Մի քանի հազար «նարնջագույն» ու փակ դեմքով մարդիկ. Հյուսիսային Կորեայում զորահանդեսն անսովոր է անցել (լուսանկարներ)

Հյուսիսային Կորեան անցկացրել է զորահանդես՝ նվիրված կոմունիստական պետության ստեղծման 73-րդ տարեդարձին: Այս անգամ չեն ցուցադրվել բալիստիկ հրթիռներ, բայց անցել է նարնջագույն պաշտպանիչ կոմբինեզոններով և հակագազերով մարդկանց հսկայական շարասյունը: Բոլորն էլ գիտեն, որ այս երկրում պետական միջոցառումներն ու հատկապես շքերթներն անցնում են իդեալական օրինաչափությամբ ու կազմակերպվում ամենաբարձր մակարդակով՝ առանց միլիմետրի շեղման:

Լուսանկարներում երևում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը՝ նկատելիորեն նիհարած, երեխաների խմբի մեջ: Փորձագետները նշում են, որ Ընը նիհարել է վերջին ամիսներին. դրա պատճառներն անհայտ են և պաշտոնապես որևէ կերպ չեն բացատրվել, ինչը նորմալ է Հյուսիսային Կորեայի պարագայում:

BBC-ն գրում է, որ առաջնորդի նիհարելը դժվար թե պայմանավորված լինի երկրում սննդամթերքի պակասով, չնայած սննդամթերքի դեֆիցիտը իսկապես վատացել է Հյուսիսային Կորեայում ՔՈՎԻԴ-19 համաճարակի սկզբից ի վեր՝ թողնելով շատ հյուսիսկորեացիների թերսնված:

Հինգշաբթի երեկոյան շքերթին, ըստ պետական լրատվամիջոցների լուսանկարների, ներկա են եղել հրշեջ մեքենաներ, զրահապատ մեքենաներ, տրակտորներ, և եղել է հրավառություն:

Շքերթին համազգեստով մարդկանց շարասյան հայտնվելը կարող է նշան լինել, որ երկրում ստեղծվել է հատուկ ուժ՝ ՔՈՎԻԴ-19-ի տարածումը կանխելու համար: Բացի դրանցից, սովորական համազգեստով զինվորականների քայլերթ ևս եղել է:

Հյուսիսային Կորեայում առհասարակ շքերթները ծառայում են երկու նպատակի.

Երբեմն դա արտաքին աշխարհին (չնայած միջազգային պատժամիջոցներին) սեփական ուժի՝ նոր ռազմական տեխնիկա և բալիստիկ հրթիռներ ցուցադրելու միջոց է:

Բայց շքերթների մեծ մասը ծառայում է ռեժիմի ներքին աջակցության ամրապնդմանը, հատկապես՝ դժվար ժամանակներում: Սա միջոց է բարձրացնելու բարոյական ոգին և քաղաքացիներին ցույց տալու ռազմական հզորության արտաքին նշանները հրավառության շքեղությամբ ու ձայներով, նույնիսկ եթե երկրի որոշ վայրերում մարդիկ ուտելու ոչինչ չունեն:

Շքերթին համազգեստով մարդկանց հայտնվելը հուշում է, որ Փհենյանը ցանկանում է քաղաքացիներին ցույց տալ, թե Covid -19-ի տարածման դեմ պայքարը շարունակվում է, չնայած որ Հյուսիսային Կորեայում վիրուսով վարակման պաշտոնական դեպքեր չկան (կան, պարզապես այդ մասին պաշտոնապես չի հայտարարվում):

Փհենյանն անցած տարվա ընթացքում արդեն անցկացրել է երեք շքերթ, ինչը անսովոր շատ է նույնիսկ Հյուսիսային Կորեայի համար:

Համաճարակի ժամանակ մայրաքաղաքում առանց դիմակների մարդկանց զանգվածային կուտակումը, երբ երկրում դեռ չկան պատվաստված անձինք, մեծ ռիսկ է ներկայացնում:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ օգոստոսի 19-ի դրությամբ Հյուսիսային Կորեայում ՔՈՎԻԴ-19-ով վարակման դեպքեր առհասարակ չեն գրանցվել, չնայած մասնագետներն ասում են, որ դա քիչ հավանական է:

ԱՀԿ-ի ամենշաբաթյա զեկույցի համաձայն՝ 37.291 մարդ, ներառյալ բուժաշխատողները և գրիպի նման ախտանիշներ ունեցող մարդիկ, երկրում թեստավորվել են, և բոլորի թեստի պատասխանը բացասական է եղել:

Սակայն Կիմ Չեն Ընը խոստովանել է, որ երկիրը բախվել է սննդի ու առաջին անհրաժեշտության պարագաների պակասի հետ:

Տպել
6080 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց