Երևան
12 °C
Երևանում վերսկսված վերելակների փոխարինումն այս տարի հատուկ նպատակ ունի: Նոր վերելակներ են տեղադրվում առաջին հերթին այն շենքերում, որտեղ Հայրենիքի պաշտպանության ընթացքում վիրավորված զինծառայողներ են ապրում։ Ծրագրի նպատակն է որոշակիորեն թեթևացնել նրանց հոգսը։
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունից: Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.
«Ամուսնացա, շուտով կծնվի երեխաս, աշխատանքի եմ տեղավորվել ու շարունակում եմ ապրել կյանքս: Այնպես չի, որ մարդ ոտք չունի կամ ձեռք չունի, որը կարող է իր համար խնդիր առաջացնել. հաստատ իրենը գտնելու է իր կյանքում: Ուրեմն, պետք էր, որ ապրեր, ուրեմն, անելիք ուներ»,- ասում է Արթուրը:
Երևանում վերսկսված վերելակների փոխարինումն այս տարի հատուկ նպատակ ունեն: Նոր վերելակներ են տեղադրվում առաջին հերթին այն շենքերում, որտեղ Հայրենիքի պաշտպանության ընթացքում վիրավորված զինծառայողներ են ապրում։ Ծրագրի նպատակն որոշակիորեն թեթևացնել նրանց հոգսը։
«Շատ կոնկրետ ծրագրի վրա են ծախսվելու այն գումարները, որոնք խնայվել են պարգևավճարների մասով: Երևանի քաղաքապետարանն իր աշխատակիցների խնայած գումարներով հասցե առ հասցե բոլոր բարձրահարկ շենքերում կտեղադրի վերելակներ, որոնք հնարավորություն կտան սայլակներով տեղաշարժվել, կկահավորենք մուտքերը, մի խոսքով՝ կանենք ամեն ինչ, որ իրենք կարողանան ազատ տեղաշարժվել: Լուծելու ենք խնդիրները կետային, լուծելու ենք ամբողջովին»,-նշում է քաղաքապետ Հայկ Մարությանը:
Վերելակների փոխարինմանը զուգահեռ՝ քաղաքը ևս մեկ կարևոր խնդիր ունի. հարմարավետ պայմաններ ապահովել հերոսների բնակարաններում: Այս նախաձեռնությունը ևս գործնական ընթացք է ստացել:
«Պատերազմից հետո առաջին կառույցներից մեկը, որ դիմեց մեզ, թե՝ ինչով կարող են մեր վիրավոր տղաներին օգնել, Երևանի քաղաքապետարանն էր: Եղան բազմաթիվ հանդիպումներ, քննարկումներ, որոնց արդյունքում սկսեցինք երկու ուղղությամբ աշխատել: Առաջինը՝ տղաների կենցաղային պայմանների հարմարեցումն էր հաշմանդամությանը և բարեկարգումն էր բնակարանների, և երկրորդ ծրագիրը հոգեբանական և հոգեբուժական աջակցությունն էր: Չորս վիրավոր զինվորի կենցաղային պայմաններ են բարելավվել, և կարողացել ենք շուրջ 380 վիրավոր զինվորի տրամադրել հոգեբանական աջակցություն»,-նշում է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը:
«Քանի որ 54 վերելակ արդեն այս տարի նախատեսել էինք, մենք հենց այդ վերելակների հասցեները գնահատեցինք և հենց այդ հասցեներից ընտրեցինք տան հարմարեցումը, որպեսզի ծրագիրն առավել ամբողջական դառնար. վերելակը փոխվեց, տունը հարմարեցվեց, նույն շենքերի թեքահարթակների խնդիրը լուծեցինք, դրանից հետո որոշեցինք այդ տղաների հետ զբաղվածության խնդրով զբաղվել: Համագործակցությունն այնքան է կարևոր, որ «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը իրավիճակը համալիր է գնահատում և խնդիրներին ծանոթ է, իսկ վերհանված խնդիրներով ավելի ճիշտ կլինի արդյունավետ ծրագրեր կազմելը»,- նշում է Երևանի քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ Լուսինե Հովհաննիսյանը:
«Մենք, որպես ՀՀ ամենամեծ համայնք, բնականաբար, պետք է փորձեինք ինչ-որ ձևով հնարավորինս արագ արձագանքել, և սրանք այն ծառայություններն են, որոնք լավագույնս կարող են իրականացվել տվյալ ոլորտում փորձ ունեցող կազմակերպությունների հետ: Մենք ստեղծում ենք մեխանիզմներ, որոնցով կկարողանանք համայնքի համար շարունակական և ավելի արդյունավետ ծրագրեր իրականացնել և ընդլայնել դրանք»,- ընդգծում է Երևանի ավագանու անդամ Սաթենիկ Մկրտչյանը:
Երևանի բազմահարկերում տեղադրվող բոլորովին նոր վերելակները հարմարեցվում են տեսողության, լսողության և հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց գործածությանը։ Հարկ է նշել, որ 2019-2020 թթ․ համայնքի միջոցներով ու ծրագրերով մայրաքաղաքում փոխարինվել է 520 վերելակ: Այս տարի այդ ցանկը կհամալրվի ևս 54-ով:
Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորում ստացած երևանցիներին աջակցելու սոցիալական ծրագրերը տարբեր են, նպատակը դրանց շրջանակը ընդլայնելն է: Քաղաքային իշխանությունն իր ողջ ներուժով ու ենթակառուցվածքներով անցել է գործի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT