Հայտնի է «Գյումրին կռնա՛» դաշինքի քաղաքապետի թեկնածուն. դաշինքի փաթեթը պատրաստ է, բայց դեռ չի ներկայացվել հանձնաժողովին

Հոկտեմբերի 17-ին Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ ազգային գաղափարախոսություն կրող քաղաքական ուժեր են միավորվել: Համագործակցության հուշագիր է ստորագրվել Գյումրու Ազգային արժեք ակումբի, Նժդեհյան Ցեղակրոն, Հայք (Հայկազուններ), Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունների միջև Գյումրիի համայնքային ընտրություններում միասնական «Գյումրին կռնա՛» դաշինքով հանդես գալու վերաբերյալ:

Մինչ դաշինքի կազմի և նպատակի ու անելիքների մասին խոսելը, ընտրացուցակը գլխավորող, այսինքն՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Սրտաշյանը նախ հստակեցրեց տարածվող մի թյուրիմացություն: Ասաց՝ սխալ մեկնաբանություններ ու կարծիքներ կան՝ կապված հուշագիրը ստորագրած կողմերի հետ:

«Տեղեկատվություն է տարածվել, թե դաշինքի մեջ ենք մտել Շանթ Հարությունյանի «Ցեղակրոն» կուսակցության հետ։ Իրականում խոսքը մեր գործընկեր Գևորգ Հովսեփյանի «Նժդեհյան Ցեղակրոն» կուսակցության մասին է, որը կապ չունի Շանթ Հարությունյանի կուսակցության հետ։ Մարդիկ շփոթել էին: Որոշակի անճշտություններ նաև եղան Սոս Գիմիշյանի Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության հետ, որովհետև խառնում էին Լևոն Շիրինյանի Քրիստոնեա-դեմոկրատական վերածնունդ կուսակցության հետ»,- մանրամասնեց Սրտաշյանը:

Ինչո՞ւ համագործակցեցին հենց այդ կուսակցությունների հետ՝ Սրտաշյանն ասաց՝ ժամանակի ընթացքում քաղաքական պրոցեսներից զերծ մնացած կուսակցություններ են, գաղափարական մարդկանց համախումբ է:

«Երեք հիմնական գաղափարական ուղղություն կար՝ քրիստոնեությունը, նժդեհյան ցեղակրոնությունը և գենետիկ հիմքի վրա հայրենասիրական ու ժառանգության պահպանումը: Այս 3 գաղափարական հիմքերի համադրմամբ մենք ներկայացնում ենք մեր պատկերացումներն այսօրվա քաղաքական դաշտի վերաբերյալ»,- մեզ հետ զրույցում ասաց Վարդան Սրտաշյանը:

Ընտրացուցակի կազմում ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչներ են՝ մտավորականներ, գործարարներ, բժիշկներ, դասախոսներ, տուրիզմից՝ մինչև մշակութային ոլորտ:

Դաշինքը գլխավորում է «Արաքս-95» ՍՊԸ տնօրեն Վարդան Սրտաշյանը, ընտրացուցակի 2-րդ համարը Շիրակի նախկին փոխմարզպետ, գործարար Վարդան Գրիգորյանն է: 3-րդ համարը «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի Գյումրու համակարգող, դասախոս Վարդուհի Բալոյանն է:

Դաշինքի կազմում են նաև Մայիսյանի միջնակարգ դպրոցի տնօրեն Հրաչյա Մսրյանը, «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախկին տնօրեն Մհեր Խաչատրյանը, Ախուրյանի Մոր և Մանկան առողջության կենտրոնի բժիշկ Աստղիկ Հյուսյանը, Տիրամայր արհեստի դպրոց, դասախոս Գագիկ Սերոբյանը, անհատ ձեռներեց Արթուր Գրիգորյանը, մենեջեր Արթուր Մելիքյանը, Գյումրու տեխնոլոգիական կենտրոն, SMM/PR պատասխանատու Սեդա Սահակյանը, «Արաքս-95» ՍՊԸ, ադմինիստրատոր Հարություն Փահլևանյանը, Կարեն Մկրտչյանը, Իրինա Ծերունյանը, Գյումրու ակադեմիական վարժարանի ուսուցիչ Սամվել Փիլոսյանը, «Էյ-Ի-Ջի սերվիս» ՍՊԸ, համակարգչային օպերատոր Ելենա Ավետիսյանը, Ջրափիի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Արմեն Հովհաննիսյանը, Սարակապի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Մխիթար Մխիթարյանը և այլք:

Դաշինքը կազմել են, ցուցակի առաջին համարը հայտնի է, հստակ են նաև մյուս թեկնածուները: Փաստաթղթերը, սակայն, տարածքային ընտրական հանձնաժողով դեռ չեն ներկայացրել: Սրտաշյանն ասաց՝ պատճառ ունեին: «Դեռ ընտրությունները հայտարարված չէին, մեր փաթեթն արդեն պատրաստ էր, մենք գիտեինք, թե ինչ ենք անելու: Ուղղակի մեր ընկերներից մեկը պատճառ ուներ, մեկնել էր Ռուսաստան, երեկ է վերադարձել, իր տեղեկանքն էր պակաս: Վաղը դա էլ կունենանք ու կներկայանանք հանձնաժողովին»,- տեղեկացրեց Սրտաշյանը:

Սամսոն Մատինյան

Տպել
2546 դիտում

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը