Սպիտակի թիվ 8 միջնակարգ դպրոցում բացվել են զգայական, խոհարարական սենյակներ և մարզախաղահրապարակ

06/10/2021 schedule22:55

Չեխիայի հանրապետության, ՀՀ-ում Չեխիայի հանրապետության դեսպանատան և «Rotary Club of Yerevan-International» ակումբի համաֆինանսավորմամբ Սպիտակի Ան. Շիրակացու անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում իրականցավել է 25.000 դոլար արժողությամբ ծրագիր:

Ծրագրի արդյունքում այսօր դպրոցում բացվեցին՝ զգայական սենյակ՝ համապատասխան կահավորմամբ, խոհարարական սենյակ՝ գույքով և խոհանոցային լավագույն տեխնիկայով, խաղահրապարակ՝ մարզասարքերով և հաճելի ժամանցի միջավայրով:

Ծրագրի բացման արարողությանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան Բեդրիխ Կոպեցկին, «Rotary Club of Yerevan-International» ակումբի նախագահ Վահագն Նազարյանը, Սպիտակի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Քաջայր Նիկողոսյանը, մարզային և համայնքային պաշտոնաատար այլ անձինք:

«Շնորհակալ ենք Չեխիայի հանրապետությանը ցուցաբերած շարունակական աջակցության համար: Զգացված ենք, որ տեղեկանալով դպրոցի խնդրին, պատրաստակամություն եք հայտնել աջակցել դրանց լուծմանը»,- իր խոսքում ընդգծել է Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը:

Շնորհիվ ծրագրի՝ նաև ներառական կրթություն իրականացնող այս դպրոցում սովորողների համար արդեն առկա են միջավայրային անհրաժեշտ պայմաններ, որոնք կնպաստեն երեխաների ուսումնավերականգնողական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

«Ես շատ ուրախ եմ այսօր այստեղ գտնվելու համար, այս դպրոցը հայ-չեխական լավ բարեկամության վառ օրինակն է: Դպրոցի գործունեությանը հաջողություններ և վերելք եմ ցանկանում: Սա մեր միասնական աշխատանքի արդյունքն է և ապագայում էլ կփորձենք մեր ուշադրության կենտրոնում պահել դպրոցը և աջակցել զարգացման ծրագրերին»,- նշել է Բեդրիխ Կոպեցկին:

Միջոցառմանը դպրոցը ներկայացնում էր կրթության առանձնահատուկ կարիքներով իր սաներից մեկի՝ Հարութ Սիմոնյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Դպրոցն այսօր ունի 415 աշակետ, որոնցից 13-ն ունեն կրթության առանձնահատուկ կարիքներ:

Մարզպետարանը հիշեցնում է, որ Սպիտակի Ան. Շիրակացու անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը կառուցել են չեխ շինարարները՝ 1990 թվականին և տարիներ ի վեր օգնում են դպրոցին ամենատարբեր հարցերում:

Տպել
1235 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց