Կայացել է «ԵՏՀ շրջանակներում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի միասնական շուկայի ձևավորում» խորագրով տեսակոնֆերանս

Սեպտեմբերի 30-ին կայացել է «ԵՏՀ շրջանակներում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի միասնական շուկայի ձևավորում» խորագրով տեսակոնֆերանս։

Մասնակցել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարի տեղակալ Վլադիմիր Գրակունը, Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության փոխնախարար Ժենիս Օսերբայը, Ղրղզստանի Հանրապետության գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների և տարածաշրջանային զարգացման նախարարի տեղակալ Ազամատ Մուկաշևը, Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Մաքսիմ Ուվայդովը, միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ պաշտոնատար անձինք, հրավիրված փորձագետներ։ Միջոցառման մոդերատորն էր ԵՏՀ Ագրոարդյունաբերական վարչության տնօրեն Արմեն Հարությունյանը։

Ողջունելով տեսակոնֆերանսի մասնակիցներին՝ Արտակ Քամալյանը մասնավորապես նշել է․«ԵԱՏՄ երկրներում օրգանական գյուղատնտեսության զարգացումը հեռանկարային է ինչպես ռեսուրսային ներուժի և մեր բնակչության պահանջարկի բավարարման տեսանկյունից, այնպես էլ միջազգային առաջնային շուկաներ դուրս գալու։ Ուստի՝ հարկավոր է ազգային շուկաներից անցում կատարել դեպի օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր շուկա՝ այս ոլորտում օրենսդրության միասնականացման միջոցով»։

Էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որԱրտակ Քամալյանը նաև տեղեկացրել է, որ 2021 թ․ օգոստոսի 20-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հաստատվել է Եվրասիական տնտեսական միությունում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր շուկայի ձևավորման ճանապարհային քարտեզը, որով հնարավորություն կընձեռվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովին, Միության երկրների հետ համատեղ, ձեռնարկել միջազգային պայմանագրի մշակման գործընթացը, որի ընդունումը կապահովի ԵԱՏՄ տարածքում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ազատ տեղաշարժը:

Ճանապարհային քարտեզով նախատեսվում է նաև Հանձնաժողովի կողմից Միության երկրների համար առաջարկությունների պատրաստում՝ անդամ երկրներում արտադրված օրգանական գյուղատնտեսական արտադրանքի մուտքը երրորդ երկրների շուկաներ ապահովելու նպատակով:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն իր խոսքում նշել է․ «Հայաստանի Հանրապետությունն ունի օրգանական գյուղատնտեսության զարգացման հարուստ փորձ, և այս ոլորտում օրենսդրությունը լիովին կանոնակարգված է: Ներկայումս Հայաստանում հավաստագրվել է մոտ 57 օրգանական ձեռնարկություն, բայց, միևնույն ժամանակ, մեր երկիրն ունի օրգանական արտադրության ծավալների ավելացման մեծ ներուժ»:

Վարոս Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման համար մեծ աշխատանք է իրականացվում տեղական և միջազգային կազմակերպությունների հետ, համատեղ իրականացվում և նախաձեռնվում են բազմաթիվ ծրագրեր` էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունը խթանելու նպատակով։ Կազմակերպվում են նաև կրթական ծրագրեր արտադրող ֆերմերի համար:

Այնուհետև միջոցառման մասնակիցները համառոտ ներկայացրել են ԵԱՏՄ-անդամ երկրներում օրգանական գյուղատնտեսության ներկա վիճակն ու ոլորտում գործող օրենսդրական դաշտը։ Քննարկվել են ԵԱՏՄ-ում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի միասնական շուկայի ձևավորման մի շարք հայեցակարգերի, ինչպես նաև արտադրության կազմակերպման, սերտիֆիկացման և օրենսդրության ներդաշնակեցման հնարավոր մոտեցումները։

Անդրադարձ է կատարվել անդամ երկրների իրավասու մարմինների  կողմից համապատասխանության գնահատման նպատակով օրգանական գյուղատնտեսական արտադրանքի սերտիֆիկացման և վերահսկման կանոնների մշակման նպատակահարմարությունը՝ ընթացակարգերի համարժեքությունն ապահովելու և տրամադրվող փաստաթղթերի (սերտիֆիկատների) փոխադարձ ճանաչման համար:

Քննարկման ընթացքում մասնակիցները մտքեր են փոխանակել Միությունում և երրորդ երկրներում ոլորտի զարգացման միտումների շուրջ, առաջարկություններ ներկայացրել ԵԱՏՄ-ում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի միասնական շուկայի ձևավորման ճանապարհային քարտեզի միջոցառումների իրականացման վերաբերյալ:

Քննարկումների արդյունքները հիմնական ուղեցույց կհանդիսանան փորձագետների մակարդակով միջազգային պայմանագրի նախագծի նախապատրաստման համար:

Տպել
748 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց