Իրանի ԱԳ նախարարը դժգոհություն է հայտնել Ադրբեջանի հայտարարությունների և իրանցիների ձերբակալման վերաբերյալ

Իրանի արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել Ադրբեջանի նորանշանակ դեսպան Ալի Ալիզադեմը: Թղթերն ընդունելիս Իրանի ԱՀ նախարարը դժգոհություն է հայտնել ադրբեջանցի սահմանապահների կողմից իրանցի վարորդների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի, երկու վարորդների ձերբակալման առնչությամբ։

Այս մասին հայտնում է Իրանի ԱԳՆ պաշտոնական կայքը: Նշվում է, որ Աբդոլլահիանը նաև զարմանալի ու հարցեր առաջացնող է համարել ադրբեջանական կողմից հնչող բացասական հայտարարությունները իրանական զորավարժությունների մասին:

ԱԳ նախարարը նշել է, որ զորավարժությունների անցկացումը երկրների ինքնիշխան իրավունքն է և մատնանշելով Իրանի սահմանների մոտ տեղի ունեցող գործողությունները՝ նշել է, որ Իրանը չի հանդուրժում իր ազգային անվտանգության դեմ սիոնիստական ռեժիմի ներկայությունն ու գործունեությունը և այդ առումով իրականացնելու է ցանկացած անհրաժեշտ քայլ։

Ադրբեջանցի դեսպանն ի պատասխան հույս է հայտնել, որ վերջին եղելությունները կհարթվեն երկու երկրների պաշտոնյաների երկխոսության միջոցով:

Հիշեցնենք՝ երկուշաբթի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Anadolu գործակալությանը տված հարցազրույցում ասել էր, որ Ադրբեջանը միջոցներ է ձեռնարկել՝ կանխելու իրանական բեռնատարների մուտքը Ղարաբաղ, ինչը Բաքուն անօրինական է համարում: Նրա խոսքով՝ օգոստոսի 11-ից սեպտեմբերի 11-ը Իրանից մոտ 60 բեռնատար է մտել Ղարաբաղի տարածք, և ադրբեջանական կողմն այս առնչությամբ բազմիցս դժգոհություն է հայտնել Թեհրանին:

Բացի այդ, նա մտահոգություն է հայտնել Իրան-Ադրբեջան սահմանին ռազմական զորավարժությունների անցկացման վերաբերյալ:

Օրեր առաջ ԶԼՄ-ները հաղորդեցին իրանական զինծառայողների և ռազմական տեխնիկայի՝ ադրբեջանական սահման տեղափոխման մասին զորավարժությունների վերաբերյալ:

Բաքվում Իրանի դեսպան Աբբաս Մուսավին նշել է, որ զորավարժությունները նախապես պլանավորված էին և վստահեցրել, որ Իրանի զինված ուժերի գործողությունները չեն սպառնում Ադրբեջանին:

Տպել
660 դիտում

Թուրքիայի սահմանի բաց լինելն ավելի լավ է, քան՝ փակ. Ռուստամ Բադասյան

Երևանում տեղի կունենա Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի ամենամյա համաժողովը

«Ողջունում ենք ջանքերը». Պեսկովը՝ Պուտինին և Զելենսկուն Թուրքիա հրավիրելու մասին

Ներքին Չարբախի գերեզմանատան մոտակայքում այրվել է վագոն-տնակ

Կոռուպցիա, հանցավոր խախտումներ գերեզմանոցային ծառայությունների ոլորտում. Երևանի քաղաքապետին միջնորդագիր է ներկայացվել

Գուտերեշն առաջարկել է Մերկելին աշխատանքի անցնել ՄԱԿ-ի կառույցում

Չորս hայ դահուկորդ կմասնակցի Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերին

Իրանի նախագահը պաշտոնական այցով Մոսկվայում է

ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբն իր առաքելությունը կատարել է մասնագիտական ​​բարձր մակարդակով. Ղազախստանի ԱԳՆ

Վրաց ուղղափառ եկեղեցին նշում է Աստվածահայտնության տոնը

Երևանում ոստիկանները հայտնաբերել են «Գրանդ Քենդի»-ից ավազակությամբ մոտ 15 մլն դրամ հափշտակած կասկածյալներին

Հովհաննես Խաչատրյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ

Քրեակատարողական ծառայությունը հայտարարում է ՔԿՀ-ներում աշխատանքի ընդունելություն

Քրեական գործի շրջանակում որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը (տեսանյութ)

Հայաստանի մի մասում ձյան տեղումները շարունակվում են. մի շարք ճանապարհներ պատվել են մերկասառույցով

Արամ Մեյմարյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ

Ստեփանակերտի բնակելի թաղամասերից մեկում սակրավորները 3 կասետային ռումբ ու 1 ավիառումբ են գտել

Սերժ Սարգսյանը և նրա հայտարարությունները վաղուց քաղաքական դաշտում բան չեն փոխում

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը 6 օրով կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Ախտահարվում են վերին շնչուղիները. ԱՆ-ն ներկայացնում է՝ ինչպիսին են «Օմիկրոն» շտամի ախտանշանները

Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Ռուսաստանի և Ուկրաինայի տարաձայնությունների հարթման գործում

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Վարակակիրների կտրուկ աճ. մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսի 563 նոր դեպք է հաստատվել

ՍՊ ընկերության դրամարկղից 13 միլիոն դրամ հափշտակած անձինք հայտնաբերվել և ձերբակալվել են

ԿԳՄՍՆ-ում Գերմանիայի ակադեմիական ծառայության պատվիրակության հետ քննարկվել են համագործակցության մասին հարցեր

Երևանում մեքենան սյանը բախվելուց հետո շրջվել է. կա տուժած

Ես թոշակառու եմ, որն անցել է վաստակած հանգստի. Նազարբաևը երկար դադարից հետո տեսաուղերձով դիմել է ղազախներին

6 ժամով հոսանքազրկվելու են Երևանի, Արմավիրի ու Կոտայքի մարզերի մի շարք հասցեներ

Մասիսում խոշոր ավտովթարի հետևանքով կա 5 տուժած, ընդ որում՝ 4-ամյա երեխաներ. վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է

Թուրքիայում նավթատար է պայթել (տեսանյութ)

Հայաստանի 6 մարզերում ձյան տեղումներ են, կան փակ ավտոճանապարհներ

Տաթև-Կապան ավտոճանապարհին արգելափակումից դուրս է բերվել 30 բարձված բեռնատար

«Լավագույն դպրոց» է ճանաչվել Սյունիքի մարզի Վերիշենի միջնակարգ դպրոցը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Գյումրու կոմունալ ծառայությունը տնտեսվարողներին հորդորում է ցուցաբերել քաղաքացիական գիտակցություն

18-ամյա գյումրեցի պատանու նկարներն առաջին հայացքից լուսանկարի տպավորություն են թողնում. օրեր հետո նա կզորակոչվի բանակ

Վարդենյաց լեռնանցքում բուք է. նոր տվյալներ ՀՀ ավտոճանապարհների վիճակի մասին

16.000 մարդ Արցախում օգտվում է վարձակալության ծրագրերից և հյուրանոցային ծառայություններից, կառուցվում է 2.862 բնակարան

Զարեհ Սինանյանն Աննա-Կարին Օստի հետ քննարկել է տեղահանված անձանց խնդիրները

Վահան Քերոբյանը շարունակում է կատարել իր պարտականությունները. մամուլի քարտուղարը հերքում է հրաժարականի մասին լուրերը