Երևան
12 °C
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հուլիսի 26-ին հայտարարել էր, որ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվող քաղաքացիները շուտով վիճակահանությամբ կստանան թատրոնների, օպերաների, մշակութային միջոցառումների մասնակցության տոմսեր:
Նա նաեւ նշել էր, որ պատվաստանյութերի մասին հանրային տեղեկատվությունը բարձրացնելու նպատակով պետք է խրախուսական միջոցառումներ կազմակերպվեն:
ՀՀ առողջապահության նախարարությունից հետաքրքրվեցինք, թե կոնկրետ ո՞ր մշակութային օջախների հետ են համագործակցելու, եւ ինչպե՞ս է գործընթացն իրականացվելու: Նախարարի պաշտոնակատարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը «Հայկական ժամանակին» փոխանցեց, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ դեռեւս քննարկվում է, թե ո՞ր մշակութային կենտրոնները մասնակցություն կունենան այս նախագծում:
«Կարծում եմ՝ մշակութային կենտրոններն էլ պիտի շահագրգռվածություն ցուցաբերեն, որովհետեւ սա նաեւ քայլ է դեպի մշակութային կյանքի վերադարձ: Գաղտնիք չէ, որ համավարակի պատճառով ոչ միայն հանրային շփումները պակասեցին, այլեւ մշակութային կյանքը «մեռավ»»,- շեշտեց նա:
Չնայած նախարարի պաշտոնակատարի հայտարարած նախաձեռնությունը դեռ քննարկման փուլում է՝ այն արդեն տարատեսակ քննադատությունների տեղիք է տվել: Լուրը հայտնելու օրվանից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը ողողված է Ավանեսյանի վերոնշյալ հայտարարության սքրինշոթերով ու դրան վերաբերող բացասական երանգ ունեցող մեկնաբանություններով:
Որոշ մարդիկ ամենայն զարմանքով հարցադրում են անում՝ եթե մի պատվաստումն իրենց առողջության համար է արվում, ինչո՞ւ են շահագրգռելով կամ, այսպես ասած, կաշառքով փորձում դրան հասնել: Սոցիալական ցանցերում տարածված արձագանքներից նկատում ենք, որ Ավանեսյանի հայտարարությունից հետո հանրության որոշակի շերտի մոտ պատվաստանյութերի հանդեպ անվստահություն է առաջացել (կամ եղածն ավելացել):
Չինաստանում բնակվող ազգությամբ հայ Մանեն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ այդ երկրում պատվաստվածներին տալիս են տարբեր խանութներից գնումներ անելու կտրոններ (shopping voucher, grocery coupons): Մանեի կարծիքով՝ կորոնավիրուսի պատվաստանյութը ստանալու համար մարդկանց խրախուսելը նորմալ է, սակայն Հայաստանում ապրող քաղաքացու համար ծիծաղելի է առաջարկվող խաղարկությունը. «Դատարկ սառնարանը կամ վատ պայմաններում ապրելը տոմսը չի լրացնում: Թատրոնի տոմսը ծիծաղելի է որպես խրախուսանք»:
Չինաստանաբնակ մեր հայրենակցի փոխանցմամբ՝ տեղի պատվաստված բնակիչներին տրվում է վճարովի այգիներում անվճար մուտքի իրավունք, անվճար պաղպաղակ եւ այլ սննդամթերքներ. «Պեկինում կան ռեստորաններ, որտեղ ցուցանակ կա փակցված՝ «Եթե պատվաստված ես, կարող ես ուտել անվճար հավի տապակած թեւիկներ բրնձով ու բանջարեղենով կամ դամփլինգ (չինական պիլմենին է): Տրվում են նաեւ հում հավի թեւիկներ, ալյուր, խոհանոցային մեծ անձեռոցիկներ, օճառ»»:
Հատկանշական է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում վերջին շրջանում աշխարհի տարբեր երկրներում են նման պրակտիկայով առաջնորդվում. յուրաքանչյուր երկիր յուրովի է պատկերացնում ու խրախուսում իր քաղաքացիներին, որ պատվաստվեն: Կան պետություններ, որտեղ սիմվոլիկ գումար է խաղարկվում, կան, որ սնունդ է բաժանվում, ֆիլմերի, տեսարժան վայրերի այցելության տոմսեր:
Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում խաղարկությամբ տրվում էին գարեջուր եւ Հարրի փոթերի մասին ֆիլմի տոմսեր: Հունաստանում պատվաստման դիմաց խաղարկվում էր 150 եվրո:
Ընկերությունները, կազմակերպությունները, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները խրախուսում են այն մարդկանց, որոնք պատվաստվում են կորոնավիրուսի դեմ: Ամերիկյան «cnet.com» լրատվականից տեղեկանում ենք, որ Սպիտակ տան մամուլի հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ-ում երեխաների խնամքի խոշոր մատակարարներից չորսն առաջարկում են պատվաստանյութ ընդունող ծնողների երեխաներին տրամադրել անվճար ցերեկային խնամք: Ծառայություն մատուցել ցանկացած ծնողի պատվաստման օրը, կամ դրան հաջորդող մի քանի օրերի ընթացքում, եթե դրա կարիքը պատվաստվող ծնողները կունենան: Իսկ ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի գավառներից մեկում 18 տարին լրացած բոլոր բնակիչները, որոնք մինչեւ հունիսի 27-ն ստացել են պատվաստման առնվազն մեկ չափաբաժին, իրավունք կունենան մասնակցել խաղարկությանը, բացի այդ՝ պատվաստված մեկ բնակիչ հունիսի 28-ին շահելու է 1 միլիոն դոլար: Օրեգոնի քոլեջներից մեկում էլ 12-17 տարեկան պատվաստված ուսանողներին կառաջարկվի խաղարկություն 100,000 ԱՄՆ դոլարին համարժեք կրթաթոշակ: Մեկ այլ նահանգում էլ, եթե առնվազն մեկ չափաբաժին ես ստացել, ապա մինչեւ 2021 թվականի վերջը կարող ես օրական մեկ անվճար բլիթ ձեռք բերել լավագույն թխվածքաբլիթների խանութից:
Թաիլանդի շրջաններից մեկում իրականացվում է խաղարկություն, որը պատվաստված քաղաքացիներին հնարավորություն է տալիս շահել կենդանի կով: Ինչեւէ, օրինակները բազմաթիվ են:
«Հայկական ժամանակը» փոքրիկ հարցախույզ իրականացրեց երեւանցիների շրջանում՝ պարզելու, թե ինչպիսի՞ն են պատվաստումը խրախուսելու հայտարարության վերաբերյալ կարծիքները օնլայն հարթակից դուրս: Պարզվեց, որ այն առավել քննադատությամբ է ընդունվել եւ ներկայացվել հատկապես սոցիալական ցանցերում: Համենայնդեպս մեր հարցված քաղաքացիների կարծիքը կա՛մ չեզոք էր, կա՛մ էլ դրական: Հարկ ենք համարում շեշտել, որ հարցվածներից ոչ ոք պատվաստված չէր:
30-ամյա Արմինե Հարությունյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց՝ նորմալ է, երբ պետությունը խթանում է նաեւ մշակութային կյանքի ակտիվացմանը, քանի որ այն մարդիկ, որոնք ցանկանում են պատվաստվել, դրան զուգահեռ նաեւ կօգտվեն այդ արտոնությունից: Քաղաքացու խոսքով՝ դեռ չի որոշել, թե երբ կպատվաստվի, բայց չի բացառում:
62-ամյա Պողոսի կարծիքով՝ պատվաստումը խրախուսելու մասին հայտարարությունը հեքիաթ է: Իսկ ինչ վերաբերում է պատվաստմանը, ասաց. «Միանշանակ պիտի պատվաստվեմ, որովհետեւ ԱՄՆ եմ գնալու»: Հարցին, թե ինչո՞ւ է մեկնում, արտագաղթո՞ւմ է, նա պատասխանեց. «Չէ, ինչո՞ւ պիտի արտագաղթեմ, գնում եմ, մի որոշ ժամանակ աշխատեմ, հետ գամ. ընտանիքս այստեղ է: 2017 թվականից ես վիզա ունեմ, եթե արտագաղթելու լինեի, այդ ժամանակ կգնայի: Հիմա էլ ստիպված եմ, կարիքներս են դրդում»:
Հարցվածներից 59-ամյա Լարիսա Առաքելյանը եւս պատվաստված չէր, սակայն նշեց՝ արդեն մտածում է առաջիկայում պատվաստվելու մասին: «Նախարարի՝ թատրոններ գնալու առաջարկին շատ լավ եմ վերաբերում, ինչու ոչ, ես հենց պատվաստվեմ, սիրով կօգտվեմ»,- ասաց նա:
52-ամյա Մարիամն էլ ասաց, որ նախաձեռնությանը նորմալ է վերաբերում: Դիտարկմանը, թե մարդկանց մոտ այն այնքան էլ միանշանակ չի ընդունվել, ասաց. «Դե, երեւի օպերա չեն սիրում, կամ էլ թատրոնի ու օպերայի տոմսերը չեն վաճառվում, ուզում են ազատվել: Բայց եթե ուզում էին ժողովրդի համար հաճելի բան անել, կարող էին պոպուլյար ինչ-որ երգչի կամ երաժշտի համերգի տոմսեր բաժանել»: Քաղաքացին օրինակ բերեց արտերկրում պատվաստվողներին առաջարկվող տարատեսակ օգնության տարբերակներն ու խրախուսումները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ
Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան
Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը
Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ
Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ
Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին
ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ
Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել
Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա
ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT