Երևան
12 °C
Վաղը՝ հոկտեմբերի 1-ին, «DOC-2021» վավերագրական ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնի շրջանակում Մինսկի «Բելառուս» կինոթատրոնում պետք է ցուցադրվեր ռեժիսոր Արմեն Խաչատրյանի «Անավարտ հիշողություններ» վավերագրական ֆիլմը: Սակայն ֆիլմի ցուցադրությունը ադրբեջանցիների սպառնալիքների պատճառով չեղարկվել է:
Արմեն Խաչատրյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ մեկնումից մեկ օր առաջ փառատոնի կազմակերպիչները զանգահարել են իրեն, ասել, որ ադրբեջանցիներն իրենց սպառնացել են, թե հայկական ֆիլմի ցուցադրման դեպքում մեծ բողոքի ցույցեր կանեն եւ կխաթարեն փառատոնի ընթացքը:
«Ինձ ասում են՝ ստիպված ենք հանել ֆիլմը փառատոնից, բայց դու անպայման արի: Ես, բնականաբար, հրաժարվեցի: Ասացի՝ ձեր համար ծաղրածու չեմ: Ռուս-բելառուսական փառատոն է, եթե իրենց նման պետությունը վախենում է ու այդպիսի քայլի է գնում, ես էլ ի՞նչ ասեմ: Իրենք անգամ ֆիլմը չեն տեսել, պարզապես՝ հայկական ֆիլմ, Արցախում նկարահանված, այն էլ՝ բանակի մասին... արդեն շոկ է առաջացրել»,- պատմեց ռեժիսորը:

Փառատոնի տնօրինությունը ոչինչ չի կարողանում ձեռնարկել ստեղծված իրավիճակը շտկելու համար։ Պարզաբանել են՝ սկանդալներ չեն ցանկանում:
Հարցին՝ իսկ չի՞ ցանկանում բարձրաձայնել խնդիրը, ռեժիսորն ասաց. «Անիմաստ է: Բարձրաձայնենք, վայ-վուշ կանեն ու վերջ: Դա պիտի դրսում արվի: Իմիջիայլոց, Բելառուսում մեր դեսպանատունը տեղյակ է, բայց ոչ մի բան: Ամենավատն այն է, որ մենք ենք թույլ: Ռուսաստանն էլ, դե ինչպես միշտ, հետդ շատ լավ է, քեզ սիրում, հարգում են, բայց երբ ինչ-որ բան պետք է քեզ համար անեն, իրենք չեն անում, որովհետեւ դա պետք չէ: Էս ֆիլմի պարագայում էլ ահավոր սպառնացել են, իրենք էլ չեն ուզել մեր պատճառով գլուխ ցավեցնել»:
1.5 ժամ տեւողությամբ վավերագրական «Անավարտ հիշողություններ» ֆիլմը պատմում է Հայոց բանակում ծառայող խիզախ կանանց մասին: Ֆիլմի նկարահանումների մի մասն իրականացվել է Արցախում։
Ռեժիսորը հայտնեց, որ նկարահանել է 2019 թվականին, 2020 թվականին պետք է լիներ պրեմիերան, սակայն պատերազմի պատճառով չեղարկվել է: «Դրանից հետո էլ տրամադրություն չկար պրեմիերա անելու, դիտավորյալ չարեցինք, իսկ Բելառուսում լինելու էր ռուսական պրեմիերան»,- մանրամասնեց Խաչատրյանը:
Ֆիլմը «Հայկ» կինոստուդիայի եւ Margins Media Production company-ի համատեղ արտադրությունն է:

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT