ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ամփոփել է հետպատերազմյան շրջանում իրականացված աջակցության ծրագրերը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ամփոփել է հետպատերազմյան շրջանում իրականացված աջակցության ծրագրերի արդյունքները: 2020թ․ պատերազմի հետևանքով տեղահանված Արցախի չափահաս և անչափահաս քաղաքացիներին տրամադրվել է 68.000 դրամ միանվագ աջակցություն, անշարժ գույք չունենալու դեպքում՝ հավելյալ 15.000 դրամ։ Ծրագրից օգտվել է ավելի քան 101.000 քաղաքացի, տրամադրվել է շուրջ 7 մլրդ 500 մլն դրամ աջակցություն:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ աշխատանքի եվ սոցիալական հարցերի նախարարության  տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին ամսական տրամադրվել է 68.000 դրամ աջակցություն՝ 4 ամիս ժամկետով։ Շահառուների թիվն ավելի քան 100.000 քաղաքացի, տրամադրվել է շուրջ 27 մլրդ դրամ աջակցություն։

Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս և անչափահաս քաղաքացիներին տրվել է 300.000 դրամ աջակցություն։

Ծրագրից օգտվել է շուրջ 36.000 քաղաքացի, տրամադրվել է շուրջ 11 մլրդ դրամ աջակցություն։ Պատերազմական ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով բնակության համար ոչ պիտանի դարձած բնակելի անշարժ գույք ունեցող արցախցիներին տրամադրվել է միանվագ՝ 250.000 դրամ աջակցություն։

Շահառուների թիվը՝ շուրջ 5.400 քաղաքացի, տրամադրվել է շուրջ 1 մլրդ 400 մլն դրամ աջակցություն։

Արցախում բնակության հնարավորությունը կորցրած արցախցիներին հյուրընկալելու համար իրականացվել են մի քանի միջոցառումներ։ Երկու միջոցառումով իննամսյա աջակցություն է տրամադրվել արցախցի ընտանիքներին հյուրընկալող քաղաքացիների։ Երկու միջոցառման դեպքում էլ Հայաստանում հյուրընկալած ֆիզիկական անձին յուրաքանչյուր չափահաս արցախցու հյուրընկալման համար տրամադրվել է ամսական 30.000 դրամի չափով աջակցություն։

Մինչև 2021 թ․ մայիս ամիսը միջոցառման շահառու են համարվել նաև Արցախում հյուրընկալողները, որոնց տրամադրված աջակցությունը յուրաքանչյուր չափահաս արցախցու համար կազմել է ամսական 45.000 դրամ։

Ծրագրերի միջոցով մինչ օրս հյուրընկալվել է միջինում ամսական շուրջ 10.000 չափահաս քաղաքացի, տրամադրվել է շուրջ 2 մլրդ 600 մլն դրամ աջակցություն։

Համանման միջոցառում է իրականացվել նաև 2020թ․ պատերազմի հետևանքով Հայաստանում գտնվող արցախցիներին ժամանակավորապես հյուրընկալող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի աջակցելու նպատակով։ Նախորդ ծրագրերի սկզբունքով տրվել է 30.000-ական դրամ աջակցություն՝ յուրաքանչյուր չափահաս արցախցու հյուրընկալման ծախսերի փոխհատուցման համար։ Ծրագիրը վեցամսյա է։

Մինչ օրս ծրագրի միջոցով հյուրընկալվել է ամսական 325 չափահաս քաղաքացի, տրամադրվել է շուրջ 46 մլն դրամ աջակցություն։ Զուգահեռ իրականացվել է աջակցության համակարգումը բարեգործական կազմակերպությունների կողմից այս կամ այն պատճառով ծրագրին չդիմած կազմակերպություններին աջակցելու մասով։

Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ապահովման ծրագրերի շրջանակում՝ համայնքներում իրականացվող վարձատրվող հասարակական աշխատանքներում ընդգրկվող արցախցիներին մեկ աշխատանքային օրվա համար տրամադրվել է 8.,000 դրամ՝ ներառյալ եկամտային հարկը և պարտադիր վճարները։ Ծրագրերից օգտվել է՝ շուրջ 80 քաղաքացի, տրամադրվել է շուրջ 24 մլն դրամ։

Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար վճարովի պրակտիկայի ծրագրում ներգրավված Արցախի գործազուրկ քաղաքացիներին ամսական տրամադրվել է 100.000 դրամ զուտ աշխատավարձ՝ 3 ամիս ժամկետով։ Գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող մասնագետին տրվել է ամսական 34,000 դրամ վարձատրում։ Ծրագրերից օգտվել է ավելի քան 315 քաղաքացի, տրամադրվել է 102 մլն աջակցություն։

Արցախցի մինչև 5 տարեկան երեխաներին տրամադրվել է միանվագ 20,000 դրամ աջակցություն։ Ծրագրից օգտվել է շուրջ 14.700 երեխա, տրամադրվել է ավելի քան 290 մլն դրամ։

2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, ինչպես նաև անհայտ կորածների ընտանիքներին ու հաշմանդամություն ձեռք բերած անձանց տրամադրվել է 1-ից 5 միլիոն դրամ միանվագ աջակցություն։

Քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, ինչպես նաև անհայտ կորածների ու հաշմանդամություն ձեռք բերած 75 անձանց կամ նրանց ընտանիքի անդամներին ընդհանուր առմամբ տրամադրվել է 303 մլն դրամ աջակցություն։

Անհայտ կորած անձանց մասով միջոցառումը վերամշակվել է։ Մասնավորապես՝ քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքներին հատկացվող մինավագ դրամական օգնությունը (1.000.000 դրամ) փոխարինվել է ամսական միանվագ դրամական օգնությամբ (ամսական 300.000 դրամ)։ Ամսական միանվագ դրամական օգնության չափը հաշվարկում է սկսած 2020 թվականի դեկտեմբեր ամսից մինչև 2021 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ, եթե առկա չէ անհայտ կորած (ինչպես նաև գերեվարված) համարելու հիմքերը հայտնի դառնալու կամ դադարելու մասին տեղեկատվություն։

Եթե առկա է անհայտ կորած (ինչպես նաև գերեվարված) համարելու հիմքերը հայտնի դառնալու կամ դադարելու մասին տեղեկատվություն, ապա ամսական միանվագ դրամական օգնության չափը հաշվարկում է նշված հիմքերը հայտնի դառնալու ամսվանից մինչև հիմքերը դադարելու ամիսը ներառյալ։

Ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած` բժշկական հաստատություններում ստացիոնար բժշկական օգնություն և սպասարկում ստացած զինծառայողներին (բացառությամբ՝ 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողների) տրամադրվել է 500.000 դրամ-ական աջակցություն։ Ծրագրից օգտվել է շուրջ 7.400 զինծառայող, տրամադրվել է շուրջ 3 մլրդ 700 մլն դրամ աջակցություն։

Պատերազմի հետևանքով անհայտ կորած և գերեվարված զինծառայողների ընտանիքներին տրամադրվել է ամսական 300.000 դրամ աջակցություն՝ առավելագույնը 9 ամիս ժամկետով։ Գումարի բաշխումն իրականացվել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից։

Ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողներին տրվել է ամսական 300.000 դրամ աջակցություն։ Տրամադրվել է շուրջ 550 մլն դրամի չափով աջակցություն։

Պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով անշարժ գույքին վնաս հասցված ՀՀ քաղաքացիներին տրամադրվել է միանվագ դրամական աջակցություն: Ծրագրից օգտվել է Սյունիքի մարզի 120 քաղաքացի, վնասի փոխհատուցուման նպատակով ընդհանուր առմամբ քաղաքացիները ստացել են շուրջ 52 մլն դրամ։

Պատերազմի հետևանքով Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում գտնվող բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին մինչև նոր տների կառուցումը տրվել է միանվագ 300.000 դրամ և 6 ամսվա համար` 68.000 դրամ աջակցություն։ Շահառուների թիվը՝ 44 քաղաքացի, տրամադրվել է 31 մլն դրամ։

Իրականացվել է Արցախի բնակչության կոմունալ ծախսերի ֆինանսավորում՝ շուրջ 8 մլրդ 600 մլն դրամի չափով։

Իրականացվել է արցախցիների կենսաթոշակների, նպաստների, պետական հատվածի աշխատողների աշխատավարձների, առողջապահական ծախսերի ֆինանսավորում՝ շուրջ 28 մլրդ 800 մլն դրամի չափով։

Տպել
654 դիտում

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ