ԱԹՍ օդանավակայան կառուցելու համար անհրաժեշտ գումարը հավաքվեց 15 օրում. այն կկառուցվի Լեռնապատ համայնքում

 Հայաստանում անօդաչու թռչող սարքերի համար օդանավակայան կառուցելու գումարը հավաքվել է: Նախատեսվում է, որ նոյեմբերի կեսերին այն արդեն պատրաստ կլինի:

Դրամահավաքը սկսվել էր հուլիսի 12-ից՝ ֆեյսբուք սոցիալական ցանցում. անօդաչու թռչող սարքերի օդանավակայանը կկրի ՏՏ ոլորտի գործիչ, լուսահոգի Կարեն Վարդանյանի անունը: Անհրաժեշտ գումարի չափն էր 110 հազար 286 դոլար, սակայն այս պահի դրությամբ հանգանակվել է՝ 117 հազար դոլարից ավելի:

Դրամահավաքը կազմակերպել էին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, «Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը» եւ «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը: Օդանավակայանը նախատեսվում է կառուցել Լոռու մարզի Լեռնապատ համայնքում:

Թեմայի վերաբերյալ զրուցել ենք «Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի» տնօրեն Սուրեն Վարդանյանի հետ:

- Պարո՛ն Վարդանյան, 2 շաբաթվա ընթացքում հանգանակվեց ԱԹՍ օդանավակայան կառուցելու համար անհրաժեշտ գումարը: Որքա՞ն մարդ մասնակցեց հանգականությանը: Սպասո՞ւմ էիք, որ այսչափ կարճ ժամանակահատվածում կհավաքվի:

- Ես մտածում էի, որ էլ ավելի կարճ ժամանակահատվածում ենք հավաքելու այդ գումարը, քանի որ համոզված եմ, որ գիտակից մարդիկ ավելի շատ են մեր երկրում: Մոտավորապես մասնակցել են 2800 հոգի, բայց լավ կլիներ, որ մասնակցեր 10 800 կամ 50 800-ը: Թող ավելի փոքր գումարներով լիներ, բայց մարդիկ ջանք ներդնեին: Այստեղ միայն գումարի խնդիրը չէ, մարդը մտածված իր 500 դրամը տալիս է եւ ասում՝ ես պետք է ունենամ ԱԹՍ օդանավակայան:

Մի թոշակառու կին ինձ զանգահարեց եւ ասաց՝ կարող եմ 500 դրամ գումար փոխանցել, ասացի գումարի չափը կապ չունի: Ակամայից հուզում է, երբ նկատում ես, թե ինչպիսի ուշադրության ես արժանանում:

- Պետական մակարդակով օգնություն եղե՞լ է ծրագրի հարցով կամ պատրաստվո՞ւմ եք դիմել ինչ-որ աջակցության համար:

- Պետական մարմինները աջակցելու ցանկություն ունեցել են, հարցրել են, թե ինչով կարող են օգնել: Գրավոր դիմել ենք ԲՏԱ նախարարություն, քանի որ շենքի կառուցման նպատակով որոշ հարցեր կան, եւ ծախսը շատ է: Սեպտեմբերին էլ ԱԹՍ մրցումներ ենք անցկացնելու արտակարգ իրավիճակների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների ու Ամերիկյան համալսարանի հետ համատեղ: Այս գործը սկսել ենք ընկերներով, մեզ միացել են «Արմաթ» լաբորատորիաների երեխաները:

- Ո՞րն է այս օդանավակայանի կառուցման հիմնական նպատակը: Ի՞նչ աշխատանքներ են մինչ այժմ տարվել, եւ ե՞րբ է դրամահավաքի հանգանակություններն իր պտուղները տալու:

- Վերջնական նպատակը այն է, որ օդանավակայանը ծառայի որպես տեխնիկական բազա բոլոր հետաքրքրված անձանց համար, որոնք զբաղվում են անօդաչու թռչող սարքերով: Այսինքն՝ մարդիկ կարողանան տեղում ԱԹՍ-ին խնդիրներ առաջադրել, փորձարկումներ կատարել: Իսկ թռիչքուղին կարող է ծառայել որպես Հայաստանում գործող ԱԹՍ խմբակների եւ մասնագիտական ընկերությունների կենտրոն: Առաջին պտուղները, կարծում եմ, արդեն ստանում ենք, երեխաները գալիս, փորձարկումներ են անում:

- Որքանո՞վ է վերջին պատերազմն ազդել այս գաղափարի իրականացմանը:

- Եթե հետեւել եք իմ եղբոր՝ Կարեն Վարդանյանի գործունեությանը, նա 2015 թվականին ուղիղ տեքստով ասաց՝ պաշտպանության նախարարը հենց վաղը պետք է հրաման արձակի եւ ստեղծի ԱԹՍ զորքեր, որպեսզի դիմակայենք հաջորդող պատերազմին: Դա տեղի չունեցավ, չեմ ուզում խորանալ, թե ինչու, ովքեր էին պատասխանատու:

Այս պատերազմի ընթացքում միջնեկ եղբայրս առաջնագիծ էր գնացել ու տեսել, թե ինչպես են զինվորները անակնկալի գալիս ԱԹՍ-ից, այդտեղից գաղափար եկավ, որ պետք է անպայման զբաղվել այս հարցով: Պատերազմի 10-րդ օրը դրամահավաք կազմակերպեցինք ԱԹՍ խմբակներ ստեղծելու համար, եւ այսօր արդեն գործում է 1 խմբակ. պլանավորում ենք, որպեսզի ՀՀ-ում գործի 60 խմբակ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության աջակցությամբ:

- Ինչպե՞ս է ընտրվել օդանավակայանի կառուցման վայրը:

- Քանի որ ի սկզբանե հիմնադրամը որոշել է Վանաձորում ստեղծել Կարեն Վարդանյանի ԱԹՍ կենտրոն, որը մոտ ժամանակներս կառուցվելու է, մեզ պետք էր հասկանալ, թե ԱԹՍ-ները որտեղ են փորձարկվելու: Լոռու մարզի բոլոր գյուղերն այցելեցինք ու ամենահարմարը Լեռնապատ գյուղն էր, որը գտնվում էր մոտ 7-8 կիլոմետրի վրա: Տեղանքը շատ հարմար էր, քանի որ գյուղն էլ ասֆալտապատ ճանապարհ ունի եւ Վանաձորից շատ արագ կարող ես հասնել այնտեղ, որոշեցինք հենց այդտեղ հիմնել օդանավակայանը:

- Ի՞նչ ԱԹՍ-ներ են փորձարկվելու, կարո՞ղ ենք ասել, որ սա նաեւ մեկնարկ է, որպեսզի տեխնոլոգիական հանրությունը սկսի նաեւ բարձրակարգ ԱԹՍ-ներ արտադրելու ուղղությամբ աշխատել:

- Իհարկե, եթե կողքից նայենք, սրանք առաջին քայլերն են, բայց մենք պետք է մի օրվա մասին չմտածենք, այլ՝ 10-20 տարվա: Հուսամ, որ արդեն մյուս տարի, երբ մենք խոսենք այս թեմայով, կտեսնենք, որ շատ մեծ փոփոխություն է տեղի ունեցել թե՛ երեխաների ուսման, թե՛ այս ուղղության հանդեպ ընդհանուր մոտեցման մեջ:

- Ստացվում է, որ օդանավակայանը ստեղծվում է անվճար ԱԹՍ-ների փորձարկման եւ ուսուցանման համար ու վերաբերելու է բոլորի՞ն:

- Այո, կան խմբակներ, որոնք նույնպես ցանկություն են հայտնել գալ, փորձարկել, ու այդ ամենն անվճար է լինելու:

- Ե՞րբ է նախատեսվում սկսել եւ  ավարտել շինարարական աշխատանքները:

- Մենք ուզում ենք աշխատանքները սկսել սեպտեմբերի առաջին շաբաթվանից: Շենքի կառուցումը կտեւի մոտ 30- 45 օր, իսկ ներքին հարդարման աշխատանքները՝ գուցե 2-3 ամիս: Հուսամ, որ նոյեմբերի կեսերին մենք արդեն կունենանք պատրաստի օդանավակայան, որտեղ կհյուրընկալենք, թե՛ թիմերին, թե՛ մասնագետներին: Հնարավորություն կտանք, որ մարդիկ կիսվեն իրենց գիտելիքներով:

- Զինված ուժերի հետ համագործակցություն կա՞, որպեսզի այդ օդանավակայանում հետագայում ԱԹՍ-ներ փորձարկվեն:

- Մինչեւ հիմա նման առաջարկ չի եղել, բայց մենք պատրաստ ենք, ոչ մի խնդիր չկա:

Եթե նախարարությունը ցանկություն ունենա օգտագործել այս տարածքն իր ԱԹՍ-ները փորձարկելու համար՝ խնդիր չէ: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի բոլոր հնարավորությունները լինեն բոլորի համար:

Տպել
18564 դիտում

Քեզ փող են տալիս, անում ես, դու շուն ես. Դավթյանը՝ իր ներկայացման ժամանակ ակցիա իրականացրած երիտասարդին (տեսանյութ)

Մեր հավատքը ձեր բիզնեսին մի խառնեք, Աստծուց վախեցեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Պետությունն ունենում է պետական սահման, դուք առաջարկում եք առաջնորդվել շփման գծով, դրա ի՞նչն է պետականանպաստ. Կարապետյան

Այսօր՝ ՀՀ ԱԺ, վաղը «Արմյանսկիյ օբլըստի» ինչ-որ «գարադսկոյ դումայի պատգամավոր կլինեն․Ալեքսանյանը՝ ընդդիմությանը մասին

Վարչապետն օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել

Լեգիտիմացնում եք ուժը, երբ այն սկսի գործել, ձեր դաշնակիցները իրենց իրավունքները չեն կատարի. Ռուբինյանը՝ ընդդիմությանը

Օդեսայում հրթիռակոծության հետևանքով զոհեր կան, հրդեհվել է «Կիվալովի ամրոց»-ը․ այսօր սգո օր է հայտարարվել

Բրիտանական ընտանիքի անդամը՝ դքսուհի Սոֆին, այցելել է Ուկրաինա

Ընդդիմության առաջարկած սահմանագծման վերաբերյալ նախագիծը մերժվեց․ «Քաղաքացիական պայմանագիր»-ը դեմ քվեարկեց

Զինված հարձակում է եղել Աֆղանստանի Հերաթ նահանգի մզկիթի վրա․ կան զոհեր

ՆԳՆ փրկարարական ծառայության Երևանի վարչությունն ամփոփել է ապրիլի գործունեությունը

Լիտվացի գործընկերները պատրաստակամություն են հայտնել աջակցել ՀՀ ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումներին

Ավտոմեքենան բախվել է ձիուն․ հոսպիտալացված տուժածներից վարորդի վիճակը ծանր է

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 30-ին

Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Խնձորի չափ կարկուտ․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը

Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից

Թբիլիսիից Բաթումի՝ 3․5 ժամում կամ «դարի նախագիծը»․ բացվել է Զեստաֆոնի շրջանցիկ ճանապարհը

Խնդիրը ընկալման մեջ է՝ մենք պահում ենք դիրքե՞ր և շփման գի՞ծ, թե՞ վերարտադրում, գետնի վրա գծում ենք մեր սահմանը․ Եղոյան

Խնդիրներին Կառավարությունում քաջածանոթ են․ վարչապետը Կիրանցի բնակիչներին հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը

Նորատուսում «ԻԺ» մակնիշի ավտոմեքենա է հրդեհվել

Գեղամ Նազարյանի ասածները չեն համապատասխանում իրականությանը. ինչ է քննարկվել վարչապետի հետ հանդիպմանը

ԱՄՆ-ն ասում է՝ տես, Ալիև, կարմիր գծերը չխախտվեն. ինչու է ադրբեջանական կողմը ուշ հրապարակել Բլինքենի հետ հեռախոսազանգը

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական ու աշխատաշուկայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել

4259 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխված 122 մեքենա․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Կիրանցի բնակիչների հետ վարչապետի հանդիպումը երկու ժամ է տևել

Ձորակապում ընկերությունը արոտավայրում և վարելահողում առանց թույլտվության արդյունահանում է իրականացրել

Ոտքով, ձեռքով, հոգևորականներով, թաշախուստով կախվել են պետության ոտքից, որ ազատություն թույլ չտան. Հայկ Սուքիասյան

ԵՄ մի շարք երկրներ կարող են ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ Բորել

Թեհրանում քննարկվել են հայ-իրանական երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»