք՝ բաց թողնվածը լրացնելու համար:

Բայց նաև ուզում եմ իմանաք, որ մենք ոչ միայն պատրաստակամություն ենք ուզում արտահայտել, այլ ունենք կոնկրետ պատկերացումներ և առաջարկություններ, թե ինչի շուրջ և ինչի վերաբերյալ պիտի համագործակցենք: Պետք է ընդգծեմ, որ այդ մտադրությունը, մթնոլորտը և օրակարգն արձանագրել ենք նաև վարչապետ Մոդիի հետ 2019 թվականին՝ Նյու Յորքում մեր ունեցած հանդիպման ժամանակ և այն ժամանակ պայմանավորվեցինք, որ արդեն կոնկրետացնենք մեր գործողությունները: Բայց գիտեք, ցավոք, կորոնավիրուսը հաջորդ պահին վրա հասավ: Մենք սովորել ենք կորոնավիրուսի պայմաններում աշխատել, և հույս ունեմ՝ առաջ կգնանք:

Պարոն նախարար, կրկին ողջունում եմ Ձեր այցը Հայաստան և հույս ունեմ, որ այն պատմական կլինի ոչ միայն վիճակագրական, այլև բովանդակային առումով»:

Իր հերթին Հնդկաստանի արտգործնախարարը նշել է.

«Շնորհակալ եմ, Ձերդ Գերազանցություն: Պարոն վարչապետ, նախևառաջ թույլ տվեք Ձեզ փոխանցել վարչապետ Նարենդրա Մոդիի ողջույնները: Նա հիշում է 2019 թվականին Ձեզ հետ ունեցած իր հանդիպումը և շատ է կարևորում իմ այս այցը:

Ձերդ Գերազանցություն, անկեղծ ասած, ես նույնպես շատ զարմացած էի՝ տեղեկանալով, որ Հնդկաստանի արտաքին գործերի ոչ մի նախարար չի այցելել Հայաստան։ Ես բացահայտեցի այդ փաստը, երբ առաջին անգամ հանդիպեցի իմ գործընկերոջը՝ Արարատ Միրզոյանին Դուշանբեում: Ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, որ եթե անգամ տեղի չի ունեցել այն, ինչ ժամանակին պետք է լիներ, այսօր առկա է մեծ ուշադրություն մեր կարևոր հարաբերությունների վրա: Համաձայն եմ Ձեզ հետ՝ մեր միջև կա շատ լավ տրամադրվածություն, պատմություն, բայց պետք է անցնենք գործնական և շոշափելի քայլերի՝ մեր հարաբերություններն առաջ մղելու համար»:

ՀՀ վարչապետը ողջունել է Հնդկաստանի գործնական տրամադրվածությունը և վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ փոխշահավետ նոր նախաձեռնություններով հարստացնելու հայ-հնդկական գործակցությունը:

Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստան-Հնդկաստան քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, և պետք է ավելի շատ կենտրոնանալ տնտեսական ծրագրերի վրա՝ հաշվի առնելով տնտեսական չիրացված մեծ ներուժի առկայությունը: Հնդկաստանի ԱԳ նախարարն առաջարկել է գործարար համաժողով կազմակերպել կամ բիզնես առաքելություն ուղարկել Հայաստան: Վարչապետ Փաշինյանը ողջունել է այդ գաղափարը՝ այն համարելով տեղում ՀՀ ներդրումային հնարավորություններին ծանոթանալու և հայ-հնդկական գործարար կապերն ակտիվացնելու փոխշահավետ հնարավորություն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կոնկրետ քայլեր ձեռնարկել:

Նիկոլ Փաշինյանը և Սուբրամանյամ Ջայշանկարը հայ-հնդկական գործընկերության հաջող օրինակ են համարել կրթական համագործակցությունը և համակարծիք եղել, որ այդ օրինակով պետք է զարգացնել կապերը ենթակառուցվածքների, զբոսաշրջության, դեղագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ադամանդագործության և այլ ոլորտներում:

Հանդիպման ավարտին Հնդկաստանի ԱԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ իր այցով սկիզբ կդրվի հայ-հնդկական նոր ինտենսիվ գործընկերությանը:

Տպել
927 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց