Երևան
12 °C
Արցախի Վահրամ Փափազյանի անվան թատրոնը պատերազմից հետո առաջին անգամ Հայաստանում է: Նյու Յորքից հատուկ Արցախ եկած դերասանուհի, թատերական ռեժիսոր, Կարինե Քոչարյանի բեմադրած «Երկնքից երեք խնձոր ընկավ» ներկայացմամբ արցախցի դերասանները հանդես կգան Երեւանում եւ ՀՀ մի քանի մարզում:
Կարինե Քոչարյանը պատերազմի ցավալի ելքից անմիջապես հետո սկսել է Արցախ գալու պատրաստությունները: Ամեն ինչ արել է, որ կարողանա կյանքի կոչել արցախցիների համար նախաձեռնած իր ծրագիրը: Տիկին Քոչարյանը տարիներ առաջ Հայաստանից Նյու Յորք է տեղափոխվել առողջական ծանր վիճակը հաղթահարելու հույսով: 4-րդ կարգի քաղցկեղը հաղթահարած կինը բուժման տարիներից սկսել է ստեղծագործել եւ հետագայում աշխատել: ԱՄՆ-ում ծավալած գործունեության, բեմադրությամբ Արցախ գալու եւ հետագա անելիքների մասին «Հայկական ժամանակը» զրուցել է Կարինե Քոչարյանի հետ:
- Տիկին Քոչարյան, ԱՄՆ մեկնելուց որքա՞ն ժամանակ հետո սկսեցիք ակտիվ գործունեություն ծավալել, այդ ընթացքում պահո՞ւմ էիք կապը հայրենիքի հետ:
- Գիտեք, երբ 1990-ականներին ստիպված էի գնալ, ուսանողներս տխրությամբ անընդհատ հարցնում էին՝ տիկին Քոչարյան, կարո՞ղ է գնաք՝ չգաք: Ասում էի՝ չէ՜, եթե Հայաստանում մի հոգի էլ մնա, այդ մեկը ես եմ լինելու: Բայց կյանքի հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ ստիպված եղա տեղափոխվել: Մնացի Նյու Յորքում, բուժմանս տարիներին էլ հենց այնտեղ «Հեռուստահանդեսը» բացեցի, որն ինձ գործունեություն տվեց: Հետո ռեժիսորական կուրսերի գնացի, սկսեցի ակտիվ մշակութային գործունեությամբ զբաղվել: Հետագայում վաղամեռիկ ամուսնուս՝ դերասան, ռեժիսոր Վլադիմիր Քոչարյանին նվիրված թատերախումբ ստեղծեցի, որն իր անունով էլ կոչեցինք: Այդ ընթացքում միշտ կապը կար Հայաստանի հետ: Վերջին ներկայացումը, որ եկանք ու Հայաստանում արեցինք, 2015 թվականին էր: Այն կոչվում էր «Հոգիս ձեզնով կխայտա»: Նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Դա թուրք գրողի գործ էր, որը աշխարհով մեկ շրջագայել ու բացահայտել էր ցեղասպանությունից մազապուրծ հայերի պատմությունները, գրի էր առել ու գիրք հրատարակել: Կերպարները, որոնք բեմ հանեցինք, իրական էին:
- Իսկ ինչպե՞ս եղավ, որ որոշեցիք հենց Արցախի թատրոնում բեմադրություն անել: Գալու նպատակը հենց դա՞ էր:
- Մինչեւ պատերազմն էի որոշել գալ այստեղ, խումբ էի հավաքել ու մտադիր էի ներկայացում անել: Բայց որ պատերազմ եղավ, ու այս տեսակ ավարտ ունեցավ, ես սարսափելի մղձավանջային գիշերների մեջ էի: Չնայած այնտեղ ամեն բան անում էինք՝ գաթա էինք թխում վաճառում, փորձում թիկունքից մեր աջակցությունը ցուցաբերել: 45 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար միայն գաթա թխելով էինք հավաքել: Ամոթ էր, որ փող չնվիրաբերենք հիմնադրամին, որը, ցավոք, հիասթափեցրեց: Հիմնադրամի մասով մեր ուզածն ընդամենը թափանցիկությունն է:
- Ինչո՞ւ հենց Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» գրքի հիման վրա որոշեցիք ներկայացում բեմադրել: Արդյոք երբ Նյու Յորքից գալիս էիք, մտքում արդեն հե՞նց դա ունեիք:
- Երբ դեռ Նյու Յորքում էի, ու պատվաստման երկու չափաբաժիններն ստանալու պատճառով ձգձգվում էր գալս, ինձ մոտ զգացողություն էր, թե մի ծանր հիվանդ ունեմ հիվանդանոցում, որին օր առաջ պիտի այցելեմ: Երբ որոշեցի, որ պիտի գնամ Արցախ ու արցախցիներին օգնեմ (չնայած գնալուցս հետո հասկացա, որ ավելի շատ արցախցիներն ինձ օգտակար եղան), երկար մտածում էի, թե ի՞նչ կարող եմ բեմադրել: Բնականաբար, այսօրվա պատերազմի մասին չէի ուզում բեմադրել, որովհետեւ վերքը դեռ այնքա՜ն թարմ է եւ այնպես ուժգին է ցավում, որ հնարավոր չէ պարզապես դա խաղալ: Պիեսի մտորումների ժամանակ էլ Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավը» մտքովս անցավ, որը շա՜տ հզոր գործ է:
- Ի սկզբանե որոշվա՞ծ էր, որ Ստեփանակերտի թատրոնի դերասաններն են խաղալու այս ներկայացման մեջ:
- Այո: Ստեփանակերտի թատրոն գալու որոշումն ի սկզբանե կար: Արցախ գնալու միտքն էլ էր իմը, ոչ մի հրավեր չեմ ստացել: Չունեի այնտեղ ոչ մի բարեկամ կամ ծանոթ, նույնիսկ ոչ ոքի չէի ճանաչում: Անգամ մշակույթի նախարարության հետ չեմ կապվել: Խոսել եմ թատրոնի տնօրինության հետ, ասել, որ նման ծրագիր ունեմ: Երբ 5 ամիս առաջ եկա, Թատրոնը զրոյական վիճակում էր, իրենց ռեժիսորը թողել, եկել էր Երեւան, ամեն մեկը յուրովի տանջվում էր համընդհանուր ողբերգության պատճառով: Մոլորված ու աննկարագրելի կոտրված հոգեւիճակում էին, եւ պատկերացրեք՝ այդ ժամանակ ինչ-որ մեկն իրենց աշխատելու, ամեն ինչ նորից սկսելու առաջարկ է անում: Ասեմ, որ բախտս բերեց, ու ես ունեցա հրաշալի դերասանական կազմ:
- Իսկ ի՞նչ վիճակում է թատրոնի շենքը, շա՞տ է տուժել:
- Պատերազմի հետեւանքով՝ ոչ: Շենքը քարուքանդ է արդեն 30 տարի, 30 տարի չեն վերանորոգել: Երբ մտա, ասացի՝ այս թատրոնի շենքը Արցախի 30 տարվա ղեկավարների դեմքն է: 30 տարվա մեջ չեն կարողացել այդ հրաշք շենքը նորմալ վերանորոգել: Այն որպես մշակութային արժեք կզարդարեր ցանկացած քաղաք: Երեւանում Պարոնյան թատրոնի բեմը որ տեսա, շատ հավանեցի: Արտակարգ պայամններ կան հենց մեր ներկայացման համար, այնտեղ շատ լավ կաշխատենք:
- Քանի՞ հոգի են խաղում ձեր ներկայացման մեջ, եւ արդյոք բոլոր դերասանները նույն թատրոնի՞ց են:
- 13 հոգի են: Ես շատ կուզեմ իրենց մասին խոսել: Իմ ներկայացման տղամարդիկ 6-ն են, նրանից երեքը պատերազմի մասնակիցներ են: Մեկը կռվել է 30 տարեկանների ջոկատում, մյուսը՝ 50-ների, իսկ երրորդը՝ 67-ների: Այդ երկու տղամարդիկ երեք պատերազմի մասնակից են: 50 տարեկանն իմ գլխավոր հերոսն է: Երբ ես նոր էի թատրոն գնացել, ասում էր՝ ես չեմ ուզում թատրոնում մնալ, որոշել եմ դուրս գալ ու զինվորական դառնալ: Երկար զրույցներ ենք ունեցել: Այդ մարդը չէր կարողանում հանգստանալ, շատ ծանր վիճակում էր, չէր համակերպվում կատարվածի հետ: Չնայած չեմ կարող չշեշտել՝ նա իր գործում պրոֆեսիոնալ է: Մեր երաժշտի կինն էլ բուժքույր է եղել: Նրա պատմությունից ես ցնցվեցի: Մինչեւ լույս այնքան է զինվորների մոտ մնացել ու խնամել, որ ամուսինը միշտ ասել է՝ գոնե մի երկու ժամ հանգստացիր, չես դիմանա ու չի դիմացել. մի օր առավոտյան քնել է ու չի արթնացել: Գլխավոր դերասանուհուս ամուսինն էլ զոհվել է նոյեմբերի 8-ին: Կամավոր էր գնացել:
- Այսինքն՝ սա պատերազմից հետո իրենց առաջի՞ն ներկայացումն է, որ խաղում են:
- Պատերազմից հետո մանկական մի գործ էին բեմադրել: 50 րոպեանոց մի բան, որ երեխաներին գոնե մի փոքր ուրախացնեն: Երեխաներն այնտեղ շատ ծանր ու սթրեսային վիճակում են: Ծանոթներիցս մեկը պատմեց, որ իր երեխան գիշերը վեր է թռչում, բարձը գրկում ու մորն աղերսում գնալ նկուղ: Գիտեմ, որ երեխայի հայրը զինվորական է, բայց ես վախեցա հարցնել՝ զոհվե՞լ է, թե՞ կենդանի մնացել: Ընդհանրապես, այնտեղ շատ զգույշ էի որեւէ մեկին որեւէ հարց տալիս:
- Օրեր առաջ Ստեփանակերտում խոսելով այս ներկայացման մասին՝ այսպիսի մի միտք էիք արտահայտել պատերազմի վերաբերյալ. վիշտն այնքան թարմ է, որ հնարավոր չէ այն ներկայացմամբ խաղալ, միեւնույն ժամանակ, հնարավոր չէ անտեսել: Ինչ եք կարծում՝ կգա՞ մի օր, որ որոշեք պատերազմից ինչ-որ դրվագ ներկայացնել:
- Երբ պատերազմի մասին ֆիլմ ես նայում, որտեղ կադրերն արված են վերեւից, ինչքան էլ դրանք լավ են նկարած, միեւնույն է, այն քո վրա էմոցիոնալ առումով չի ազդում այնքան, որքան այն, երբ տեսախցիկը գալիս, կանգնում է մեռնող զինվորի աչքերի վրա: Այդ պատկերը կարող է ցույց տալ ամբողջ պատերազմի արհավիրքը: Կարելի է անդրադառնալ, հնարավոր է՝ անդրադառնամ, բայց շատ նուրբ, եւ անպայման դա պիտի լինի իրական պատմություն, որովհետեւ իրական պատմություններն այնքան շատ են, որ հորինելու կարիք չկա:
- Իսկ Ստեփանակերտում կայացած ներկայացման ժամանակ ինչպե՞ս արձագանքեց հանդիսատեսը:
- Արցախցին թատրոն սիրող հասարակություն է: Արցախում զվարճանքի վայրեր շատ չկան, նույնիսկ կինոթատրոն չունեն ահագին ժամանակ է: Թատրոնի հետ շատ-շատ են կապված: Թատրոնի կարոտ էին: Չնայած Արցախի թատրոնի անհարմարություններին՝ այնտեղ էլ ներկայացումը հաջողվեց: Թող գոռոզ չհնչի, բայց կարողացանք հասնել նրան, ինչին ձգտում էինք: Հոտնկայս ծափահարում էին՝ արցունքները աչքերին: Հետո ինձ ուղարկեցին նաեւ Մանե Թանդիլյանի գրառումը, ինչը եւս ինձ համար մեծ պատիվ էր, որ նրա նման խելացի կինը լավ գնահատական է տվել ներկայացմանը:
- Որքա՞ն ժամանակ եք մնալու դեռ այստեղ եւ ի՞նչ ծրագրեր ունեք:
- Երեւանում դեռ 3 օր ներկայացմամբ հանդես կգամ, հետո մարզերում ենք խաղալու: Հոկտեմբերի 6-ին պատրաստվում եմ տոմս գնել, վերադառնալ Նյու Յորք, բայց շատ մեծ ծրագրեր ունեմ: Ներկայացման դերասններին ուզում եմ հյուրախաղերով տանել Ռուսաստան, հետո՝ ԱՄՆ: Շատ պիտի ջանամ, որ այնտեղից էլ գնանք Կանադա, ապա իջնենք Հարավային Ամերիկա, հատկապես՝ Արգենտինա, որտեղ մեծ հայություն կա: Ես ուզում եմ իրենց ամբողջ աշխարհով մեկ պտտել: Արցախն արդեն այնքան է հոգուս մեջ մտած, որ, կարծում եմ, նորից կվերադառնամ Արցախ նոր ներկայացմամբ: Ինչ-որ բաներ արդեն մտմտում եմ:
- Չնայած անսահման մեծ ցանկությանը՝ դժվարությամբ եք կարողացել հասնել Արցախ: Ի՞նչ եք տանում ձեզ հետ այնտեղից:
- Անչափ դժվար: Այդ ընթացքն ինձ հավերժություն էր թվում, ու անընդհատ մտածում էի, որ ուշացա: Մտքիս մեջ վազում էի: Երկու ամիս ճամպրուկներս բաց դրած էին, գնում-գալիս, ինչ-որ բաներ էի ավելացնում: Այստեղից հետս տանում եմ ապրելու կամք: Արցախցին ինձ տվեց ապրելու կամք, հավատ, արցախցին ինձ ճիշտ մարդ լինելու հնարավորություն տվեց, վերանայելու ու շտկելու իմ կյանքում եղած «ֆալշերը»: Գնալով տանում եմ մի հսկայական արցախյան ընտանիք (հուզվում է -հեղ.): Եվ եթե ինձ հարցնեն, թե ինչպես կբնութագրեմ Արցախը, ապա կասեմ՝ վշտի մեջ քարացած, չժպտացող, բայց արժանապատվությունը շատ բարձր պահած:
«Երկնքից երեք խնձոր ընկավ» ներկայացումը տեղի կունենա
Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ
Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան
Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը
Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ
Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ
Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին
ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ
Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել
Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա
ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT