Դատարան է ուղարկվել Աստղաձորի համայնքային հողամասերը վարձակալության հանձնելու վերաբերյալ քրգործը

Հիմնավորվել է, որ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքի ղեկավար Ռ. Խ.-ն, որը այդ պաշտոնն զբաղեցնում է 2008 թվականից, կատարել է պաշտոնական դիրքի չարաշահում, որի հետևանքով համայնքը կրել է նյութական վնասներ:

Դատախազությունից հայտնում են, որ մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ 2013թ. բջջային կապի օպերատոր հանդիսացող ընկերությունը ուսումնասիրության արդյունքում նպատակահարմար է գտել բջջային կապի հիմնական կայան տեղադրել Աստղաձոր համայնքի վարչական տարածքում՝ կոնկրետ հողամասում: Նախապես տեղյակ լինելով այդ մասին՝ համայնքի ղեկավարը, շահադիտական և անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, կնոջ՝ Ա. Խ.-ի հետ 2013 թ. օգոստոսի 6-ին կնքել է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր, որով համայնքի ղեկավարի կինը Աստղաձոր համայնքից վարձակալել է համայնքի վարչական տարածքում գտնվող՝ վերոնշյալ ընկերության կողմից ընտրված տարածքն ընդգրկող գյուղատնտեսական նշանակության արոտավայր հանդիսացող 0,105 հա մակերեսով հողատարածքը՝ 99 տարի ժամկետով՝ տարեկան 12.900 ՀՀ դրամ վարձավճարով:

2013 թվականի օգոստոսի 12-ին այդ տարածքում ընկերության կողմից կայանքի կառուցման աշխատանքներն ավարտվել են, որից մի քանի օր անց՝ օգոստոսի 28-ին, 25 տարի ժամկետով կնքված ենթավարձակալության պայմանագրով նշված հողատարածքն ամսական 40.000 ՀՀ դրամ վարձավճարով ենթավարձակալության է հանձնվել ընկերությանը:

Մինչև 2020թ. ապրիլի 30-ը ենթավարձակալի կողմից կատարած վարձի վճարումների արդյունքում վարձակալն ստացել է ընդհանուր 3.147.335 ՀՀ դրամ շահույթ: Այդ կերպ Աստղաձոր համայնքը զրկվել է նույն չափով եկամուտ ստանալու հնարավորությունից։

Նշված հանցավոր արարքները կատարելու համար Աստղաձոր համայնքի ղեկավար Ռ. Խ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ նրա կնոջը՝ Ա.Խ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով  հոդվածով:

Նախաքննության ընթացքում համայնքին պատճառված գույքային վնասն ամբողջությամբ վերականգնվել է, լուծվել են նշված հողամասի վարձակալության և ենթավարձակալության պայմանագրերը. այն վերադարձվել է համայնքին և հեռահաղոդրակցության վերոնշյալ ընկերության հետ համայնքը կնքել է վարձակալության նոր պայմանագիր: Այդպիսով վերականգնվել են համայնքի խախտված իրավունքները:

Նախաքննությունն ավարտվել է, դրա օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննության առնելու համար։

Տպել
861 դիտում

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ