Վերահաստատում ենք ՀՀ դիրքորոշումը Հնդկաստանին Անվտանգության խորհրդի մշտական անդամակցություն ստանալու հարցում. ԱԳՆ

13/10/2021 schedule15:18

ՀՀ ԱԳ նախարարությունը ներկայացրել է Արարատ Միրզոյանի խոսքը, որը հնչել է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Արարատ Միրզոյանի ելույթն ամբողջությամբ՝ ստորև.

«Ուրախ եմ Հայաստանում հյուրընկալել իմ գործընկերոջը՝ Հնդկաստանի ԱԳ նախարար Ջայշանկարին, և նրա գլխավորած պատվիրակությանը: Սա Հնդկաստանի ԱԳ նախարարի առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն, և պետք է նկատել, որ այցը բավականին սպասված էր:

Այցը վկայում է մեր երկու բարեկամ պետությունների և ժողովուրդների միջև օրեցօր ընդլայնվող և խորացող հարաբերությունների մասին, և անկասկած՝ այս այցը կխթանի հայ-հնդկական համագործակցությունը բոլոր ոլորտներում․ սա բխում է մեր երկու երկրների և ժողովուրդների շահերից:

Պետք է միանգամից արձանագրեմ, որ Հնդկաստանը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է, և համագործակցության հետագա ամրապնդումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում է: Սա դուք կարող եք տեսնել նաև ՀՀ Կառավարության ծրագրում, որը հաստատվել է Ազգային ժողովի կողմից:

Ցանկանում եմ մեծ գոհունակություն հայտնել այսօրվա մեր հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ և կրկին վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ բոլոր պայմանավորվածությունները արագորեն կյանքի կոչելու ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու առումով:

Մյուս տարի մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակն է լրանում, հոբելյան է, և մենք պետք է միասին քայլեր ձեռնարկենք՝ քաղաքական, տնտեսական, պաշտպանական, մշակութային ոլորտներում մեր հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար:

Մեր համագործակցությունը միջազգային կազմակերպություններում ևս կշարունակվի խորանալ, փոխադարձ աջակցությունը՝ ամրապնդվել: Եվ մենք շնորհավորում ենք Հնդկաստանին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում անցած արդյունավետ նախագահության կապակցությամբ:

ՄԱԿ-ի ԱԽ բարեփոխումների կապակցությամբ՝ վերահաստատում ենք ՀՀ դիրքորոշումը և աջակցությունը Հնդկաստանին՝ անվտանգության խորհրդի մշտական անդամակցություն ստանալու հարցում:

Հնդկաստանը՝ որպես աշխարհի ամենամեծ ժողովրդավարություն, խոշոր և արագ զարգացող տնտեսություն, ինչպես նաև խաղաղասեր քաղաքականություն վարող պետություն, կարող է նպաստել, իր ներդրումն ունենալ Հարավային Կովկասում կայունությանը, զարգացմանը և խաղաղությանը:

Եվ մենք բարձր ենք գնահատում Հնդկաստանի սկզբունքային դիրքորոշումը և շարունակական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում:

Հայաստանը բազմիցս նշել է, որ ուժի կիրառումը չի կարող հիմք հանդիսանալ հակամարտության լուծման համար, և ԼՂ հիմնախնդիրը պետք է ստանա իր համապարփակ կարգավորումը՝ խաղաղ բանակցությունների միջոցով, միջազգային մանդատ ունեցող ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում՝ հայտնի սկզբունքների հիման վրա:

Մենք բարձր ենք գնահատում Հնդկաստանի ԱԳ նախարարության այս տարվա մայիսին արված հայտարարությունը այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է հետ քաշվեն ՀՀ ինքնիշխան տարածքից: Մեր կողմից վերահաստատում ենք ՀՀ դիրքորոշումը Ջամմուի և Քաշմիրի հարցում Հնդկաստանին սատարելու առումով:

Մեր դիրքորոշումները համընկնում են նաև ահաբեկչության դեմ պայքարի, ծայրահեղականության և վարձկան ահաբեկիչների՝ հակամարտության գոտիներ տեղափոխման անթույլատրելիության և դատապարտելիության հարցում:

Անդրադառնալով մեր երկկողմ օրակարգին՝ նշեմ, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցությունը զարգանում է առևտրի, կրթության, մշակույթի, առողջապահության, գիտության, պաշտպանության և միջմարդկային փոխանակումների ոլորտներում:

Մեր սպասելիքները երկկողմ համագործակցության առումով շատ ավելի շատ են, և կրկին, այս այցի ընթացքում և մեր հանդիպումների ընթացքում մենք ձեռք ենք բերել կոնկրետ պայմանավորվածություններ՝ մի շարք ոլորտներում շատ ավելի շոշափելի և արդյունավետ ծրագրերի իրականացման մասին:

Մենք առաջարկել ենք նաև անցկացնել երկկողմ քաղաքական խորհրդակցություններ և միջկառավարական հանձնաժողովի հերթական համատեղ նիստ:

Կրկին հայտնում ենք մեր երախտագիտությունը՝ Հնդկաստանի կողմից տեխնիկական և մարդասիրական օգնության շրջանակներում տրամադրվող աջակցության համար:

Հարգելի՛ պարոն նախարար, ինքս ուզում էի տեղեկացնել մեր գործընկերներին հրավերի մասին, և ուզում եմ ասել, որ սիրով ընդունելու եմ Ձեր հրաշալի երկիր այցելելու հրավերը։ Եվ ինչպես պայմանավորվել էինք, այցի ընթացքում ինձ կուղեկցեն ինչպես այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, այնպես էլ՝ բիզնեսի, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիական համայնքների ներկայացուցիչներ, որպեսզի կարողանանք կյանքի կոչել այն պայմանավորվածությունները, որոնք այսօր ձեռք ենք բերել։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4897 դիտում

Վարչապետը ստորագրել է պատանիների «խաղաղության» գլխարկները. տեսանյութ

Այդ փաստաթուղթը հօդս ցնդեցրեց լրտեսների թեզերը, այն մեծ նշանակություն ունի մեզ համար․ Նիկոլ Փաշինյան

Ազատության հրապարակում ընթանում է «Հայաստան» դաշինքի հանրահավաքը

Կալուգացի օլիգարխը դառնալու է բոմժ, կզցնելու ենք մինչև վերջին խազը. Ռուբինյան

Ծեծկռտուք Նորակերտ համայնքում. Նաիրի Հոխիկյանը ատրճանակով սպառնացել է ՔՊ անդամի

Հայաստանում գազի հետ կապված բարդ իրավիճակ կարող է ստեղծվել. Ալեքսեյ Օվերչուկ

Մայիսի 31-ը՝ Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օր

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը

Սյունիքում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. հոսպիտալացվել են իրանցիներ

Պենտագոնը հայտնել է, որ ԱՄՆ-ն հարվածել է թմրանյութեր տեղափոխող նավին

Հայաստանը կարող է լինել էներգետիկ ինքնաբավ պետություն, և մենք գնում ենք այդ ճանապարհով․ Փաշինյան

Ռուսական շուկայի կորստի դեպքում Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից. ՌԻԱ Նովոստի

Փաշինյանին ու Ավանեսյանին ելակով տորթ են հյուրասիրել. տեսանյութ

Մեզ համար Եվրասիական տնտեսական միության հետ կապերի խզման հարց չկա․ Մհեր Գրիգորյան

Փաշինյանին ու Ավինյանին «16» գրությամբ մարզաշապիկներ են նվիրել. տեսանյութ

Լուկաշենկոն հայերին խորհուրդներ է տվել, սպառնացել, թե Ուկրաինայի իրադարձությունների կրկնություն կարող է լինել

ԱՄՆ-Իրան բանակցությունները դանդաղ են ընթանում. Թրամփ

Բելառուսական կողմի հասցեին Վլադիմիր Զելենսկիի uպառնալիքները դատարկախոuություն են․ Լուկաշենկո

ՀՀ-ն հակամարտության փակուղուց վեր է ածվում խաղաղության խաչմերուկի. Փաշինյան

Ամռան առաջին շաբաթը Հանրապետությունում տեղումներ են սպասվում. ջերմաստիճանը կբարձրանա

Փաշինյանը վստահ առաջատարն է Հայաստանում նախընտրական հարցումներում՝ ջախջախիչ թվերով. Euronews

«Գեներալական դաշույնով» պարգևատրելու հանդիսավոր արարողություն՝ ՊՆ վարչական համալիրում

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում

Միլիարդավոր դոլարների արժողության մեր սպառազինության զգալի հատվածը արտադրված է ՀՀ-ում. Փաշինյան

Կառուցում ենք նոր որակի պետություն. Փաշինյան

Գունեղ օր փոքրիկների համար․ ՆԳ նախարարությունը հրավիրում է միասին նշելու հունիսի 1-ը

Նորք-Մարաշում թութ նվեր ստացանք. շնորհակալ եմ, սիրում եմ բոլորիդ. վարչապետ

Խոշոր ավտովթար Վանաձորում. կա 4 վիրավnր

«Յունիսպորտը»՝ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն

Մեքենան բախվել է էլեկտրական սյանն ու բռնկվել. կա տուժած

Լինելու են նոր աղմկահարույց բացահայտումներ հանցավոր սխեմաներով, որոնց մասնակիցները նախկին պաշտոնյաներ են. ՀԿԿ

Թուրքիայում ավտոբուսը շրջվել է ու բռնկվել. կան զոհեր և ավելի քան 30 տուժած

Առավոտյան սելֆի. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հրդեh՝ Երևանի տներից մեկում

Էսօր զինվորներն են պահում ծնողներին, ոչ թե ծնողները՝ բանակում ծառայող զինվորներին․ ՔՊ-ն Տավուշում է․ տեսանյութ

Թրամփը շուտով Իրանի հարցով վերջնական որոշում կկայացնի

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է բռնի տեղահանված կանանց հետ

Քարաբերդում ավտոմեքենան ծառերին բախվելով ընկել է ձորը․ կան տուժածներ

Քիչ-քիչ Հայաստանում և Ադրբեջանում ավելի շատ մարդ է հավատում, որ խաղաղությունը խաղ չէ, խաղաղությունն իրական է

3700-ից ավելի ընտանիք տուն կունենա․ 16 մլն դրամ՝ սեփական տան համար․ ովքեր են Կառավարության ծրագրի շահառուները