Սահմանամերձ Բերքաբերի անջրդի վարելահողերն ու այգիները վերջապես կոռոգվեն, խնդիրը լուծման փուլում է. համայնքապետ

Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղը 100 տնտեսություն ունի՝ 480 բնակչով: Հիմնական զբաղվածությունը գյուղատնտեսությունն է: Արոտավայրերը գյուղում քիչ են: Վերջին տարիներին անկում է գրանցել նաեւ խոշոր եղջերավոր անասնաբուծությունը, փոխարենը զարգացել է ոչխարաբուծությունը:

Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տիգրան Հարությունյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշեց՝ վերջին տարիներին բնակչության թիվն էականորեն չի փոխվել:

Հայ-ադրբեջանական սահմանին գտնվող Բերքաբերի վարելահողերի մեծ մասը դեռ 90-ական թվականներից ջրամբարի հակառակ ափին են, որտեղ թշնամու զորքերն են. «Մեզ մոտ էլ ունենք չմշակվող բազմաթիվ վարելահողեր, հիմնականում ցորեն էին մշակում, որն այդքան էլ եկամտաբեր չէ. մարդիկ ցանում են՝ ուղղակի ցանելու համար»:

Համայնքի ղեկավարի պաշտոնակատարն այս ամենին զուգահեռ փաստում է՝ գյուղում վերջին տարիներին զարգանում է ինտենսիվ եւ ավանդական այգիների հիմնումը:

Տասնամյակներ շարունակ չոռոգվող այգիների ոռոգման խնդիրն արդեն լուծման փուլում է: Կառուցվում է պոմպակայան. 120 հա վարելահող այլեւս կկարողանան ոռոգել: Ցանցի կառուցումն իրականացվում է սուբվենցիոն ծրագրով, որին մասնակցում է համայնքը, պետությունն ու Համահայկական հիմնադրամը: Համայնքը ֆինանսավորումը տրամադրվում է ՀՕՖ-ի կողմից: Ծրագրի արժեքը՝ 285 մլն դրամ. «Ծրագրի ավարտից հետո այգիների հիմնումը նոր թափ կստանա»,- համայնքապետի պաշտոնակատարի պատասխանն է:

Բերքաբերը, որ գտնվում է Ջողազի ջրամբարի ափին, 90-ականներից հետո մինչ օրս լճի ջուրը ոռոգման նպատակով չի օգտագործել: Գյուղը սահմանակից է Ադրբեջանի Ղազախի շրջանին ու ադրբեջանական մի քանի գյուղերի: Բերքաբերի դիմացը՝ ջրամբարի հակառակ ափին, Մազամ գյուղն է:

Ի տարբերություն Բերքաբերի՝ ադրբեջանական կողմը մինչ օրս օգտագործում է լճի ջուրը. «Թշնամին տարիներ շարունակ օգտվել է լճի ջրից, իրենց պոմպը տեսանելի է նաեւ մեզնից: Ջրամբարի այս ափին մենք ենք, մյուս ափից մոտ 30 մետր հեռու իրենց տներն են»:

2 պետությունները բաժանում է Ջողազի ջրամբարը: Լճի կենտրոնը համարվում է սահմանագիծը: Չնայած այս ամենին՝ բերքաբերցիներից շատերը շարունակում են լողալ լճում, ձուկ որսալ. «Իրենք էլ են լողանում, ձուկ բռնում, իրենց անասուններին են բերում, ջուր տալիս: Կա մի սահման, այդ սահմանը լճի կեսն է, չգրված օրենքով չենք հատում»:

Տիգրան Հարությունյանն ասում է՝ թեպետ կրակոցները շատ չեն, սակայն զգոնությունը գյուղում պահվում է: Սահմանին կանգնած տղաներն էլ շարունակում են ապահովել բնակչության անվտանգությունը:

Համայնքի ղեկավարից հետաքրքրվում ենք շրջանառվող սահմանագծման ու սահմանազատման գործընթացի վերաբերյալ, ցանկանում լսել նրա կարծիքը. «Եթե սահմանազատումն իրականացվի այնպես, ինչպես քարտեզներով է, ապա մեր՝ իրենց կողմում գտնվող 800 հա վարելահողերը կվերադարձվեն մեզ: Ինչ վերաբերում է իմ՝ որպես համայնքի ղեկավարի ու բերքաբերցու, ապա թույլ տվեք չպատասխանեմ, իմ կարծիքը պահեմ իմ մեջ»:

Պետական աջակցությունից համայնքի ղեկավարի պաշտոնակատարը չի դժգոհում: Ասում է՝ վերջին տարիներին ասֆալտապատվել է գյուղ եկող գլխավոր ճանապարհը, շուտով կլուծվի ոռոգման ջրի հարցը: Կարեւոր խնդիրներից կմնա խմելու ջրի հարցը. «Հիմա չունենք կապույտ վառելիք, խմելու ջրով թեպետ գյուղի մանկապարտեզն ու դպրոցը ապահովված են, սակայն չունենք ներքին ցանցի խնդիր: Վերջերս որոշակի վերանորոգել ենք գյուղ մտնող ջրագիծը: Հիմա ուզում ենք գլխավոր ջրագծի վերանորոգումն ավարտել, հետո նոր անցնել ներքին ցանցին»:

Անդրադառնալով գազաֆիկացման բացակայությանը՝ ասաց՝ նախ տնտեսությունների քանակն է գյուղում քիչ, հետո՝ ոչ բոլորը կօգտվեն կապույտ վառելիքից. «Փորձում ենք այլընտրանք գտնել, օրինակ՝ արեւային պանելներով ու ջրատաքացուցիչներով բացը լրացնենք»:

Համայնքի ամբողջ բյուջեն 19 մլն դրամ է կազմում: Գյուղի մանկապարտեզ 20 երեխա է հաճախում, դպրոցում՝ 45:

Բերքաբերցի 73-ամյա Գորիկ Քոչարյանին հանդիպեցինք գյուղի զրուցարանում: Ի տարբերություն համայնքի ղեկավարի պաշտոնակատարի՝ դժգոհ է պետության ու Կառավարության՝ որպես սահմանամերձ համայնք հատկացվող ուշադրությունից, ասում է՝ բացի հոսանքի վարձավճարի զեղչերից, որեւէ այլ արտոնությունից չի օգտվում. «Թոշակի հույսին ապրող մարդիկ ենք: Բոլորն անտարբեր են մեր գյուղի նկատմամբ, ոչ մի ղեկավար չի ասում՝ սահմանամերձ գյուղ է, գնանք, օգնենք, շահագրգռենք… մենք էլի մնում ենք, ապրում ենք ու ապրելու ենք, տուն ենք սարքել, բա ո՞ւմ թողնենք գնանք: Ինչ էլ որ հանկարծ գալիս է գյուղ որպես օգնություն, իրար մեջ բաժանում, պրծնում են»:

Գորիկ Քոչարյանը գյուղի անվտանգ լինելու-չլինելու, ինչպես նաեւ ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայությանը թերահավատորեն է մոտենում, ասում է՝ խաղաղապահները նաեւ Սյունիքում են, բայց թշնամին շարունակում է վնասել գյուղացիներին, գողանալ նրանց անասունները. «Եթե ասեն՝ գնացեք, ձեր բոլոր հողերը մշակեք, էլի վտանգավոր է լինելու»,- ասաց բերքաբերցի Գորիկ պապը՝ հիշելով 30 տարի առաջ եղած դեպքերը. «Էն ժամանակ ես տրակտորիստ էի, թուրքի ռազվետչիկը մի օր գալիս, թողում էր, մի օր՝ արգելում: Բայց էն դաշտը, որտեղ հնձում էինք, հազարավոր ականներ կային»:

Գորիկ պապը, որ նաեւ ֆերմայի վարիչ է եղել, հիշում է՝ իր հովիվներից 4-ը ադրբեջանցիներ էին. «Էն ժամանակ ամեն ինչ այլ էր, շփում էլ կար, գնալ-գալ էլ կար, բայց…»:

Երբեմնի խաղաղությանը, ինչպես մինչ 90-ական թվականներն էին, այստեղ եւս բնակիչներից շատերը թերահավատորեն են մոտենում: Ասում են՝ այս ամենից հետո խոսել ինչ-որ խաղաղության, կամ, մեղմ ասած, բարիդրացիական հարաբերությունների մասին, դժվար թե հնարավոր լինի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1627 դիտում

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին

Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը

Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը

Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք

Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են

Ռուբիոն հայտարարել է, որ Լավրովի հետ քննարկել է պատերազմին վերջ դնելու անհրաժեշտությունը

Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Մարմաշենում կստեղծվի «Կանաչ տեխնոլոգիաների հաբ». Կառավարությունն ուղղակի վաճառքով համայնքային հող կտրամադրի

«Գլոբալ Կոլիբրի» ՍՊԸ-ի 31-ամյա աշխատակցուհին կասկածվում է ընկերությունից շուրջ 14 մլն դրամ հափշտակելու համար

ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Աբովյան» ՔԿՀ և առանձնազրույց ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ի և Մոնղոլիայի միջև վիզային համաձայնագրում փոփոխությունների վավերացմանը

1980-ական թվականներին հիմնադրված մանկապարտեզն առաջին անգամ հիմնանորոգվել է. տեսանյութ

Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Մարալիկում մի քանի ժամ ջուր չի լինի

Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի

Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ

ՀՀ-ն մեծապես կարևորում է Եգիպտոսի հետ բազմոլորտ հարաբերությունների ընդլայնումն ու զարգացումը. Նիկոլ Փաշինյան

Քաղաքացու համար լավագույն գործառույթներից է ծառայել պետությանը. պետական ծառայությունը լուրջ փորձառություն է

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում