Ագարակի այգիներում մեկ ամիս է՝ ջուր չի հասնում, բերքը չքաղած՝ չորացել է. ՋՕԸ պետի խոսքով՝ փորձում են իրավիճակը փրկել

Սյունիքի մարզի Ագարակ համայնքի պտղատու այգիները ջուր չունենալու պատճառով չորանում են: Հայաստանի ամենահարավային քաղաքի այգիներում բերքը չհասած՝ արդեն չորացել է, իսկ ծառերը՝ ջարդվել:

«Հայկական ժամանակի» խմբագրություն է դիմել տեղի բնակիչներից Նունե Հայրապետյանն ու հայտնել, որ օգոստոսի 8-ից այն հատվածը, որտեղ գտնվում են իրենց այգիները, ընդհանրապես ջուր չի հասնում: Նախկինում «Արաքս 1» պոմպակայանից են օգտվել ու ոռոգել, սակայն այսօր այնտեղից ամեն օր տարբեր պատճառաբանություններ են բերում ջուր չլինելու հետ կապված, ասում են՝ պոմպակայնն է փչացել, խոստանում, որ վաղը կլինի, վաղը դառնում է մյուս օր, ու այդպես շարունակ մեկ ամսից ավելի:

«Ագարակի սեփական տները վերջանում ու բնակելի թաղամասից ոչ շատ հեռու սկսվում են մեր այգիները: Պոմպակայանից ենք օգտվել, միշտ էլ վատ է աշխատել, բայց հիմա ընդհանրապես ջուր չկա: Ժամանակին պղնձամոլիբդենային կոմբինատն էր մեզ միշտ ջուր տալիս: Ճիշտ է, թույլ շթով, բայց գոնե կարողացել ենք ջրել, պահպանել ծառերը: Այս տարի կոմբինատի տնօրինությունն ընտրություններից հետո ջուրը կտրեց: Հայտարարեցին՝ գնացեք, ում որ փող եք վճարում (այսինքն՝ ՋՕԸ-ին (Ջրօգտագործման ընկերության), թող նա էլ ձեզ ջուր տա:

«Նայում եմ՝ լացս գալիս է: Նման բան չէր եղել իմ ապրած տարիների ընթացքում: Նռնենիները պիտի վառ կարմիր շողային, բայց չորացել, փտել են: Նման տեսք այգին պիտի ունենար դեկտեմբերին, բայց դեռ միրգը չենք հավաքել: Ծառի ճյուղերն էլ այնքան չոր են, որ ձեռք ես տալիս, կոտրվում են: Ոչ ոք տեր չի կանգնում, բայց ի՞նչ անի անմեղ ժողովուրդը»,- ասաց քաղաքացին:

Բնակիչները դիմել են նաեւ մարզպետարան, սակայն խնդրին լուծում չեն ստացել:

Սյունիք ՋՕԸ-ի տնօրեն Նարեկ Հովհաննիսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ խնդրից տեղյակ է: Նշեց, որ Ագարակ քաղաքում իրենց բաժանորդներին ջրամատակարարում են իրականացնում պոմպերով:

«Կարծում եմ՝ բոլորդ էլ լավ տեղյակ եք, որ այս տարի սակավաջրության պատճառով ընդհանրապես ջուր չկա Մեղրի գետում: Այս պահին մենք չենք կարողանում մեր նասոսներով այդ հատվածին ջուր մատակարարել: Տեղի վարչական ղեկավարն էլ այգի ունի, որը նույնպես չորացման պրոցեսում է: Ինքս էլ գնացել եմ, տեղում տեսել»,- ասաց Հովհաննիսյանը:

Հարցին՝ իսկ ի՞նչ է արվելու, չկա՞ արդյոք որեւէ լուծում, ՋՕԸ պետն ասաց. «Այնտեղ փոքր թաղ կոչվող հատված կա, այնտեղից պիտի կարողանանք ջուրը փակենք, որ բնակիչները գոնե ինքնահոս համակարգով՝ ոչ պոմպերով, կարողանան ջրել այգիները: Բայց պիտի բանակցեմ: Փորձում ենք անել: Ինչ հնարավորություն որ ունենք, պետք է օգտագործենք: Ոչ մի գնով չպիտի թողնենք որ ծառերը չորանան»,- ասաց նա:

Տպել
2032 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա