Տեղեկատվության կառավարումը աղետների ժամանակ. ինչպես պետք է հաղորդակցվել հանրության հետ

09/09/2021 schedule11:11

Աշխարհում աղետների ժամանակ գլխավոր խնդիրներից մեկը ոչ միայն տեղում առկա խնդիրները լուծելն է, այլեւ հանրության հետ հաղորդակցվելն ու տեղեկատվությունը ճիշտ կառավարելը։

Հայաստանը այս առումով անմասն չի մնում աշխարհից, ավելին՝ հաճախ ենք ականատես լինում, երբ երկրաշարժի փոքր ինչ ուժեղ ցնցումների կամ հաճախ տեղի ունեցող հրդեհների ժամանակ հանրությունը խուճապի է մատնվում։ Թե որքանո՞վ է ստացվում աղետների ժամանակ կառավարել տեղեկատվությունը՝ դժվար է գնահատել։ Սակայն, եթե նկատի ունենանք 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմը, որի ժամանակ եւս խուճապը շատ էր, ապա կարող ենք ասել, որ պետական մակարդակով հանրության հետ հաղորդակցումն այնքան էլ հաջող փորձ չունի։

ԱԻՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աննա Բաղդասարյանի խոսքով՝ աղետների վերաբերյալ, հատկապես երկրաշարժերի, սողանքների եւ հրդեհների դեպքում մեծ նշանակություն ունի տեղեկատվության փոխանցման ճշգրտությունն ու արագությունը:

Մասնավորապես երկրաշարժերի դեպքում տեղեկատվության փոխանցման ընթացաքակարգը կարգավորված է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» եւ «Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենքներով:

«Օրինակ՝ ուժեղ երկրաշարժերի դեպքում «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն»-ը ճշտում է երկրաշարժի էպիկենտրոնի կոորդինատները, ուժգնությունն ու աղետի մասշտաբները, որից հետո զանգվածային լրատվամիջոցներին տրամադրվում է  երկրաշարժի մասին առաջին հաղորդագրությունը: Ուժեղ երկրաշարժերի դեպքում հանրային իրազեկմանն ուղղված հետագա գործընթացն ապահովում է Միջգերատեսչական միացյալ լրատվական կենտրոնը, որն աղետի դեպքում ձեւավորվում է շահագրգիռ տարբեր գերատեսչությունների եւ կազմակերպությունների ներկայացուցիչներից: Այս խմբում ներգրավված պետք է լինեն նաեւ հոգեբաններ»,- մանրամասնեց Բաղդասարյանը։

ԱԻՆ տեղեկատվության պատասխանատուն ներկայացնելով արտակարգ իրավիճակներում իրենց աշխատանքը նշում է, որ երկրաշարժի վերաբերյալ որեւէ հրատապ հաղորդագրության դեպքում կազմվում է բնակչության վարքականոնների մասին հաղորդագրություն, որը փոխանցվում է բջջային կապի օպերատորներին, մարզային կապի հանգույցներին՝ բաժանորդներին SMS հաղորդագրություններ ուղարկելու համար:

«Այս հաղորդագրությունները տրվում են նաեւ տեղական հեռարձակման հանգույցներով:  Անհրաժեշտության դեպքում Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ եւ Հայաստանի հանրային ռադիոյով «Հատուկ թողարկում» խորագրի ներքո պարբերաբար հեռարձակվում է տեղեկատվություն բնակչության վարքականոնների, իրավիճակի, հետագա հնարավոր զարգացումների եւ իրականացվելիք միջոցառումների մասին»,- ասաց նա։

Բաղդասարյանի խոսքով՝ նաեւ կազմակերպվում է աղետի ընթացքը լուսաբանող մամուլի ասուլիս՝ շահագրգիռ պետական կառավարման մարմինների, կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչպես նաեւ հարցազրույցներ լիազոր մարմնի լիազոր մարմնի պաշտոնյաների հետ:

Շուրջօրյա ռեժիմով համակարգելով պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների կողմից ստացված օպերատիվ տեղեկատվությունը, այն ճշգրտում, ամփոփում եւ պարբերաբար տրամադրում են լրատվամիջոցներին։ Իսկ տեղեկատվության պաշտոնական աղբյուրը հանդիսանում է ԱԻՆ պաշտոնական կայքէջը՝ www.mes.am։

«Միջին եւ թույլ երկրաշարժերի ժամանակ տեղեկատվության փոխանցման եւ ընդհանրապես գործողությունների ընթացակարգը սահմանված է ԱԻ նախարարի հրամանով։ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը համակարգում է տեղեկատվության փոխանցումը եւ ամբողջ հանրային իրազեկման ապահովումը»,- մանրամասնեց Բաղդասարյանը։

Թե որքանով է հանրությունը հետեւում պաշտոնական տեղեկատվությանը՝ Բաղդասարյանի կարծիքով՝ հստակ գնահատական տալ հնարավոր չէ, քանի որ այն վերահսկելի չէ։

«Բայց մի այլ բան ակնհայտ է։ Անկախ նրանից, թե հանրությունն ինչքանով է իրազեկված օրինակ՝ երկրաշարժերի հետ կապված վարվելակերպի կանոններից, միեւնույնն է տվյալ իրավիճակում խուճապի մեջ են նրանք լինում։ Անկախ նրանից, թե տարիներ շարունակ հանրային իրազեկման ինչ գործիքներ ես կիրառել, միեւնույն է, այդ պահին դրանք թարմացնելու կարիք կա»,- նշեց ԱԻՆ տեղեկատվության պատասխանատուն։

Նա ընդգծեց՝ վստահությունը պաշտոնական տեղեկատվության հանդեպ առկա է։ Նման պնդման համար հիմք է հանդիսացել այն, որ աղետների ժամանակ ԱԻՆ զանգերի կենտրոնը մեծ թվով զանգեր է ստանում։

Բաղդասարյանի խոսքով՝ լուրջ խնդիր կա նաեւ սոցիալական մեդիայում հնարավոր ապատեղեկատվության առումով եւ ԱԻՆ-ը փորձում է տարբեր միջոցներով՝ նաեւ ԶԼՄ-ների օգնությամբ հանրությանը ճիշտ կողմնորոշել. «Բայց կարծում եմ, որ կեղծ ինֆորմացիան, հաճախ նաեւ նպատակային ուղղորդված ինֆորմացիան շատ մեծ ազդեցություն չեն ունենում եւ հանրությունն իսկապես վստահում է պաշտոնական տեղեկատվությանը»։

Թե որ միջոցներն են առավել արդյունավետ աղետների ժամանակ տեղեկատվություն փոխանցելու համար նա ասաց, որ չնայած ինքն առաջնահերթություն է տալիս ավանդական լրատվամիջոցներին, սակայն սոցիալական մեդիան ամենաարագ ինֆորմացիայի տարածման աղբյուրն է. «ԶԼՄ-ներն ու սոցիալական մեդիան ինֆորմացիան տարածելու առումով հավասարապես արդյունավետ են»։

Հարցին՝ ինչով են նման եւ ինչով են տարբեր երկրաշարժի, սողանքների եւ հրդեհների ժամանակ փոխանցված տեղեկատվությունը Բաղդասարյանը կարծիք հայտնեց, որ ցանկացած աղետ զուտ կարող է տարբերվել իր ազդեցության մակերեսով։ Սակայն դրանց վերաբերյալ տեղեկատվությունը բնակչության շահառու հատվածին հասցնելը պահանջում է նույն մոտեցումը։ Այսինքն բոլոր միջոցները պետք է ընդգրկել։

«Այստեղ մի բան է ավելանում, ենթադրենք սողանքների ժամանակ, քարաթափումների ժամանակ տվյալ հատվածում հնարավոր է նաեւ օգտագործել SMS հաղորդագրությունների տարածումը, մենք օգտագործում ենք։ Բոլոր գործիքներն էլ իհարկե ունեն անարդյունավետության որոշակի տոկոս, գուցե օրինակ՝ տվյալ բաժանորդը, ով այդ տարածքում է գրանցված այլ տեղում լինի կամ առհասարակ քարտն ինքը չօգտագործի, բայց այն, որ դա օգնող գործիք է՝ միանշանակ է»,- մանրամասնեց Բաղդասարյանը։

Հանրային իրազեկվածության բարձրացման համար ԱԻՆ-ը նոր գաղափար ունի, որի մասին մեր զրույցում հայտնեց գերատեսչության տեղեկատվության պատասխանատուն։

Ըստ նրա՝ նախատեսում են բջջային հավելված ստեղծել՝ աղետների դեպքում վարվելակերպի կանոնների վերաբերյալ, որում կներառվեն Հայաստանին բնորոշ բոլոր աղետները։

«Հիմա այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, որպեսզի հավելվածը յուրաքանչյուր բնակչի հասանելի դառնա։ Այսինքն՝ նա ներբեռնի իր հեռախոսի մեջ եւ աղետի ժամանակ խուճապի մատնվելու փոխարեն, անկախ ինտերնետի առկայությունից այդ հավելվածը կլինի իր մոտ, որը անհրաժեշտ պահին կօգտագործի։ Այդ դեպքում խուճապն ավելի քիչ կլինի։ Մարդը տեղում չի մտածի, թե որտեղ փնտրել աղետի մասին ինֆորմացիա։ Քանի որ հեռախոսը գրեթե յուրաքանչյուր բնակչի հասանելի է, կարծում եմ, որ դա հնարավորություն կտա նաեւ այդ ինֆորմացիան իրենց հասանելի դարձնել բջջային հավելվածի միջոցով»,- ասաց Բաղդասարյանը։

Անդրադառնալով հարցին, թե աղետների ժամանակ տեղեկատվության պատրաստման հարցում հոգեբաններ աշխատո՞ւմ են դրա վրա նա նախ ներկայացրեց սկզբնական պրոցեսը, որից հետո նշեց, թե որ դեպքում են անհրաժեշտ հոգեբանները. «Երկրաշարժի ժամանակ մենք սկզբում ունենում ենք նախնական ինֆորմացիա, որը հասանելի է դառնում մինչեւ 5-6 րոպեի ընթացքում։ Բայց դա միանգամից չենք փոխանցում։ Դրանից մի քանի րոպե հետո ինֆորմացիան ճշգրտված լինելուց հետո արդեն փոխանցում ենք, որպեսզի լրացուցիչ անհանգստություն եւ խուճապ չառաջացնենք։ Հոգեբանները տեքստի վրա ոչ բոլոր դեպքերում են աշխատում, քանի որ այդ պահին մենք ընդամենը ինֆորմացիա ենք փոխանցում։ Հոգեբանները այն դեպքում կաշխատեն, երբ կլինեն տուժածներ, աղետի ծանր հետեւանքներ, որտեղ արդեն հոգեբանների մասնակցությունը տեքստերի ձեւակերպման առումով անհրաժեշտ կլինի։ Իսկ տվյալ պարագայում մենք ընդամենը ինֆորմացիա ենք տարածում եւ հայտնում, թե ինչպես իրենց պահեն անվտանգության տեսանկյունից»։

Թե ինչպես պետք է աղետների ժամանակ տեղեկատվությունը մատուցել հանրությանը Բաղդասարյանը նշում է, որ այդ ժամանակ պետք է փոխանցել ինֆորմացիան այնքանով, որքանով անհրաժեշտ է քաղաքացու անվտանգությունն ապահովելու տեսանկյունից։ Այսինքն, որի արդյունքում նա կկարողանա կողմնորոշվել իր պահվածքի եւ գործողությունների մեջ. «Ինֆորմացիայի մեջ պետք է անպայման հաշվի առնել բնակչությանը ավելորդ խուճապի չմատնելու կարեւորությունը»։

Հետաքրքրվեցինք նաեւ, թե 2020-ի Արցախյան պատերազմի ժամանակ տարված տեղեկատվական աշխատանքներից ինչ դասեր է քաղել ԱԻՆ-ը եւ թե որքանո՞վ է հանրությունը դրանից հետո վստահում պաշտոնական տեղեկատվությանը։

ԱԻՆ տեղեկատվության պատասխանատուի կարծիքով՝ հանրության զգալի մասը շարունակում է վստահել պաշտոնական տեղեկատվությանը. «Այդ պահերին մեր քաղաքականացված հասարակությունը միեւնույն է, որքան էլ ապատեղեկատվություն լինի ուղղորդումներով, շարունակում է վստահել պաշտոնական տեղեկատվությանը։ Արցախյան պատերազմի վերաբերյալ չեմ ուզում գնահատականներ տալ, քանի որ դա այլ դաշտ է»։

Հարցին՝ 2021-ի փետրվարին տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ ԱԻՆ փոխանցված տեղեկությունները եւ մինչ այդ ԱԻՆ-ի իրազեկումները աղետների վերաբերյալ որքանո՞վ են ազդել հանրության գործողությունների վրա Բաղդասարյանը պատասխանեց, որ այդ ժամանակ լրատվամիջոցներն են բավականին օգնել։

«Ծանրաբեռնված էր ԱԻՆ տեղեկատվական կենտրոնը, սակայն երբ տարբեր միջոցներով ինֆորմացիան հանրությունը ստանում էր, խուճապն աստիճանաբար նվազում էր։ Այդ ընթացքում մի պահ ինտերնետային կապի խնդիր էր առաջացել և ԱԻՆ պաշտոնական կայքը մոտ 20 րոպե հնարավոր չէր գործարկել, ինչը որոշակի խուճապ էր առաջացրել։ Բայց անմիջապես պաշտոնական տեղեկատվությունը կայքում հայտնվելուց հետո և լրատվամիջոցների հարցազրույցները մեր տարբեր մասնագետների հետ օգնեց, որպեսզի խուճապը մարի։ Մեր 911 հեռախոսային կենտրոնը ևս բազմաթիվ զանգեր էր ստանում, մարդիկ սիրում են առաջին ձեռքից՝ անմիջապես օպերատորից լսել, որ ամեն ինչ նորմալ է, կամ թե ինչ անել։ Դա ևս մեծ դեր է խաղում խուճապը նվազեցնելու առումով»,- մանրամասնեց ԱԻՆ տեղեկատվության պատասխանատուն։

Իսկ թե շչակներով ազդանշանից որքանով է տեղյակ հանրությունը Բաղդասարյանն ասաց, որ պատերազմից հետո քաղպաշտպանության առումով, հանրային իրազեկվածության բարձրացման աշխատանքներն ավելի ակտիվ են դարձել։ Տարեվերջին նախարարի հատուկ հանձնարարականով հանրապետության ողջ տարածքում հրշեջ փրկարարական ջոկատները, մարզային կառույցները կազմակերպում են տարբեր սեմինարներ և վարժանքներ՝ դպրոցների, կազմակերպությունների համար, թե ինչպես պետք է պաշտպանվել կամ տարհանումն ինչպես պետք է կազմակերպել օրինակ՝ երկրաշարժի ժամանակ. «Արդեն 7-8 ամիս պարբերաբար իրականացվում են այդ աշխատանքները։ Կարծում եմ այս առումով մենք ավելի շահեկան վիճակում ենք հիմա։ Բայց օրակարգում շարունակում է մնալ ԱԻ նախարարի առաջարկը՝ դպրոցներում քաղպաշտպանություն առարկա դասավանդելու վերաբերյալ։ Եթե մենք արդյունավետություն ենք ուզում պիտի հենց դպրոցից ուսուցանվի և մարդիկ դրան պատրաստ լինեն արդեն»։

Զրույցի վերջում հետաքրքրվեցինք նաեւ, թե կա՞ մի բան, որն այս պահին պակասում է և դրա առկայության դեպքում աղետների ժամանակ տեղեկատվության կառավարումը իդեալական կամ դրան մոտ կլինի, ինչին ի պատասխան նա նշեց, որ իր կարծիքով երբեք չեն կարող ասել, որ հանրային իրազեկումն իդեալական է և ասելիքը ամբողջությամբ հասել է, քանի որ միշտ մարդկանց զգոն պահելու կարիք կա. «Բայց կարծում եմ, եթե մենք կարողանանք դպրոցներում քաղպաշտպանություն առարկա ներդնել դա շատ մեծ ձեռքբերում կլինի, ինչպես նաև արդյունավետ կլինի բջջային հավելվածի առկայությունը»։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի գնահատմամբ՝ աղետների ժամանակ Հայաստանում տեղեկատվության կառավարման եւ հանրության հետ հաղորդակցության առումով խնդիրներ կան։

Ըստ նրա՝ առաջին պատճառն այն է, որ միջգերատեսչական կապերը հստակ չեն։ Նա նշեց, որ աղետների ժամանակ միայն ԱԻՆ-ը չպետք է ներգրավված լինի կոմունիկացիաների մեջ:

«Գոյություն ունի խնդիր կապված կոմունիկացիոն խողովակների հետ: Այդքան էլ հստակ չէ կառույցից կառույց ով է հիմնական խոսնակը: Շատ դեպքերում այդ խոսնակը բացակայում է: Մարդիկ կառույցից կառույց պետք է կռահեն, թե ինչ կայք բացել կամ որ մարդու սոցիալական էջը»,- նշում է փորձագետը։

Անդրադառնալով հարցին, թե աղետների ժամանակ հանրությունը որքանո՞վ է հետեւում տրված տեղեկատվությանը ու պահպանում դրանք, Մարտիրոսյանը նշեց, որ աղետների հետ կապված տեղեկատվությունը կարելի է բաժանել 3 մասի: Առաջինը՝ բուն աղետից անմիջապես հետո մարդկանց զգուշացումը կամ խուճապի հանգստացումն է, երկրորդը՝ դրան հետեւող գործողությունների վերաբերյալ տեղեկատվությունը, իսկ երրորդը կանխարգելիչ մասն է, երբ օրինակ երկրաշարժի կամ այլ աղետների դեպքում մարդիկ պետք է նախօրոք տեղեկացված լինեն, ինչ անել, ուր գնալ:

Նրա խոսքով՝ աղետներից առաջ մարդկանց այնքան էլ ճիշտ ձեւով չէ մատուցվում տեղեկատվությունը. «Կարծում եմ մինչաղետային տեղեկատվական մասով մենք բավականաչափ «կաղում ենք»: Այդ տեղեկատվությունը կամ անհետաքրքիր ձեւով է մատուցվում եւ մարդիկ ուշադրություն չեն դարձնում կամ այն շատ քիչ է: Բուն աղետի ժամանակ խնդիր կա, օպերատիվությունը ոչ ստաբիլ է: Կարող է շատ արագ տեղեկատվություն տրվել եւ կարող է շատ ուշ տրվել»։

Փորձագետի կարծիքով՝ պետական կառույցները չունեն անմիջական շփման խողովակներ: Տեղեկատվությունը՝ միջնորդավորված է գնում. «ԱԻՆ-ը մամլո հաղորդագրություն է դնում, մամուլը դա վերցնում արտատպում է եւ ունենում ենք շատ լուրջ ժամանակի կորուստ»:

Մարտիրոսյանը նշում է, որ հանրության հետ հաղորդակցությունը ևս խնդրահարույց է. «Տարբեր կառույցներ տարբեր ձեւով են խոսում մարդկանց հետ: Մեկ-մեկ շատ խիստ պաշտոնական ու անհասկանալի է դա լինում, մեկ-մեկ իրոնիայով, որը կարող է դարձյալ անհասկանալի լինել: Մարդկանց ընկալումն ի վերջո կախված է նաեւ նրանից, թե ինչ բառեր են օգտագործվում, ինչ ոճով: Դա այնքան տարբեր է, որ ստեղծվում է ընկալման խառնաշփոթ»:

Ըստ նրա՝ պետք է հաճախակի վարժանքներ լինեն, որպեսզի պարզ լինի՝ հնարավո՞ր է աղետների ժամանակ տեղեկատվությունը կառավարել, թե՝ ոչ։

«Եթե աղետ լինի մենք կունենանք հնարավոր կոմունիկացիաների խզում, նույնիսկ աշխատող կոմունիկացիաները ծանրաբեռնված կլինեն: Սա ոչ ոք չի փորձարկել, հստակ հաշվարկներ չեն արվել: Հստակ չէ, թե ինչպես պետք է ամեն ինչ աշխատի: Ժամանակին պլաններ են եղել նման վարժանքներ անելու, բայց այդպես էլ կյանքի չի կոչվել: Օրինակ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների մի ընկերություն պատրաստ էր տրամադրել տեխնիկա, որպեսզի մարզերում օֆլայն ռեժիմում ինչ-որ ձեւով հնարավոր լիներ որոշ պետական կառույցների կայքեր այցելել, եթե կապը Երեւանի հետ խզվեր, բայց դա օդում մնաց»,- ասաց փորձագետը։

Մարտիրոսյանի խոսքով՝ պետք է ամեն ինչ հաշվարկել. օրինակ՝ աղետի ժամանակ կարող է ինչ-որ հաղորդակցման միջոց չաշխատել եւ պահեստային տարբերակներ պետք է ունենալ հաղորդակցվելու համար. «Ամեն ինչ պետք է թղթի վրա չլինի, այլ իրավիճակի նման ռեալ փորձարկումներ են անհրաժեշտ»:

Փորձագետն ընդգծում է՝ պետք է վերանայվի նաեւ աղետների ժամանակ տեղեկատվության կառավարման ռազմավարությունը. «Պետք է հաշվի առնել ոչ միայն այն, որ կոմունիկացվելու խնդիր կարող է լինել, այլեւ այն, որ կարող է կեղծ խուճապ տարածվել եւ այսօրվա խնդիրների պատճառով այդ խնդիրն էլ կարող է առաջանալ: Պետք է նոր ռազմավարություն գրվի, ստուգվի եւ հանրության ներգրավվածությամբ վարժանքներ արվեն»:

Որքանո՞վ է հանրությունը հետեւում պաշտոնական տեղեկատվությանը աղետների ժամանակ եւ արդյո՞ք իրազեկված է տվյալ դեպքերում իր անելիքներից.

Թեմայի շրջանակներում անանուն փողոցային հարցում ենք իրականացրել՝ Երեւանի, Սպիտակի եւ Գյումրու ընդհանուր առմամբ 42 քաղաքացիների շրջանում, որոնց միջին տարիքը կազմում է 38։

Այսպիսով ունենք հետեւյալ պատկերը.

Երեւանի 14 քաղաքացիներից 9-ը երկրաշարժի կամ աղետների ժամանակ սոցիալական ցանցերով հետեւում են բարձրաստիճան ղեկավար կազմի եւ ԱԻՆ-ի պաշտոնական էջերին, 5-ը սոցիալական ցանցերից չեն օգտվում, պաշտոնական տեղեկատվությանն այնքան էլ չեն վստահում եւ հիմնական ինֆորմացիայի աղբյուրը ընկերներն ու հարազատներն են։

զզզզզ.jpg (28 KB)

Մինչաղետային իրազեկվածության առումով՝ քաղաքացիներից 5-ը նշել են, որ տարբեր հոլովակների միջոցով գիտեն, թե ինչ անել աղետների, իսկ ավելի կոնկրետ՝ երկրաշարժի ժամանակ, սողանքների եւ հրդեհների դեպքում որեւէ ինֆորմացիա չունեն իրենց անելիքների մասին։ Քաղաքացիներից 7-ն էլ հիմնականում հենց դեպքերի ժամանակ են փորձում հասկանալ իրենց անելիքների մասին։ Նրանք հիմնականում նշում են, որ 2021 թվականի ձմռանը տեղի ունեցած երկրաշարժերի ժամանակ են համացանցով փնտրել, որպեսզի հասկանան, թե ինչ պետք է անել։ Իսկ 2 քաղաքացի կարծիք հայտնեցին, որ Երեւանում դժվար թե մեծ երկրաշարժ լինի ու այս առումով որեւէ տեղեկատվության չեն հետեւում։

գգ.jpg (33 KB)

Երկրաշարժ տեսած Սպիտակում եւ Գյումրիում իրավիճակը մի փոքր այլ էր:

Սպիտակում հարցմանը մասնակցած 14 քաղաքացիներից 8-ը 1988-ի երկրաշարժից հետո մասնակցել են տարբեր սեմինարների, որի ժամանակ իրազեկվել են երկրաշարժի ժամանակ իրենց գործողությունների մասին, սակայն սողանքների եւ հրդեհների առումով ըստ նրանց համապատասխան ինֆորմացիա չունեն, նրանցից 5-ը մասամբ է տեղեկացված՝ տարբեր կայքերից եւ երկրաշարժը վերապրած հարազատներից։ Սպիտակում հարցվածներից միայն 1 քաղաքացի չգիտեր, թե ինչ է պետք անել երկրաշարժի ժամանակ, սակայն նշեց, որ հետեւում է պաշտոնական կայքերին եւ կփորձի տեղեկանալ։

աաաաա.jpg (34 KB)

Սպիտակի 14 քաղաքացիներից 6-ն են աղետների ժամանակ հետեւում պաշտոնական տեղեկատվությանը՝ հիմնականում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտնվող տեղեկատվության միջոցով եւս 7-ը հիմնականում հեռուստացույցով են հետեւում տեղեկատվությանը, իսկ 1-ը ընկերներից եւ հարեւաններից է տեղեկանում։ Պաշտոնական տեղեկատվության հանդեպ վստահությունը պատերազմից հետո Սպիտակում փոքր ինչ նվազել է, սակայն որպես միակ տարբերակ՝ հենց դրանով են առաջնորդվում։

բբբբ.jpg (32 KB)

Գյումրիում հարցված 14 քաղաքացիներից 9-ը սոցիալական ցանցերի եւ մամուլի միջոցով են տեղեկանում աղետների մասին, 4-ը հեռուստացույցով, իսկ 1-ը ռադիոյով կամ 911 համարին զանգելու միջոցով է տեղեկանում իրավիճակի մասին։

պպպպպպպպպ.jpg (32 KB)

Հարցվածներից 7-ը նշում են, որ հաճախ ուշ են ինֆորմացիա ստանում, երբ իրենց տարածքում երկրաշարժ են զգում եւ ինչ-որ չափով խուճապի են մատնվում։ 4-ը նշում են, որ հետեւում, սակայն այնքան էլ չեն հավատում տեղեկատվություններին, քանի որ նույն բանի մասին տարբեր պաշտոնյաներ կամ հասարականան գործիչներ հաճախ տարբեր տեղեկություններ են փոխանցում։ 3-ի կարծիքով՝ տեղեկությունը հիմնականում բավարար է եւ խուճապը այդ պահին հանում է իրենց ներսից։

1111111.jpg (33 KB)

14 քաղաքացիներից 5-ը երկրաշարժը տեսել են եւ ըստ նրանց, հաճախակի փոքր ցնցումները միշտ հիշեցնում են, թե ինչ պետք է անել այդ ժամանակ։

Քաղաքացիներից 6-ը կայքերի միջոցով են ծանոթացել, թե ինչ պետք է անել երկրաշարժի ժամանակ, սակայն չգիտեն, թե կոնկրետ այդ պահին որքանով կկարողանան դա անել։

3 քաղաքացի նշեցին, որ դեռեւս դպրոցից են սովորել աղետների ժամանակ անելիքների մասին։ Ուշագրավ է, որ Գյումրիում եւս հարցվածները ծանոթ չէին հրդեհների եւ սողանքների ժամանակ իրենց անելիքներից։

22222.jpg (36 KB)

Այսպիսով կարող ենք արձանագրել, որ աղետների ժամանակ պետական մակարդակով տեղեկատվությունը հանրությանը հասնում է միայն, երբ այն սոցիալական ցանցերում է հայտնվում, քաղաքացիների մեծ մասը հետեւում է դրան, սակայն արդյունքը 90 կամ առավել եւս 100 տոկոսանոց չէ։ Իսկ սողանքների եւ հրդեհների մասին որպես աղետ՝ առհասարակ զրոյականին մոտ է հանրության իրազեկվածությունը, ինչը հուշում է, որ այս առումով առնվազն շատ անելիքներ կան։

 (Այս հոդվածը պատրաստվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի և armtimes.com կայքի կողմից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) եւ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) համագործակցությամբ իրականացվող «Աղետների ռիսկի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման ծրագրի» շրջանակներում)։

Տպել
2393 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին