Բայդենը համաճարակի միջազգային գագաթնաժողով է նախաձեռնել. մտադիր է հրավիրել ՌԴ-ին ու Չինաստանին ևս

Բայդենը մտադիր է Ռուսաստանին և Չինաստանին հրավիրել համաճարակի միջազգային գագաթնաժողովին, որը սպասվում է հաջորդ շաբաթ: Այս մասին հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Նշվում է, որ հրավիրյալների թվում կլինի նաև Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին: Ինչպես նշում է պորտալը, ԱՄՆ-ը կոչ է անում Հնդկաստանին վերսկսել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մատակարարումները միջազգային COVAX մեխանիզմով: Բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության կողմից մշակված և Հնդկաստանի շիճուկային ինստիտուտի (SII) արտադրած դեղամիջոցի արտահանումը դադարեցվել է մարտին Հնդկաստանում կորոնավիրուսի տարածման աճի պատճառով:

Ըստ Axios-ի՝ Վաշինգտոնը ծրագրում է Մոդիին առաջարկել գագաթնաժողովում ավելի կարևոր դեր շուտով պատվաստանյութի մատակարարումները վերսկսելու դիմաց: Իր հերթին, Վաշինգտոնի վարչակազմի ներկայացուցիչը Axios-ին հաստատել է, որ Միացյալ Նահանգները քննարկում են Հնդկաստանի հետ պատվաստանյութերի արտահանումը, սակայն հերքել է այն տեղեկատվությունը, թե այս թեման որևէ կերպ կապված է գագաթնաժողովին Մոդիի մասնակցության հետ:

ԱՄՆ վարչակազմը մտադիր է գագաթնաժողովում ավելի բարձր եկամուտ ունեցող երկրներին հորդորել ավելորդ պատվաստանյութեր նվիրաբերել կարիքավոր երկրներին, այլ ոչ թե դրանք վաճառել:

Washington Post-ն էլ հայտնում է, որ վերոնշյալ գագաթնաժողովը նախատեսված է սեպտեմբերի 22-ին վիրտուալ ձևաչափով՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում:

Ըստ Washington Post-ի՝ գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպությունների, բարեգործական, ոչ կառավարական և մասնավոր կառույցների ղեկավարներին կոչ անել համակարգել համաճարակի դեմ պայքարի ջանքերը, այդ թվում՝ թիրախավորել աշխարհի բնակչության առնվազն 70%-ի պատվաստվելը մինչև հաջորդ սեպտեմբեր և արագացնել պատվաստանյութերի առաքումը այն երկրներին, որոնք դրա կարիքն ունեն:

Բացի այդ, ցանկը ներառում է թեստերի, դեղամիջոցների, բժշկական թթվածնի և անձնական պաշտպանիչ սարքավորումների հասանելիության բարձրացման, ինչպես նաև կորոնավիրուսի նոր շտամների տարածումը հայտնաբերելու և զսպելու կարողություն և համաճարակի դեմ պայքարի ջանքերի ֆինանսավորման ապահովման նպատակներ: Մասնավորապես՝ Վաշինգտոնը կոչ է անում համապատասխան հնարավորություններ ունեցող երկրներին նվիրաբերել այլ երկրներին, որոնք կարիքն ունեն այս ամենի՝ մինչև 2022 թվականը:

Բայդենի նախաձեռնության նպատակների թվում է նաև «2021 թվականին ստեղծել առողջության անվտանգության համաշխարհային ֆինանսական միջնորդական հիմնադրամ»:

Washington Post-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթում, որը նախանշում է Միացյալ Նահանգների առաջարկած նպատակները, նշվում է, որ գալիք գագաթնաժողովի համար՝ 2021 թվականի վերջից մինչև 2022 թվականի սկզբն ընկած ժամանակահատվածում, նախատեսվում են մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով՝ քննարկելու համաճարակի դեմ պայքարի թեման և առաջադրված նպատակներին հասնելու առաջընթացը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1132 դիտում

Արդյոք նախագահի պարտականությո՞ւնն էր խաղաղ ցուցարարների նկատմամբ մահաբեր ուժի կիրառումը․ Քլոյանը՝ Քոչարյանին

Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50 հազար դրամ կրթաթոշակ. Սվաջյան

Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք․ վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է

«Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրությունը կասեցվել է

Ֆրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակ

Պատմության թանգարան այցելություններից երբեք չեմ հոգնում. վարչապետ

1 օրում ՀՀ ավտոճանապարհներին գրանցված վթարների հետևանքով տուժել է 19 մարդ

«Թեժ լեռ» տանող ճանապարհը հիմնանորոգումից հետո. լուսանկարներ

ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակումը UFC մրցաշարի վրա

ԵԱՀԿ-ն կորցնում է վրացական հասարակության վստահությունը. Կոբախիձե

ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով

Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով

Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու

Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ

Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ

Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին

Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը

Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում

Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ

Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան

Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է

Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ

Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ

Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա

Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով