Սաակաշվիլին հացադուլ է հայտարարել և պահանջում է հանդիպում հյուպատոսի հետ

Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան ասել է, որ Ռուսթավիի բանտում գտնվող Միխաիլ Սաակաշվիլին հացադուլ է սկսել, հայտնում է ALIQ-ը:

Սաակաշվիլին նաև որպես Ուկրաինայի քաղաքացի հանդիպում է պահանջում Ուկրաինայի հյուպատոսի հետ: Ըստ հանրային պաշտպանի, Սաակաշվիլիի հայտնած տեղեկություններով, ձերբակալության ժամանակ նա դիմադրություն չի ցուցաբերել իրավապահ մարմինների աշխատակիցներին, և նրա նկատմամբ ուժ չի կիրառվել:

«Երբ ես ներս մտա, նա բժիշկների գրասենյակում էր, բժշկական զննում էր անցնում, իսկ հետո մենք հնարավորություն ունեցանք զրուցել խցում: Ինձ հետաքրքրում էին ձերբակալության հանգամանքները. արդյոք եղե՞լ է ոչ պատշաճ վերաբերմունք կամ ուժի կիրառում, արդյոք նա վնասվածքներ ունի՞:

Միխաիլ Սաակաշվիլիի խոսքով՝ ինքն այսօր բերման է ենթարկվել Թբիլիսիի բնակելի շենքերից մեկից: Նա ասաց, որ միայնակ է եղել, երբ նրան ձերբակալել են ոստիկանները: Նշում է, որ բուժումը գոհացուցիչ էր: Հայտարարում է հացադուլ և որպես Ուկրաինայի քաղաքացի՝ պահանջում հանդիպում Ուկրաինայի հյուպատոսի հետ»,- ասել է Նինո Լոմջարիան:

Երեկ հայտնել էինք, որ Միխաիլ Սաակաշվիլիին ձերբակալել են Վրաստանում և տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ։ Տեղեկությունն անձամբ հայտնել էր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Սաակաշվիլին արդեն մի քանի տարի է՝ հետախուզվում էր վրաց իրավապահների կողմից: Նա մեղադրվում է միանգամից մի քանի հոդվածներով՝ պաշտոնեական դիրքի չարաշահման հետ կապված:

Նշենք, որ Վրաստանում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժումը» ևս մասնակցելու է ընտրություններին: Ինքը Սահակաշվիլին մասնակցել չի կարողանա, քանի որ նախ հետախուզման մեջ էր, բացի այդ, զրկվել է Վրաստանի քաղաքացիությունից. ընդունելով Ուկրաինայի քաղաքացիություն՝ խախտել է երկքաղաքացի լինելու սահմանված կարգը:

Տպել
1656 դիտում

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել 2023-ին իրականացված և ներկայում ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Լավ ճանապարհ է. վարչապետը ծանոթացել է Արմավիր-Նորապատ 1,7 կմ հատվածի հիմնանորոգմանը

Տղամարդը փորձել է կրակելով վախեցնել շներին, սակայն հրազենային վիրավորում է հասցրել հարևանին. վերջինս հիվանդանոցում է

Սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Խանջյան բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները (տեսանյութ)

Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. ՊՆ

Փարիզում մեկնարկել են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը. Ազգային թիմերը մարզասերներին ողջունում են Սենը նավարկելով

Լեռնագոգում «Փաուեր սոլար»-ը կառուցել է 60 Մվտ հզորությամբ արևային կայան, ներդրումը 12,3 մլրդ դրամ է

Երբ երկրի ղեկավարին սիրում են. վարչապետի՝ Արմավիրի մարզի այցի ամենաջերմ պահերը (լուսանկարներ)

Ալիևն ու նրա վարչակազմը մեծ վախեր ունեն. Ադրբեջանի հայտարարությունը բացահայտ պատերազմի մասին է. Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է տեսանելի տեմպերով. Նիկոլ Փաշինյան

Հաջողություն մեր մարզիկներին. Արայիկ Հարությունյանը Փարիզից ՀՀ նախագահի հետ լուսանկար է հրապարակել

Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Բելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու ԵՄ որոշումը

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար 14 առանձնատուն է կառուցվում և մանկապարտեզ

Արմավիրի նորաբաց շատրվանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի ֆինանսավորած բիզնես պլանների 70%-ը կայուն եկամուտ ունեն

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել

Մեծամորի համայնքապետարանը կգործի հիմնանորոգված շենքում. վարչապետը ծանոթացել է իրականացված ծրագրերին

Բուհերում որակյալ դասախոսների անհրաժեշտության խնդիրն ավելի «սուր» է, քան ուսանողների. Վահրամ Դումանյան

Գավառում անցկացվել է ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստը, ամփոփվել են ընթացիկ արդյունքները

Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից

Չեք փոշմանե՞լ որ Հայաստանում եք. վարչապետը հետևել է Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական ճանապարհի շինաշխատանքներին

Մագդալենա Գրոնոն նշանակվել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ. նա փոխարինել է Տոյվո Կլաարին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս

Խոստացել էինք, արել ենք. Փաշինյանը դիտարկել է Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Դատարանը 24 հայց կքննի. ինչ ապօրինություններ են արել Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանը և Սամվել Բալասանյանը

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառած աշխատակիցը ձերբակալվել է

Քաղաքացիները թիանավակով հեռացել և չեն կարողացել վերադառնալ

Վարչապետն Այգեշատում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին (տեսանյութ)

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու դեպքի մասով ուսումնասիրություն է սկսվել. ՄԻՊ

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքը. հերթական կանգառը Գեղարքունիքն է եղել

Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած և անհետացած աղջիկը գտնվել է. Սամվել Մարտիորսյանը հայտնել է՝ որտեղ է եղել

Անհրաժեշտ է ճիշտ լինել ճիշտ պահին և ճիշտ տեղում. վարչապետ

Ապարանի ջրամբարի տարածքում ավտոմեքենա է արգելափակվել

Լուծվում են միայն այն հարցերը, որոնք ճիշտ են ձևակերպված. Նիկոլ Փաշինյան

Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետը արդիականացվել է. վարչապետը ծանոթացել է իրականացված աշխատանքներին

Մանկապարտեզում դաստիարակը ծեծել է քնելու պառկած երեխային (տեսանյութ)

Եվրոն ու ռուբլին թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 26-ին