Երևան
14 °C
Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում այսօր բացվել են ուսումնական խոհանոց և երիտասարդների ժամանցի սրահ` նվիրված 2020 թ. 44-օրյա պատերազմում զոհված ուսանողների հիշատակին:
ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ նորաբաց խոհանոցային սրահը նախատեսված է ուսումնարանում իրականացվող դուալ կրթության գործնական աշխատանքների համար: Բացի դրանից` ուսումնական խոհանոցում ֆրանսիացի բարերարների աջակցությամբ իրականացվում է անվճար սննդի ծրագիր` Արցախից տեղահանվածների և սոցիալապես անապահով ուսանողների և աշակերտների համար:
Բացմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, «Œuvre d’Orient» կազմակերպության, Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցիչներ:
Սրահի կառուցումն իրականացվել է «Ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, ֆրանսիական «Œuvre d’Orient» կազմակերպության ֆինանսավորմամբ, ինչպես նաև շվեյցարական «Cédric Martin» հիմնադրամի և այլ բարեգործների աջակցությամբ։
Ուսումնական խոհանոցում «Œuvre d’Orient» կազմակերպության համագործակցությամբ իրականացվում է «Անվճար սննդի տրամադրում» ծրագիրը, որի շրջանակում 197 Արցախից տեղահանվածներ, Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան և «Ընտանիք» կենտրոն հաճախող 160 սոցիալապես անապահով, ծնողազուրկ ուսանողներ, ինչպես նաև 222 դպրոցականներ ապահովվում են անվճար սննդով: Բարերարների աջակցությամբ սննդի ծրագրի այս փուլը նախատեսված է մինչև 2022 թվականի փետրվար ամիսը:
Նորարարական լուծումներով ժամանակակից խոհանոցային կահավորումն իրականացվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) կողմից։
Ուսումնական խոհանոցը ծառայում է նաև ուսումնարանի «Խոհարարական գործ» մասնագիտությամբ ներդրված դուալ կրթական համակարգում սովորող 50 ուսանողների գործնական աշխատանքների կազմակերպման համար։ Ընդ որում՝ ուսանողների պատրաստած կերակուրներն օգտագործվում են «Անվճար սննդի» ծրագրում։
Կարևորելով արցախցի և ՀՀ երիտասարդների համար շարունակաբար իրականացվող սոցիալական, կրթական աջակցության ծրագրերը՝ «Œuvre d’Orient» կազմակերպությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից պարգևատրվել է նախարարության մեդալով: Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը պարգևը հանձնել է ֆրանսիական «Œuvre d’Orient» կազմակերպության գլխավոր տնօրեն, Ֆրանսիայի Արևելյան կաթոլիկների օրդինարիատի գլխավոր փոխանորդ, եպիսկոպոս Պասկալ Գոլնիշին:
«Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի 30-ամյակի կապակցությամբ ԿԳՄՍՆ մեդալով է պարգևատրվել նաև կենտրոնի փոխտնօրեն Սվետլանա Պետրոսյանը:
Ֆրանսիական «Œuvre d’Orient» կազմակերպության ծրագրերի ղեկավար Էգլանտին Գաբե-Իալենը և ֆրանսահայ բարերար Արամ Ջաբուղյանի ընտանիքի ներկայացուցիչներին տրվել են ԿԳՄՍՆ պատվոգրեր: Պարգևներ են հանձնվել նաև Գյումրու քաղաքապետարանի և Շիրակի մարզպետարանի կողմից:
ԿԳՄՍՆ-ն հավելում է, որ ՀՀ Շիրակի մարզ կատարած այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև մի շարք ուսումնական հաստատություններ:
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց
Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է
Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է
Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ
Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ
Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը
Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է
Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան
Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը
Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները
Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ
Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել
Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի
«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել
Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել
Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»
Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել
Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են
Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ
Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն
Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր
Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը
Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց
© 2024 Հայկական ժամանակ