Ովքեր են Գորիսի համայնքապետի թեկնածուները եւ ինչ կենսագրություն ունեն նրանք

22/09/2021 schedule21:08

Սույն թվականի հոկտեմբերի 17-ին մի շարք համայնքներում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ: Սյունիքի 4 համայնքներում նույնպես սպասվում են, որոնցից մեկը Գորիս համայնքն է:

Գորիսում ընտրապայքարն ընթանալու է երեք ուժերի միջև՝ «Առուշ Առուշանյան» դաշինք, «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցություններ:

«Առուշ Առուշանյան» դաշինքի թեկնածուն Գորիսի այժմյան քաղաքապետ Առուշ Առուշանյանն է: Վերջինս ծնվել է 1991թ. մարտի 12-ին, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում:

Առուշանյանը 1997-2007թթ. սովորել է Գորիսի Սերո Խանզադյանի անվան թիվ 6 միջնակարգ դպրոցում:

2007 թվականին ընդունվել է Երևանի տնտեսագիտական համալսարանի ազգային տնտեսագիտության ֆակուլտետ և սովորել մինչև 2009 թվականը: Ելնելով նպատակահարմարությունից՝ 2009թ. տեղափոխվել է Գորիսի պետական համալսարան՝ տնտեսագիտության ֆակուլտետ և ավարտել 2011թ.՝ որպես տնտեսագիտության բակալավր:

2012 թվականին ընդունվել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան և ավարտել 2014թ.:

2008թ. օգոստոսից հիմնադրել է «Գոր Մետալ» ՍՊԸ-ն:

ՀՀ վարչապետի 2017 թվականի սեպտեմբերի 14-ի որոշմամբ՝ նշանակվել է Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար, 2017 թվականի նոյեմբերի 5-ին ընտրվել է համայնքի ղեկավար։

Այժմ կալանավորված է: Ըստ ՀՔԾ-ի՝ մեղադրվում է արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն օժանդակելու, ընտրողներին կաշառք տալուն օժանդակելու և նախապատրաստելու համար։ Առուշանյանը մեղադրանքը չի ընդունում:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Գորիսում Վլադիմիր Աբունցն է: Նա ծնվել է 1975թ. ապրիլի 23-ին, Գորիսում։

1992թ.-ին ավարտել է Գորիսի թիվ 5 միջնակարգ դպրոցը։

1993-1994թթ. ծառայել է Հայկական բանակում՝ մասնակցելով Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հարավային սահմաններում տեղի ունեցած մարտական գործողություններին։

1996թ.-ին ավարտել է Գորիսի «Սյունիք» ինստիտուտի իրավաբանական ֆակուլտետը։

2012թ.-ին ավարտել է Գորիսի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետը։

Աշխատանքային գործունեությունն սկսել է Գորիսի «Բաց շուկա» ընկերությունում՝ որպես մառանապետ։

1998-2002թթ. աշխատել է ՀՀ մաքսային վարչության Սյունիքի տարածաշրջանային մաքսատան մաքսային հսկողության բաժնում՝ որպես մաքսային տեսուչ, իսկ 2002թ.-ից՝ որպես ավագ մաքսային տեսուչ՝ ստանալով ՄԾ ավագ լեյտենանտի կոչում։ 2016-2018թթ. աշխատել է նույն բաժնում՝ որպես գլխավոր մաքսային տեսուչ՝ ստանալով ՄԾ կապիտանի կոչում։

2018թ.-ին նշանակվել է Սյունիքի տարածաշրջանային մաքսատան Բեռների և տրանսպորտային միջոցների զննման բաժնի պետ՝ ստանալով ՄԾ մայորի կոչում։

2019թ.-ին նշանակվել է Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի պետ՝ ստանալով ՄԾ փոխգնդապետի հատուկ կոչում։

Ամուսնացած է, ունի մեկ որդի։

ՀԱԿ-ի համայնքապետի թեկնածուն Կարեն Լազարյանն է: Լազարյանը ծնվել է 1979թ. նոյեմբերի 7-ին, Գորիս քաղաքում:

Գորիսի N 3 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո՝ 1996 թ., ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ, որն ավարտել է 2000 թվականին՝ ստանալով Ֆիզիկական կուլտուրայի դասատուի եւ աթլետիկայի մարզչի որակավորում:

Այնուհետեւ զորակոչվել է բանակ եւ 2000-2002թթ. ծառայել Արմավիրում, Վայքում և Խաչիկում (պահեստազորի լեյտենանտ է):

Զորացրվելուց մեկ տարի անց, որպես ֆիզիկական կուլտուրայի դասախոս, աշխատանքի է անցել «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում:

2009թ. ապրիլի 14-ին մրցույթով ընտրվել է նույն քոլեջի տնօրեն, վերընտրվել՝ 2015թ. հոկտեմբերի 6-ին եւ 2021թ. մարտի 30-ին:

Աշխատանքին զուգահեռ 2010-2015թթ. սովորել է Գորիսի պետական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետի իրավագիտության բաժնում՝ ստանալով ուսուցչի, մանկավարժության բակալավրի աստիճան՝ «Իրավագիտություն» մասնագիտությամբ:

2015-2018 թվականներին աշխատանքին զուգահեռ սովորել է Երեւանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի մագիստրատուրայում՝ 2018թ. փետրվարի 2-ին ստանալով մագիստրոսի աստիճան՝ «Հայոց լեզու եւ գրականություն» մասնագիտությամբ:

2008թ. հոկտեմբերի 12-ին ընտրվել է Գորիս քաղաքի ավագանու անդամ:

2016թ. սեպտեմբերի 18-ին ընտրվել է նորակազմ Գորիս խոշորացված համայնքի ավագանու անդամ:

2014թ. ապրիլի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգեւատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով, 2015թ. դեկտեմբերի 30-ին՝ պատվոգրով՝ «Մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում ունեցած մասնագիտական առաջընթացի եւ ներդրած կազմակերպչական աշխատանքների համար», 2017թ. հունվարի 25-ին՝ «Վազգեն Սարգսյան» մեդալով:

2015թ. հունվարի 6-ին մեկ տարի ժամանակով ստանձնել է Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու «Խաչի քավորի» պարտականությունը:

Մասնակցել է Արցախյան երրորդ պատերազմի մարտական գործողություններին:

Ամուսնացած է 2006 թվականից, ունի չորս զավակ:

Անյուտա Աթանեսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11339 դիտում

Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս

«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը

ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան

Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան

Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի

Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել