Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը չի նպաստում տարածաշրջանում խաղաղության մթնոլորտի ձևավորմանը. ԱԳՆ (տեսանյութ)

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսին հանդես է եկել ելույթի խոսքով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Արարատ Միրզոյանի խոսքն ամբողջությամբ՝ ստորև.

«Հարգելի Սերգեյ Վիկտորի,

Հարգելի գործընկերներ,

Տիկնայք և պարոնայք,

Առաջին հերթին, կցանկանայի շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին՝ ջերմ ընդունելության և քիչ առաջ տեղի ունեցած բովանդակալից զրույցի համար։

Անկասկած, Հայաստանի և Ռուսաստանի միջև բացառիկ բնույթի հարաբերությունները կանխորոշել են ինչպես իմ օտարերկրյա առաջին այցի աշխարհագրությունը, այնպես էլ` այսօրվա բանակցությունների մթնոլորտը, որոնց արդյունքները, վստահ եմ, ամբողջությամբ տեղավորվում են մեր պետությունների դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ջանքերի տրամաբանության մեջ։

Բաց և վստահելի մթնոլորտում քննարկվել են երկկողմ փոխգործակցության հիմնական հարցերը, որոնք լայն դաշտ են ստեղծում նաև բազմակողմ հարթակներում արտաքին քաղաքական համակարգման համար:

Հանգամանալից անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային հարցերի լայն շրջանակի, և, առաջին հերթին՝ իհարկե, մեր տարածաշրջանում անվտանգության և խաղաղության թեմային։

Բնականաբար, պատշաճ ուշադրություն ենք դարձրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանը՝ նշելով այն ուղղությունները, որոնց շուրջ պետք է ակտիվացնել համատեղ ջանքերը։

Հիմնական շեշտը դրվել է 2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման հետ կապված հարցերի քննարկմանը:

Ռուսաստանն առանցքային դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի կասեցման գործում։ Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը՝ որպես Բաքվի կողմից սադրանքներ կանխելու և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն ապահովող գործոն, նախադրյալներ է ստեղծում  բնականոն կյանքի վերականգնման համար: Այս կապակցությամբ կցանկանայի երախտագիտությամբ նշել Ռուսաստանի Դաշնության և նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի հետևողական ջանքերը։

Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության ջանքերը՝ ուղղված պայմանավորվածությունների իրականացմանը, որոնց թվում խիստ արդիական է ռազմագերիների վերադարձի հարցը։ Այդ ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ հայ գերիների մի մասի վերադարձը հայրենիք: Դրա հետ մեկտեղ, 10 ամիս անց Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, ոտնահարում է ինչպես տվյալ հարցի վերաբերյալ, այնպես էլ հայտարարության այլ դրույթների իրագործումը՝ միևնույն ժամանակ տարածելով դրանց վերաբերյալ սեփական մեկնաբանությունը: Եվ այս ամենը մատնանշում է Բաքվի՝ պայմանավորվածությունները հարգելու կարողության աստիճանը, որը շարունակում է դիմել ակնհայտ սադրանքների՝ լուրջ հարվածի տակ դնելով տարածաշրջանում, առանց այդ էլ,  երերուն իրադրությունը։

2021 թվականի մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների ներթափանցումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք անընդունելի է և միջազգային իրավունքի բացահայտ խախտում է:

Մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը մեր երկարաժամկետ ռազմավարությունն  է, և մենք պատրաստ ենք այդ օրակարգի շուրջ ակտիվ բանակցություններ վարել։ Սակայն Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների չկատարումը, ինչպես նաև Հայաստանի նկատմամբ տարածքային անհիմն պահանջները և ադրբեջանական իշխանությունների շարունակական ագրեսիվ հռետորաբանությունը որևէ կերպ չեն նպաստում տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության մթնոլորտի ձևավորմանը։

Այսօր իմ կողմից ևս մեկ անգամ արձանագրվեց այն փաստը, որ Հայաստանի դիրքորոշումը համընկնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշման հետ, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման հարցը շարունակում է  մնալ բաց: Մենք հիմք ենք ընդունում այն, որ բացառապես բանակցությունների միջոցով կարելի է հասնել խնդրի կարգավորմանը, որը խաղաղություն և կայունություն կհաստատի Հարավային Կովկասում։  Նման կարգավորման հիմքում պետք է, առաջին հերթին, ընկած լինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։

Տարածաշրջանի վերականգնման գործում համապատասխան միջազգային կազմակերպությունների ներգրավման հարցի շուրջ կարծիքների փոխանակման ժամանակ իմ կողմից արձանագրվեց, որ հումանիտար հասանելիությունը Արցախ չպետք է քաղաքականացվի․ խոսքը մարդու իրավունքների պաշտպանության մասին է: Չափազանց հրատապ է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված մի շարք մշակութային, այդ թվում՝ հայկական կրոնական հուշարձանների պահպանության խնդիրը։

Չափազանց հրատապ է նաև Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած Արցախի բազմաթիվ մշակութային, այդ թվում` հայկական կրոնական հուշարձանների պահպանման խնդիրը:

Անդրադառնալով տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը՝ նշվել է, որ հաղորդակցման ուղիների բացումը կարող է փոխել տարածաշրջանի պատկերը, դիվերսիֆիկացնել լոգիստիկ կապը Հայաստանի և Ռուսաստանի միջև: Հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունը ուրվագծում է այդ գործընթացի շրջանակները։ Այստեղ նույնպես, մեր համոզմամբ, դրույթների կամայական մեկնաբանումն անթույլատրելի է։

Արտաքին քաղաքականության համակարգման համատեքստում քննարկել ենք ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը, որտեղ Հայաստանը շուտով կստանձնի նախագահությունը, որը միտված կլինի կազմակերպության ներուժի բարձրացմանը՝ ի շահ հավաքական հիմունքներով անվտանգության ապահովման և համաչափ զարգացման:

Եվ վերջում կցանկանայի ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության և կառուցողական երկխոսության համար: Սպասում ենք Ձեզ Երևանում` Ձեզ հարմար ցանկացած ժամանակ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1372 դիտում

FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել

Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում

Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա

Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան

Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր

Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ

Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք

Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար

Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ

ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ

GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը

«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան

2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը

Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել

Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ

Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ

Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին

ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն

Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել

Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը

1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել

Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ

Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան

Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ

Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է

Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ

Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար

Դատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասին

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ կան զոհ և տուժած

Դատարանի դահլիճում 18 անձի կատարած խուլիգանության վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է