Երևան
12 °C
70 դերասան՝ բեմում, կրկնակի աշխատակազմ՝ կուլիսներում: Գյումրու դրամատիկականը պատրաստվում է մեծ պրեմիերայի՝ շքեղ ու առանձնահատուկ: Բեմադրվում է վերջին 20 տարվա ամենամասշտաբային և ծախսատար ներկայացումը՝ «Մաուգլի»-ն:
Պատկերներն իրական են, բեմը կդառնա ջունգլի, գազանները կներկայանան այնպիսին, ինչպիսին բնության մեջ են: Դեկորների մեծ մասը պատրաստվում են Երևանում: Մասնագիտական հատուկ խումբ է այդ ամենով զբաղվում:
«Երկու ռեժիսորով ենք աշխատում, ներկայացման ձևավորումը Գարեգին Եվանգուլյանինն է, զգեստները՝ Լուսինե Խաչատրյանինը: Դեկորի բուտաֆորիան անում է Ռուսաստանի Դաշնությունից հրավիրված Մելսը, դիմակների բուտաֆորիան վստահվել է Տիգրան Աբգարյանին: Երևանում են պատրաստվում դիմակները, զգեստներն էլ են հիմնականում կարվում Երևանում: Բեմական շարժումը Արիկ Ասատուրյանին ենք վստահել. նա ևս հրավիրված մասնագետ է: Փորձել ենք հագուստների ձևավորման հարցում լինել շատ ճշմարիտ»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը:
13 մլն դրամից ավելի արդեն ծախսվել է: Դրամատիկականն այդ գումարը սեփական բյուջեից է վճարել: Հագուստների ամբողջ ֆինանսավորումը ԿԳՄՍ նախարարությունն է արել:
Տարիներ առաջ թատրոնի խաղացանկում եղել է «Մաուգլի»-ն Խորեն Աբրահամյանի բեմադրությամբ: «Լավն է եղել, ուզում ենք, որ այդպես էլ շարունակվի»,- անկեղծանում է Հարությունյանը:
«Մաուգլի»-ն մանկական ներկայացում չէ, նաև պատանի հանդիսատեսը կարող է դիտել: Հստակ ասելիքով են բեմ բարձրանալու: Այսօրեական շեշտադրումներն են շատ կարևոր ներկայացման մեջ:
«Ինչո՞ւ «Մաուգլի»-ն, որովհետև մեզ համար ջունգլիները փոխաբերական իմաստով են, մարդու ու բնության ներդաշնակության խախտումն է: Հերոսներից մեկն ասում է՝ ջունգլիներում գայլերը պարտվում են շեկ շներին: Մաուգլին ասում է՝ մենք չենք պարտվել շեկ շներին, եթե պարտվել ենք, դա ժամանակավոր է, եթե պարտվել ենք, նախ պետք է հասկանանք, թե ներսից ի՞նչ խնդիր ունեինք: Շատ այսօրեական շեշտադրումներ կան, որոնք, համոզված եմ, հանդիսատեսը կհասկանա, կհասկանա, թե ինչպիսի ենթաշերտերի մասին է խոսքը: Հանդիսատեսն ինքն իրեն կտեսնի այս ներկայացման մեջ, յուրաքանչյուրը կվերլուծի յուրովի: Մարդը երբ հեռանում է բնությունից, շատ կարևոր արժեքներ է կորցնում։ Ինչքան հնարավոր է, բնությանը մոտ պետք է լինես»,- վստահ է թատրոնի տնօրենը:
Ինչպե՞ս է հաջողվում Գյումրու դրամատիկականը զերծ պահել քաղաքականությունից: «Թատրոնում երբեք չպետք է զբաղվես քաղաքականությամբ, բայց իրավունք էլ չունես չմտածել քաղաքականության մասին»,- պատասխանում է թատրոնի տնօրենն ու շեշտում՝ թատրոնն իր վերաբերմունքը պետք է արտահայտի իր ներկայացումներով:
«Երկրում բավականին իրադարձություններ եղան, և թատրոնը հեռու է քաղաքականությունից, բայց թատրոնը զինվորի կողքին է եղել միշտ, բանակի կողքին է եղել, և պատերազմի օրերին մենք ներկայացումներն էինք խաղում հենց զինվորների համար: Իսկ ինչ վերաբերում է առհասարակ երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ ունեցած վերաբերմունքին, թատրոնը դա վերարտադրում է իր ներկայացումներով: Իմ կարծիքով, մեր հստակ վերաբերմունքը կհասկանաք՝ դիտելով «Մաուգլի»-ն: Կհասկանաք՝ ով է շերխանը, շատերը կհասկանան, թե ովքեր են շեկ շները, որոնց թվում է, թե ջունգլիները պարտվել են: Բայց կարծում եմ, որ ժամանակավոր է դա: Շատ խորիմաստ ներկայացում է: Այ էստեղ է թատրոնն արտահայտում իր մտահոգությունը։ Չի կարող չարտահայտվել, բայց իր լեզվով պետք է խոսի»,- ասում է Լյուդվիգը Հարությունյանը։
Առաջնախաղին կլինե՞ն հրավիրյալներ, օրինակ՝ մարդիկ, որոնք իրենց պետք է տեսնեն բեմում: Հարությունյանը կարծում է՝ ոչ թե կհրավիրեն, այլ իրենք կգան:
Ներկայացման վրա արդեն 8 ամիս աշխատում են: Արտակարգ դեպքերից խուսափել չեն կարողացել: Իրական ջունգլի վերարտադրելը տեխնիկական մասով լուրջ բարդություններ է առաջացնում:
«Հատուկ մասնագետներ են աշխատում, բայց հենց փորձի ժամանակ ունեցանք կոտրվածքներ: Գլխավոր դերակատար Սամվել Գրիգորյանը ոտքը կոտրեց և մինչև այս պահը դեռ ապաքինվում է, ու էդպես մի քանիսն ունեն խնդիր: Բեմական հնարքներ կան, որոնք իրականացվում են մասնագետների հսկողությամբ, որպեսզի նաև առողջական խնդիրներ ու ֆիզիկական վնասվածքներ չլինեն»,- ասում է նա։
Թատրոնի տնօրենը հույս ունի՝ «Մաուգլի»-ն մեծ հաջողություն է ունենալու, արդարացնելու է և՛ սպասումները, և՛ ծախսը:
«Երբեմն հարցնում են՝ արդյոք պե՞տք էր: Սա մեծ ռիսկ է, բայց ես կարծում եմ, որ պետք է լինի այդ ռիսկը, այդ համարձակությունը: Համարձակ պետք է լինես և՛ քո բեմադրաոճով, և՛ ասելիքով: Շատերը գուցե նաև չընկալեն մեզ․ ներկայացման մեջ շեշտադրումներ կան, շատերը կարող են վրդովվել: Մենք առաջ ենք նայում վստահ»,- եզրափակում է զրույցը Լյուդվիգ Հարությունյանը:
Սամսոն Մատինյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ
Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան
Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը
Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ
Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ
Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին
ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ
Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել
Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա
ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT