Կանանց աշխատանքային իրավունքների պաշտպանությունը բխում է ընտանիքի, գործատուի և պետության շահերից. ամփոփվել է ծրագիրը

Արժանապատիվ աշխատանքի միջազգային օրը՝ հոկտեմբերի 7-ին,  ամփոփվեցին «Վաղ մայրության շրջանում գտնվող կանանց իրավունքների պաշտպանության ջատագովություն» ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները: Ծրագիրն իրականացվել է «Կետ 33» հասարակական կազմակերպության և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համագործակցությամբ։

«Կանանց աշխատանքային իրավունքների, նրանց ներուժի սահմանափակ իրացման խնդիրները արդիական են ոչ միայն Հայաստանում։ Գերմանիայում ևս կանայք հաճախ առնչվում են  ընտանիք -կարիերա հավասարակշռման խնդրին։ Քովիդով պայմանավորված  աշխատաժամերի փոփոխությունը, ճկուն աշխատաժամերի շուրջ գործատու-աշխատող համաձայնությունը հնարավորություն տվեց Գերմանիայում վերհանել մի վիճակագրություն, որը հավաստում է  երեխաներ ունեցող կանանց աշխատանքային պարտավորությունների պատշաճ կատարելու մասին։ Այսինքն լիովին հնարավոր  է համատեղել կարիերան, որակյալ աշխատելը՝ միաժամանակ լինելով տանը՝ երեխայի կողքին»,- ողջույնի խոսքում նշեց Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հարավկովկասյան երկրների համար իրավասու տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Ֆելիքս Հեթը։

Անդրադառնալով ծրագրային աշխատանքներին՝ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Լիանա Բադալյանը նշեց. «Կետ 33» կազմակերպության հետ մեր առաջին համագործակցությունն է։ Կազմակերպության հմինադրման պատճառները շատ խոսուն են՝ անձնական փորձն ու  շահագրգռությունը վերհանել վաղ մայրության շրջանում գտնվող կանանց աշխատանքային իրավունքների խնդիրները, ինչի արդյունքում էլ ծրագրի իրականացման աշխատանքները կատարվել են առանձնահատուկ հոգատարությամբ»:

«Կետ 33» կազմակերպության նախագահ Աստղիկ Կարապետյանը ներկայացրեց, որ ծրագրի շրջանակներում նկարահանվել են տեսահոլովակներ կարիերայում հաջողություններ ունեցած կանանց հետ, ովքեր թեև դժվարությամբ, սակայն կարողացել են հաջողությամբ համատեղել ընտանիքն ու աշխատանքը: Միևնույն ժամանակ, այս կանանցից շատերը, ովքեր նաև առաջնորդներ են ու ղեկավար պաշտոններ ունեն, փորձում են հարմարավետ միջավայր ստեղծել իրենց կառույցներում՝ երեխա ունեցող իրենց աշխատողների հոգսը թեթևացնելու համար:

Ծրագրի շրջանակներում ստեղծվել են նաև նկարազարդում-պատմություններ, որոնց նպատակը կանանց իրազեկելն է եղել իրենց իրավունքների մասին, միևնույն ժամանակ վեր են հանվել խնդրահարույց հարցեր:

Իրականացվել և տպագրվել է նաև հետազոտություն՝ վաղ մայրության շրջանում կանանց աշխատանքային իրավունքների պաշտպանության իրավական երաշխքիների ու աջակցման ծրագրերի վերաբերյալ: Հետազոտության աշխատանքները ներկայացնելիս Աստղիկ Կարապետյանը նշեց, որ խնդիրը դիտարկվել է ոչ միայն կնոջ, այլև ընտանիքի բարեկեցության և ընտանիքամետ մոտեցումների տեսանկյունից:

Նրա խոսքով, աշխատավայրում ընտանիքամետ միջավայրի ստեղծումը նպաստում է ոչ միայն ընտանիքի նյութական ու հոգեհուզական բարեկեցությանը, այլև բխում է գործատուի ու պետության շահերից:

Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ ընտանիքամետ միջավայր ունեցող կազմակերպությունները ոչ միայն հեղինակություն են վայելում, այլև  գրավիչ են բարձր որակավորում ունեցող կադրերի համար, նրանց աշխատողներն ավելի քիչ են բացակայում, աշխատում են նվիրավծությամբ և բարձր մոտիվացիայով, ունեն աշխատանքի բարձր արդյունավետություն:  Մյուս կողմից՝ բարեկեցիկ և հարմարավետ միջավայրը ազդեցություն ունի ընտանիքի՝ ևս մեկ երեխա ունենալու որոշման վրա։ Մյուս կողմից, կանանց պասիվությունը կամ չներգրավվածությունը աշխատաշուկայում և նրանց ռեսուրսների անտեսումը շռայլություն է պետության համար․ չկա վարձրատրվող աշխատանք, չկա վարձատրություն, չեն վճարվում հարկեր և այլ վճարումներ։

Հետազոտության շրջանակում նաև տեղեկություն ստանալու հարցումներ են ուղարկվել ՀՀ նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի աշխատակազմեր, 12 նախարարություններ՝ աշխատանքային ժամերի, կերակրասենյակների առկայության վերաբերյալ: Օրինակ, պատասխաններից պարզ է դարձել, որ այս կառույցներից որևէ մեկում չկան կերակրասենյակներ և պատճառաբանությունն այն է, որ դրանք ունենալու կարիքը չի եղել:

Հետազոտության արդյունքում վերհանված խնդիրների և դրանց լուծման առաջարկությունների վերաբերյալ իր դիտարկումներն արեց ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը և պատրաստակամություն հայտնեց համագործակցության և դրանց շուրջ համատեղ աշխատանքի:

Միջոցառմանը ներկա էին նաև պետական,  միջազգային, քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչներ, ովքեր նույնպես իրենց դիտարկումներն ու առաջարկությունները ներկայացրեցին քննարկվող հարցերի շուրջ:

Տպել
611 դիտում

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը