Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին Պետդումայի ընտրությունների հաղթանակի կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Պետական դումայի ընտրություններում «Միացյալ Ռուսաստան» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։

ՀՀ կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, ուղերձում նշված է.  

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, 

Ընդունեք, խնդրեմ, անկեղծ շնորհավորանքներս Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ընտրություններում «Միացյալ Ռուսաստան» կուսակցության համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Ընտրությունների արդյունքները վկայում են երկրի քաղաքական ղեկավարության կողմից հետևողականորեն իրականացվող քաղաքական կուրսի հանդեպ Ռուսաստանի քաղաքացիների աջակցության մասին: 

Մաղթում եմ Ձեզ, Վլադիմիր Վլադիմիրի, ռուս ժողովրդի բարգավաճմանը և բարեկեցությանն ուղղված բոլոր գաղափարների և հետագա նախագծերի իրականացում: 

Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության նորընտիր Ազգային ժողովի և նոր գումարման Պետական դումայի սերտ համագործակցությունը կարևոր ներդրում կունենա հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների խթանման գործում»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի Դաշնության կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել է Պետդումայի ընտրությունների արձանագրությունների 99 տոկոսը: Արդյունքների համաձայն՝ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը պահպանում է առաջատարի դիրքերը՝ ստանալով 49,82% քվե:

Տպել
842 դիտում

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի խցերից մեկում հայտնաբերվել է սպանության հատկանիշներով կալանավորված 35-ամյա տղամարդու դին

Կարեն Գիլոյանը Տաշքենդում մասնակցել է ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի նիստին

Սահմանվել են նախադպրոցական ուսհաստատության մանկավարժների վերապատրաստման չափորոշիչը և օրինակելի ծրագիրը

Ղազախստանում մեկնարկում են ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի զորավարժությունները

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Ադրբեջանը ՄԻԵԴ-ից լրացուցիչ ժամանակ է խնդրել ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն տրամադրելու համար

Իժևսկի դպրոցում կրակոցների հետևանքով սպանվել է 9 հոգի, նրանցից 5-ը երեխաներ են

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը հայտարարում է Երևանի ավագանու ընտրություններում մասնակցելու մասին

Անդրանիկ Փիլոյանին առնչվող քրգործի նախաքննությունն ավարտվել է. վերջինիս խափանման միջոց է ընտրվել կալանավորումը

Ստեփանակերտում կհայտարարվի Լռության րոպե, կկայանա Խաչերթ

Դավիթ Բաբայանն ու Ադամ Շիֆը քննարկել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականության մասին հարցեր

Վթարային ջրանջատում է սպասվում Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն վարչական շրջաններում

Կրակոցներ Իժևսկի դպրոցներից մեկում, տարբեր վիրավորումներ է ստացել 9 երեխա (տեսանյութ)

Կարևորվել է ՀՀ-ի ու Իսպանիայի միջև կայուն ավիացիոն կապի հաստատումը. հանդիպել են Գնել Սանոսյանն ու դեսպանը

Վարպետության դասերից մինչև միջազգային հաղթանակներ. «Մեկնարկ» տաղանդի զարգացման ծրագիրը շարունակվում է

Անհետ կորած երիտասարդը հայտնաբերվել է Վրաստանի ՔԿՀ-ներից մեկում

Մալաթիայում հնչած կրակոցների և երկու անձի սպանության դեպքը բացահայտվել է. 27-ամյա երիտասարդ է ձերբակալվել

Արցախի ԱԳ նախարարը մասնակցել է Բըրբանքի Սուրբ Ղևոնդ Մայր տաճարում մատուցված պատարագին

Հայտնի են բոլոր 18 համայնքներում կայացած ՏԻՄ ընտրություների արդյունքները

Մի քանի ժամով լույս չի լինելու Երևանի և 4 մարզերի որոշ հասցեներում

Խոշոր վթար «Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտակայքում. կա 3 տուժած

Հրդեհ Արարատի մարզի Նորամարգ գյուղի տներից մեկում. մեկնել է 2 մարտական հաշվարկ

Վյաչեսլավ Վոլոդինը մեկնում է Ադրբեջան

4 օրում ՀՀ տարբեր բնակավայրերից 8 օձ է տեղափոխվել

ՄՕԿ-ն անհանգստություն է հայտնել Բռնցքամարտի ֆեդերացիայի՝ Երևանի կոնգրեսում կայացված որոշման պատճառով

ՏԻՄ ընտրություններին ամենաակտիվ մասնակցությունը գրանցվել է Քաջարանում. մասնակցել է ընտրողների 77,77 տոկոսը

Արմեն Գրիգորյանը կմեկնի ԱՄՆ

Լարսում 15 կմ երկարությամբ հերթեր են. հնարավոր է՝ վաղն անցակետը փակվի ՌԴ քաղաքացի տղամարդկանց համար

Արդարադատության նախարարությունն ազգությամբ քուրդ 2 դատապարտյալներին չի հանձնել Թուրքիային․ ԱՆ

Ամենաքիչը՝ Ջրվեժում, ամենաշատը` Քաջարանում. 17:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 40,36 տոկոսը

Հատիս լեռան մոտակայքում մեքենան դուրս է եկել ճանապարհից ու շրջվել. կան տուժածներ

23 ընտրատեղամաս բացարձակապես ոչ մատչելի է, կան խախտումներ այլ տեղամասերում. «Անկախ դիտորդ»-ի մոնիթորինգի արդյունքները

Առանց Արցախ չկա Հայաստան, առանց Հայաստան, ակնհայտ է, թե ինչպիսի ճակատագիր կունենա մեր Սփյուռքը. Դավիթ Բաբայան

Երևանում կայացած նիստում որոշվել է՝ Ումար Կրեմլյովը ևս 4 տարի կմնա IBA-ի նախագահի պաշտոնում (լուսանկարներ)

Դատապարտված անձանց արտահանձնումը դուրս է մեր լիազորություններից. ԱԱԾ-ն՝ 2 քրդերի՝ Թուրքիային արտահանձնելու գործի մասին

ՄԱԿ-ի իմ ելույթում ես պարզ հարց տվեցի. Նիկոլ Փաշինյանը թվիթերում գրառում է կատարել

Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Իռլանդիա

Հայաստանը պետք է ստորագրի Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագիրը. Չավուշօղլու

Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացումը մարտահրավեր է համայն մարդկությանը. Միրզոյան

Ժամը 14։00-ի դրությամբ 18 համայնքներում քվեարկել է ընտրողների 26.38 տոկոսը. ԿԸՀ