Քաղաքական ուժերը Գյումրիում չեն շտապում. ՏԻՄ ընտրությունների առաջադրման առաջին օրը փաստաթղթեր չեն ներկայացվել

Գյումրիում մեկնարկեց հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների առաջադրումների գործընթացը: Առաջին օրը, սակայն, քաղաքական որևէ ուժ չներկայացավ թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողով:

Հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ վերջին օրը կակտիվանան, փորձն է ցույց տալիս: Բայց այնպես չէ, ընդհանրապես ներկայացողներ չեն եղել:

«Եղել են մարդիկ, որոնք դիմել են հայտի ձևաթուղթը վերցնելու համար: Փաթեթը պետք է ներկայացնի կուսակցության ղեկավարը կամ լիազոր անձը՝ ներկայացնելով ավագանու ցուցակը՝ 15 հոգուց ոչ պակաս: Վերջինս չպետք է հանդիսանա ուժային կառույցի ներկայացուցիչ: Այլ պահանջներ էլ կան»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց թիվ 31 ՏԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը:

Փաստաթղթերը ներկայացնելու 10 օր ժամանակ կա, վերջնաժամկետը սեպտեմբերի 12-ն է, մինչև ժամը 18:00-ն: Բայց որ չսպասեն վերջին օրերին և ավելի վաղ ներկայացնեն կուսակցություններն իրենց ցուցակներն, ավելի արդյունավետ աշխատանք կունենա հանձնաժողովը: Նաև հօգուտ նրանց կլինի:

«Սպասում, սպասում են, վերջին օրը վերջին վայրկյանին են գալիս, սխալ են անում, որ ուշացնում են: Ինչքան շուտ ներկայացնեն փաթեթներն, այնքան մեր ժամանակն ավելի երկար կլինի: Ասենք, եթե այսօր ներկայացնեն փաթեթը, մենք էլ չենք սպասի ամիս 12-ին: Կարող է թերություն լինի, փոփոխվի, մարդուն կանչենք, կասենք՝ այս մի փաստաթուղթը չես բերել, բայց եթե ամսի 12-ին ժամը 18․00-ին ներկայացնեն փաթեթը, մենք էլ ոչ մի բան չենք կարող անել: Արդեն կամ կհաստատենք կամ կմերժենք գրանցումը, ուղղելու ժամանակ րենք ունենա»,- բացատրեց հանձնաժողովի նախագահը։

Դեռ ներկայացողներ չկան, սակայն անուններ շրջանառվում են Գյումրիում: Թե ովքեր են ուզում դառնալ Գյումրու քաղաքապետ, պաշտոնապես հայտնի չէ: Գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանն արձակուրդում է, ասելիք այս պահին չունի:

Իշխող քաղաքական ուժը ևս չի շտապում անուն հրապարակել, սակայն որպես թեկնածու շրջանառվում է գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանի անունը:

Ընդդիմադիր դաշտից ևս պաշտոնական արձագանք չկա: ՀՀԿ-ն հավանաբար կներկայանա սեփական թեկնածուով, ցուցակը հնարավոր է գլխավորի Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ազգական Արտյոմ Ղուկասյանը:

Գյումրու կենտրոնական հատվածներում գրեթե ամենուր փակցված են «Գյումրին կռնա» դաշինքի ցուցապաստառները: Պաշտոնապես չեն հայտարարել, սակայն նրանք ևս մասնակցելու են առաջիկա ՏԻՄ ընտրություններին:

«Էնքան բան են գրում ու շրջանառում, է լասելու չէ: Մարդիկ կան, իրանց անուններն էլ են գրում լրատվամիջոցները, բայց որ իրենց հարցնում ես, զարմանում են: Մինչև չգանք, չբերեն փաթեթը չներկայացնե, ինչ գիտես, ով կառաջադրվի»,-ասաց Տիգրան Ղազարյանը:

Նշենք, որ ՏԻՄ ընտրությունները Գյումրիում կհամակարգի թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովը: Գյումրիում կգործի 82 ընտրատեղամաս:

Սամսոն Մատինյան

Տպել
1308 դիտում

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ