Երևան
12 °C
2021 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի բանտերում անազատության մեջ գտվող անձանց թիվը հասնում է 2026-ի, որից 1053-ը կալանավորվածներն են, իսկ 973-ը դատապարտվածները: 2026-ից 1969-ը արական սեռի ներկայացուցիչներ են, որից 6-ը՝ անչափահասներ, իսկ 57-ը՝ իգական սեռի ներկայացուցիչներ: Տեղեկությունը, ի պատասխան «Հայկական ժամանակի» գրավոր հարցման, տրամադրել է ՀՀ արդարադատության նախարարությունը:
Ըստ տրամադրված տեղեկատվության՝ պարզ է դառնում, որ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց թիվը տարեցտարի որոշակիորեն նվազել է:
Ստորեւ ներկայացնում ենք վերջին 5 տարիների տվյալները՝ առանձին տարեթվերի համար.
01.01.2017 դրությամբ - 3833 անձ, որից 1200 կալանավորված, 2633 դատապարտված
01.01.2018 դրությամբ - 3536 անձ, որից 1297 կալանավորված, 2239 դատապարտված
01.01.2019 դրությամբ - 2266 անձ, որից 929 կալանավորված, 1337 դատապարտված
01.01.2020 դրությամբ - 2221 անձ, որից 1017 կալանավորված, 1204 դատապարտված
01.01.2021 դրությամբ - 1967 անձ, որից 914 կալանավորված, 1053 դատապարտված
01.07.2021 դրությամբ - 2026 անձ, որից 1053 կալանավորված, 973 դատապարտված
ՀՀ արդարադատության նախարարությունից խնդրել էինք նաեւ առանձին տարեթվերի համար տրամադրել քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց թվաքանակը՝ ըստ սեռի եւ տարիքի:
Այսպես՝ 2017 թվականի հունվարի 1-ի տվյալների համաձայն՝ անազատության մեջ գտնվող 3833 անձանցից 3681-ը արական սեռի ներկայացուցիչներ են, որից 12-ը՝ անչափահասներ (9 կալանավորված անձինք, 2 դատապարտյալ): Ըստ նույն տվյալների՝ 2017 թվականին ունեցել ենք անազատության մեջ գտնող 152 իգական սեռի ներկայացուցիչ, որից 1-ը՝ անչափահաս կալանավորված անձ:
2018 թվականի հունվարի 1-ի տվյալների համաձայն՝ անազատության մեջ գտնվող 3536 անձանցից 3411-ը արական սեռի ներկայացուցիչներ են, որից 4-ը՝ անչափահասներ (2 կալանավորված անձ, 2 դատապարտյալ), անազատության մեջ գտնող իգական սեռի ներկայացուցիչների թիվը 2018-ին 2017-ի համեմատ մի փոքր նվազել է՝ 125:
2019 թվականի հունվարի 1-ի տվյալների համաձայն՝ անազատության մեջ գտնվող 2266 անձանցից 2194-ը արական սեռի ներկայացուցիչներ են, որից 2-ը՝ անչափահաս, իսկ 72-ը՝ իգական սեռի ներկայացուցիչ:
2020 թվականի հունվարի 1-ի տվյալների համաձայն՝ 2221 անազատության մեջ գտնվող անձանցից 2152-ն արական սեռի ներկայացուցիչներ են, որից 8-ը՝ անչափահաս եւ 69-ը՝ իգական սեռի:
2021 թվականի հունվարի 1-ի տվյալների համաձայն՝ անազատության մեջ գտնվող 1967 անձանցից 1921-ն արական սեռի ներկայացուցիչներ են, որից 5-ը՝ անչափահասներ եւ 46-ը՝ իգական սեռի:
Հատկանշական է, որ քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց թվի՝ տարեցտարի նվազման հետ մեկտեղ ակնհայտորեն փոքրացել է նաեւ անազատության մեջ գտվող իգական սեռի ներկայացուցիչների թիվը: Օրինակ, եթե 2017 թվականի հունվարի 1-ի տվյալներով ունեցել ենք անազատության մեջ պահվող 152 իգական սեռի ներկայացուցիչ, ապա 2021 թվականի հունվարի 1-ի տվյալներով՝ այդ թիվն ավելի քան երկու անգամ նվազել է՝ հասնելով 46-ի: 2021 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ունենք անազատության մեջ գտնող 2021 անձ, նրանցից 1969 արական սեռի ներկայացուցիչներ են, որից 6-ը՝ անչափահասներ, ունենք 57 իգական սեռի ներկայացուցիչ: Այսինքն՝ կես տարում (2021 թվականին) անազատության մեջ գտնվող մեր քաղաքացիների թիվն ավելացել է՝ 57-ով 48-ն արական սեռի ներկայացուցիչներ են, որից 1-ն անչափահաս եւ 11 իգական սեռի ներկայացուցիչ:
2021 թվականի հուլիսի 1-ի դրությամբ քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալներից 380-ը պատիժը կրում է ծանր, իսկ 443-ն առանձնապես ծանր հանցագործությունների համար:
Ստորեւ ներկայացում ենք նաեւ, թե ըստ առանձին տարեթվերի քանի դատապարտյալ է պատիժը կրում ծանր եւ քանիսը առանձնապես ծանր հանցագործությունների համար: Այդ թվերը եւս տարեցտարի զգալի նվազել են:
01.01.2017 ծանր՝ 1274, առանձնապես ծանր՝ 775
01.01.2018 ծանր՝ 1137, առանձնապես ծանր՝ 685
01.01.2019 ծանր՝ 622, առանձնապես ծանր՝ 566
01.01.2020 ծանր՝ 532, առանձնապես ծանր՝ 531
01.01.2021 ծանր՝ 431, առանձնապես ծանր՝ 460
ՀՀ արդարադատության նախարարությունից խնդրել էինք նաեւ տրամադրել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող օտարերկրյա քաղաքացի հանդիսացող անձանց թիվը:
2021 թվականի հուլիսի 1-ի դրությամբ մեր երկրում անազատության մեջ է պահվում օտարերկրյա քաղաքացի հանդիսացող 105 անձ: Նրանց մեջ գերակշռում են Իրանի Իսլամական Հանրապետությունից քաղաքացիները՝ 37, երկրորդը հարեւան Վրաստանն է՝ 20 անձ, Ռուսաստանի Դաշնությունից՝ 11, Թուրքիայից՝ 5: ՀՀ-ում անազատության մեջ են գտնվում նաեւ հետեւյալ երկրների քաղաքացիները՝ Պերու՝ 2, Գվատեմալլա՝ 1, Կուբա՝ 1, ԱՄՆ՝ 1, Դոմինիկա՝ 1, Դանիա՝ 1, Մոլդովա՝ 3, Հունաստան՝ 1, Հյուսիսային Մակեդոնիա՝ 1, Լիբերիա եւ Շվեդիա՝ 1, Վենեսուելա եւ Լիբանան՝ 1, Լիբանան՝ 2, Իրաք՝ 1, Հնդկաստան՝ 1, Սիրիա՝ 4, ՌԴ եւ Վրաստան՝ 2, Ուկրաինա՝ 2, Տաջիկստան՝ 2, Ուզբեկստան՝ 1, Ղազախստան՝ 2, Ղրղզստան՝ 1:
Ստորեւ ներկայացնում ենք անազատության մեջ պահվող օտարերկրյա քաղաքացիների թվի փոփոխությունն ըստ առանձին տարեթվերի եւ երկրների.
2021 թվականի հունվարի 1-ի տվյալներով՝ 107 անձ, որից՝ Պերու՝ 2, Գվատեմալլա՝ 1, Կուբա՝ 1, ԱՄՆ՝ 1, Մոլդովա՝ 4, Հունաստան՝ 1, Հյուսիսային Մակեդոնիա՝ 1, Լիբերիա եւ Շվեդիա՝ 1, Վենեսուելա եւ Լիբանան՝ 1, Լիբանան՝ 2, Իրաք՝ 1, Հնդկաստան՝ 1, Սիրիա՝ 4, Պակիստան՝ 1, Թուրքիա՝ 3, ԻԻՀ՝ 43, ՌԴ՝ 9, Վրաստան՝ 16, Վրաստան եւ Հունաստան՝ 1, Ուկրաինա՝ 2, Տաջիկստան՝ 2, Ուզբեկստան՝ 1, Ղազախստան՝ 2, Ղրղզստան՝ 1:
2020 թվականին ընդհանուր 155 անձ, որից՝ Պերու՝ 2, Կուբա՝ 1, Գվատեմալլա՝ 1, Մարոկկո՝ 1, Դոմինիկա՝ 1, Չինաստան՝ 2, Նիդերլանդներ՝ 1, Նորվեգիա՝ 1, Մոլդովա՝ 4, Ռումինիա՝ 1, Հունաստան-1, Բուլղարիա-1, Հյուսիսային Մակեդոնիա-1, Լիբերիա եւ Շվեդիա-1,Վենեսուելա եւ Լիբանան՝ 1, Լիբանան՝ 1, Իրաք՝ 1, Հնդկաստան՝ 5, Սիրիա՝ 5, Պակիստան՝ 1, Թուրքիա՝ 4, ԻԻՀ՝ 71, ՌԴ՝ 14, Վրաստան՝ 23, Վրաստան եւ Հունաստան՝ 1, Ուկրաինա՝ 4, Տաջիկստան՝ 1, Ուզբեկստան՝ 1, Ղազախստան՝ 2, Ղրղզստան՝ 1:
2019 թվականին ընդհանուր 118 անձ, որից՝ Արգենտինա՝ 1, Պերու՝ 2, Կուբա՝ 1, Դոմինիկա՝ 1, Կոնգո՝ 1, Չինաստան՝ 2, Նիդերլանդներ՝ 1, Մոլդովա՝ 3, Ռումինիա՝ 2, Վենեսուելա եւ Լիբանան՝ 1, Լիբանան՝ 1, Բանգլադեշ՝ 2, Հնդկաստան՝ 4, Սիրիա՝ 2, Պակիստան՝ 3, Աֆղանստան՝ 2, Թուրքիա՝ 3, ԻԻՀ՝ 46, ՌԴ՝ 11, Վրաստան՝ 21, Ուկրաինա՝ 5, Տաջիկստան՝ 1, Թուրքմենստան՝ 1, Ղազախստան՝ 1:
2018 թվականին 145 անձ, որից՝ ԱՄՆ՝ 4, Արգենտինա՝ 1, Պերու՝ 2, Կուբա՝ 1, Դոմինիկա՝ 1, Կոնգո՝ 1, Նիդերլանդներ՝ 2, Ֆրանսիա՝ 1, Իտալիա՝ 1, Մոլդովա՝ 2, Սերբիա՝ 1, Լեհաստան՝ 1, Ռումինիա՝ 4, Լիբանան՝ 2 Սիրիա՝ 2, Պակիստան՝ 3, Աֆղանստան՝ 7, Թուրքիա՝ 3, ԻԻՀ՝ 27, Իրաք՝ 1, ՌԴ՝ 30, ՌԴ եւ Հունաստան՝ 4, Վրաստան՝ 31, Ուկրաինա՝ 6, Տաջիկստան՝ 1, Ուզբեկստան՝ 3, Թուրքմենստան՝ 4:
2017 թվականին ընդհանուր 146 անձ, որից՝ ԱՄՆ՝ 4, Արգենտինա՝ 1, Պերու՝ 2, Դոմինիկա՝ 1, Նիգերիա՝ 1, Չինաստան՝ 2, Նիդերլանդներ՝ 2, Ֆրանսիա՝ 4, Իտալիա՝ 1, Մոլդովա՝ 1, Սերբիա՝ 1, Լեհաստան՝ 1, Ռումինիա՝ 4, Բուլղարիա՝ 1 Բուլղարիա եւ Լիբանան՝ 1, Վենեսուելա եւ լիբանան՝ 1, Լիբանան՝ 2, Սիրիա՝ 2, Հնդկաստան՝ 1, Բանգլադեշ՝ 1, Պակիստան՝ 4, Աֆղանստան՝ 4, Թուրքիա՝ 1, ԻԻՀ՝ 33, ՌԴ՝ 31, Վրաստան՝ 31, Ուկրաինա՝ 4, Բելառուս՝ 1, Տաջիկստան՝ 1, Ուզբեկստան՝ 2:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ո՞վ համոզեց Վանեցյանին «նաջարյանաբար» փոշմանել․ ԱԱԾ նախկին տնօրենը՝ պրոռուսական ուժերի դետեկտոր
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ
Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Իսրայելի հարվածների հետևանքով սպանվել են Իրանի պաշտպանության նախարարն ու ԻՀՊԿ-ի հրամանատարը. Reuters
Աշտարակ-Գյումրի ճանապարհին ավտոմեքենա է այրվել
Քուվեյթի օդային տարածքը փակ է․ ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները․ դեսպանություն
Մահացել է «Խաղաղության երկխոսություն» ՀԿ հիմնադիր Էդգար Խաչատրյանը․ ՄԻՊ-ը ցավակցություն է հայտնել
Թուրքիան թույլ չի տա իր օդային, ցամաքային և ծովային տարածքներն օգտագործել ռազմական գործողությունների համար
Լավ չհասկացա՝ ընդդիմությունը նեղվե՞լ է, որ էս տարածաշրջանային արյունահեղությունից դուրս ենք մնացել․ Ալեքսանյան
ԻԻՀ գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ողջ է․ Իրանի ԱԳՆ
Պուտինը Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել․ քննարկվել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը
Իրանում զոհված դպրոցական երեխաների թիվը հասել է 60-ի
Դուբայի միջազգային օդանավակայանը կաթվածահար է. բոլոր չվերթերն անորոշ ժամանակով դադարեցվել են․ տեսանյութ
Շարունակվող հակամարտությունը վտանգավոր է․ Իրանի հարցով ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ պետք է հրավիրել․ Մակրոն
Լավրովն Արաղչիի հետ հեռախոսազրույցում դատապարտել է ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական հարձակումը Իրանի վրա
Բավրայի մաքսային անցակետը բեռնատարների համար փակ է․ ինչ է առաջարկվում վարորդներին
ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը
Լավ ենք, դուք լավ լինեք վարչապետ ջան․ ՔՊ ներկուսակցական քարոզարշավը շարունակվում է․ լուսանկարներ
Ցուցաբերել առավելագույն զսպվածություն․ Իրանում տեղի ունեցող զարգացումները մտահոգիչ են․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Իրանում տասնյակ աշակերտներ մնացել են դպրոցի փլատակների տակ. կան զոհեր
Ահազանգին օպերատիվ արձագանք է եղել․ ինչ է կատարվել Սևանավանքում զբոսաշրջային խմբի և զբոսավարի հետ
Իրանը hարվածներ է հասցրել Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Բահրեյնում ԱՄՆ ռшզմական բազաներին
Լևոն Տեր-Պետրոսյան, եթե համոզված ես, որ Սամվել Կարապետյանը «կայացած» գործիչ է՝ հստակ դիրքավորվիր․ Խաչատրյան
Այս ագրեսիային արձագանքելը Իրանի օրինական իրավունքն է․ Թեհրանը ՄԱԿ-ին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել
Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք հետևել պաշտոնական ցուցումներին․ ԱԳՆ
Ապօրինի ծագման գույքի բռնագանձման լիազորության շրջանակում բռնագանձվել է 5 մլրդ 454 մլն-ի գույք, դրամական միջոց
Մահվան ու սգի գործակալներն իրենց լրատվականներով ակտիվացան․ ցավում են, որ Հայաստանը ներքաշված չէ պատերազմի մեջ
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ ձյուն ու անձրև կտեղա․ լեռնային շրջաններում բուք կլինի
«Համախմբված ռուսասերները» իրենց 25 տոկոսը կստանան և կշարունակեն թունավորել ՀՀ քաղաքական դաշտը․ Ղևոնդյան
Սյունիքի մարզի դատախազությունը՝ լավագույն ստորաբաժանում. ամփոփվել է դատախազությունների աշխատանքը
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել․ բալիստիկ հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ․ տեսանյութ
Առաջին կանգառը՝ Մեծամոր․ «Քաղաքացիական պայմանագիր»-ը շարունակում է ներկուսակցական քարոզարշավը․ տեսանյութ
Իրանի քաղաքներում պայթյունների նոր ալիք է սկսվել
Տեղի է ունեցել քննարկում՝ հանրային մասնակցության դեմ ուղղված ռազմավարական հայցերի առնչությամբ
Թրամփը հաստատել է՝ ԱՄՆ-ն լայնածավալ մարտական գործողություններ է սկսել Իրանի դեմ
Իրանի նախագահը չի տուժել Իսրայելի և ԱՄՆ-ի hարձակումներից․ ԶԼՄ
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին տարհանվել է անվտանգ վայր
Ինչն է Տեր-Պետրոսյանին մղում թավալվել տարատեսակ օլիգարխների, մոնղոլ-թաթարների ոտքերի տակ․ ընդ որում՝ ապարդյուն
Իրանը և Իսրայելը փակել են իրենց օդային տարածքները
Ներկուսակցական քարոզարշավը մեկնարկել է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT