Երևան
12 °C
Հոկտեմբերի 6-7-ը Հռոմում (Իտալիա) տեղի է ունեցել աշխարհի հիմնական կրոնների առաջնորդների 35-րդ միջազգային համաժողովը՝ «Մարդիկ որպես եղբայրներ և երկրի ապագան. կրոններն ու մշակույթները երկխոսության մեջ» խորագրով։ Հանուն խաղաղության և երկխոսության այս միջազգային հավաքը 1986 թ.-ից սկսած կազմակերպում է Կաթոլիկ Եկեղեցու հովանու ներքո գործող և աշխարհականներից բաղկացած Սանտ Էջիդիո համայնքը։ Այդ մասին հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Համաժողովին իր մասնակցությունն է բերել նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ներկաներին փոխանցելով իր օրհնության խոսքը։
Վեհափառ Հայարապետը, ողջունելով Սանտ Էջիդիոյի համայնքի կազմակերպած միջկրոնական ու միջմշակութային երկխոսության հերթական համաժողովի մասնակիցներին, Իր օրհնությունն ու գնահատանքն է բերել կազմակերպիչներին և նախաձեռնողներին։
«…Հակառակ պատմական տարբեր փորձառությունների, առկա կրոնական, մշակութային և աշխարհընկալման տարբերությունների՝ մենք բոլորս մեկ Աստծո զավակ ենք, եղբայրներ և քույրեր՝ միավորված Աստծո սիրով։ Եվ հենց այս բազմազանության մեջ մեր սիրո միությունն է՝ Աստծո զավակ լինելու վավերական վկայությունը։ Աստծո ամենախնամ սիրո գիտակցումն է փոխըմբռնման հիմքը և համոզումը, որ բոլոր մարդիկ, իբրև Աստծո զավակներ, կրողն են Ամենակալի կողմից շնորհված խաղաղ, ազատ ու անկախ կյանքի սրբազան իրավունքի։ Այս ընկալումներին հակադրվող քայլերն են նեղացնում միմյանց առավելագույնս ճանաչելու և հասկանալու հնարավորություններն ու հորիզոնները, փակում նույն Աստծո կողմից արարված մարդկանց սրտերն ու մտքերը, աչքերն ու ականջները՝ դարձնելով նրանց անտարբեր միմյանց ցավի ու դժբախտության, նեղությունների և համամարդկային հիմնախնդիրների նկատմամբ։ Աստվածատուր այդ սիրո և եղբայրության մեջ տեղ չունեն թշնամանք ու անհամերաշխություն, որոնք այսօր էլ շարունակում են փորձության մեջ պահել մարդկային հասարակությունը՝ պատերազմներով ու ահաբեկչություններով, նաև կրոնական ատելությամբ ու խտրականությամբ։ Մեր եղբայրներից և քույրերից շատերն աշխարհում ամեն օր ենթարկվում են տիրապետելու մոլուցքից, անարդարությունից ծագող բռնության տարբեր դրսևորումների, որոնք ստեղծում են ատելություն ծնող հոգևոր ամայություն: Ցեղասպանություն վերապրած Մեր ժողովրդի պատմության էջերը գրվել են հաճախ նահատակների ու հավատի վկաների արյամբ։ Հետևաբար, լավ գիտենք արժեքը սիրո, եղբայրության, ժողովուրդների բարեկամության, խաղաղ ու ապահով կյանքի։ Եվ սրտակից ենք մեր եղբայրների ու քույրերի տառապանքներին, քանզի Սուրբ Պողոս առաքյալի խոսքով՝ Աստված «մեկ արյունից ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը, որ բնակվեն երկրի վրա» (Գործք Առաք. 17.26)», - նշել Վեհափառ Հայրապետը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում անդրադարձ կատարեց նաև անցյալ տարի մեր ժողովրդին պատուհասած աղետալի փորձությանը՝ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին, կրած ծանր կորուստներին և պատերազմի հետևանքներին։
Ներկայացնելով տիրող տագնապալի իրավիճակը՝ Նորին Սրբությունը մասնավորապես խոսել է ռազմագերիների խնդրի մասին. «…Գերեվարվեցին շատեր, և խաղաղ բնակիչներ, որոնք այսօր շարունակում են ենթարկվել նվաստացումների ու աննկարագրելի խոշտանգումների՝ հակառակ միջազգային հանրության, եկեղեցական կառույցների և մարդասիրական կազմակերպությունների կողմից ազատ արձակման վերաբերյալ հնչող հարատև կոչերի։ Ցանկանում ենք արձանագրել, որ պատերազմական գործողությունները ոչ միայն ողբերգություն դարձան մեր ժողովրդի, այլև հենց պատերազմը սանձազերծած երկրի՝ Ադրբեջանի համար, որը նույնպես կրեց մարդկային ծանր կորուստներ: 44-օր տևած արյունալի պատերազմը հնարավոր եղավ դադարեցնել Ռուսաստանի Դաշնության նախագահ մեծահարգ Տիար Վլադիմիր Պուտինի ջանքերի շնորհիվ: Հավատում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությամբ կկարգավորվի Արցախի կարգավիճակի հարցը: Ադրբեջանի ագրեսիան Արցախի Մեր զավակների նկատմամբ և նման ոճրագործությունները այլ ազգերի հանդեպ, անտարակույս, խստորեն պիտի դատապարտվեն ողջ միջազգային հանրության կողմից, որպեսզի այդպիսի ողբերգություններ չկրկնվեն ժողովուրդների կյանքում»։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծել է, որ այսօր համընդհանուր գործակցության ու ջանքերի կարիքն է զգացվում՝ բարեկարգելու համար մեր ընդհանուր տունը՝ Երկիր մոլորակը, որպեսզի այնտեղ տիրապետող լինի և դեպի երջանկաբեր կարգավորումներ առաջնորդի խաղաղությունը՝ մեր Փրկչի պատգամի համաձայն. «Իրար հետ խաղաղությա՛մբ ապրեք» (Մարկ. 9.49)։
«…Հեշտընթաց չեն փոխըմբռնման ու փոխճանաչողության վրա հիմնված խաղաղության ճանապարհները, բայց միշտ՝ հնարավոր, եթե կան ազնիվ ու մաքուր հոգով համամարդկային բարօրությանը, խաղաղ ու ստեղծագործ կյանքին ծառայելու կամքը, ձգտումը։
Աշխարհի չորս անկյուններում ապրող մեր ժողովուրդի զավակները տարբեր ազգերի հետ խաղաղ համակեցությամբ լավագույն վկայությունն են բերում մշակույթների և կրոնների երկխոսության, և հավատում ենք, որ միմյանց նկատմամբ ազնիվ եղբայրասիրությամբ ու համատեղ ջանքերով իրականանալու է մարգարեական խոսքը, երբ ազգերն «իրենց սուսերներից խոփեր պիտի ձուլեն և իրենց սվիններից՝ մանգաղներ» (Ես. 2.4)։
Մենք աղոթում ենք, որ բացվեն բոլոր մարդկանց սրտերն ու մտքերը՝ մարդկության կյանքի նորոգման համար մարդուն վերահաստատելով Աստծուն արարչակից լինելու իր ճշմարիտ կոչման ու նպատակի մեջ»,- ասել է Ամենայն Հայոց Հայրապետը։
Վերջում Նորին Սրբությունը հայցել է, որ Աստված օրհնի բոլոր ազնիվ ջանքերը հանուն խաղաղության և ժողովուրդների համերաշխության։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ
Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան
Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը
Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ
Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ
Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին
ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ
Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել
Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա
ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT