Երևան
12 °C
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը այսօր «Ֆեյսբուք»-ի իր էջում կիսվել էր Երեւանի քաղաքապետարանի տարածած լուսանկարներից մեկով, որտեղ մայրաքաղաքի բակերից մեկում նոր վերանորոգված աստիճաններն են: Լուսանկարին կից Բաթոյանը հեգնական գրառում էր կատարել՝ ընդգծելով թեքահարթակների բացակայությունը:
Հարցի վերաբերյալ «Հայկական ժամանակը» Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվեց, թե վերանորոգված աստիճանների կողքին ինչո՞ւ թեքահարթակ չի կառուցվել: Քաղաքապետարանից մեզ պատասխանեցին, որ հավանաբար տեխնիկական պայմանները բավարար չեն եղել:
Նշենք, սակայն, լուսանկարում նկատելի է, որ աստիճանների կողքին կա ազատ տարածություն, որը կարող էր օգտագործվել թեքահարթակ կառուցելու համար:
Երեւանում տեղաշարժման խնդիր ունեցող անձանց համար ստեղծված պայմանների, շենքերում, բակերում եւ առհասարակ հանրային վայրերում դրանց մատչելիության մասին «Հայկական ժամանակը» զրուցեց նաև պատգամավոր Զարուհի Բաթոյանի հետ:
«Այն, որ բազմաթիվ բնակելի շենքեր եւ հաստատություններ հանրամատչելի չեն, ոչ մեկի համար նորություն չէ, այլապես մենք ավելի շատ մարդկանց կտեսնենք դրսում. նրանց, ովքեր հենաշարժման խնդիր ունեն»,- ասաց Բաթոյանը:
Անդրադառնալով քաղաքապետարանից ստացած այն պատասխանին, թե տեխնիկական պայմանները բավարար չեն եղել, Բաթոյանն ասաց.
«Դե թող աստիճաններն էլ չվերանորոգեն: Մարդիկ, եթե ռեսուրս են ծախսում եւ աստիճան են վերանորոգում, ուրեմն պիտի իրենց մոտեցումն այնպիսին լինի, որ այդ աշխատանքը միանգամից արվի: Մարդկային, ֆինանսական եւ ժամանակի ռեսուրս են ծախսում, բայց այն աշխատանքը, որ հնարավոր է միանգամից անել, արվում է առանձին-առանձին: Բնականաբար, քաղաքապետարանն ունի թեքահարթակներ կառուցելու ծրագիր»:
Պատգամավորը նաև փաստեց՝ չնայած ամեն տարի քիչ-քիչ ավելանում են փողոցների թեքահարթակները, և այդ մասով կա առաջընթաց, բայց կա մեկ այլ խնդիր. երբ աստիճանավանդակը վերանորոգելու հարց է դրվում, խնդիր չի դրվում այնպես վերանորոգել, որ բոլորին հարմար լինի:
«Շինարարը գալիս է, վերանորոգում աստիճանը, թողնում գնում, մինչդեռ շատ բան պետք չէ այդ աստիճանի կողքին թեքահարթակ սարքելու համար: Հետո մի ուրիշ ծրագրով գուցե քաղաքապետարանը գումար հատկացնի, եւ այդ նույն հասցեում թեքահարթակ կառուցվի, բայց դա կարող է մոտավորապես 2 ամիս տեւել: Ինչքանո՞վ է այդ աշխատանքը նման ձեւով անելն արդյունավետ՝ հետեւությունները թողնում եմ ձեզ»,- ասաց նա:
Ըստ նրա՝ Հայաստանում չկա նման մի կառույց, որն ունիվերսալ դիզայնի տեսանկյունից կմտածի եւ նոր կառուցվող կամ արդեն կառուցված շենք-շինությունները, այգիներն այդ մոտեցմամբ անի:
Անդրադառնալով հաճախ քննարկման առարկա դառնող հարցին, թե ո՞ր գերատեսչությունը պիտի զբաղվի շենքերում կամ հասարակական վայրերում բնակչության հատուկ կարիքավոր խմբերի մեջ մտնող անձանց անխափան տեղաշարժի խնդրով՝ Բաթոյանը շեշտեց. «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը լիազորություն չունի մատչելիության բուն գործունեություն իրականացնելու: Նախարարությունը հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ քաղաքականություն է մշակում, բայց մատչելիության հետ կապված հարցերը՝ քաղաքաշինական, տեղեկատվական եւ այլն, վերաբերում են իրենց ոլորտային գերատեսչություններին եւ կարգավորում են ոլորտային օրենսդրությամբ»:
Պատգամավորը նաեւ հիշեցրեց՝ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի եւ կից օրենքներում կատարված փոփոխությունների մասին:
Նկատենք՝ օրենքի նախագծով՝ բազմաթիվ պարտականություններ կան սահմանված նաև պետական կառավարման համակարգի եւ տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) համար: Սահմանվում է պարտականություն՝ իրականացնելու իրազեկվածությանն ուղղված արշավներ, կանխարգելիչ գործողություններ՝ կանխելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումները, մասնավորապես՝ նրանց մուտքը փակ հաստատություններ, որտեղ նրանք մեկուսացված են ու չունեն որոշումներ կայացնելու իրավունք: Այս դեպքում եւս համայնքային մակարդակով նրանց պաշտպանության պարտականությունը դրված է ՏԻՄ-երի վրա:
«Ամրագրված է, որ օրենքի ընդունումից հետո՝ 3 տարվա ընթացքում, պետք է քայլեր ձեռնարկվեն, որպեսզի արդեն կառուցված հասարակական արտադրական շենք-շինությունները հարմարեցվեն հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին: Լինի գյուղ, թե քաղաք համայնքի ղեկավարն է հաստատում և՛ նախագիծը, և՛ վերջում դրա ավարտական ակտը, որտեղ որ պիտի ամրագրված լինի շենք-շինությունների դեպքում մատչելիության ապահովումը»,- հավելեց Բաթոյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT