Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակի համար պետությունը շուրջ 38 մլն դրամ գումար է հատկացրել. ինչու է տեղադրումն ուշանում

Երեւանի ավագանին դեռեւս 2019 թվականի դեկտեմբերին հավանություն էր տվել անվանի քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հեղինակած «Քայլող մարդը» քանդակը տեղադրելու առաջարկին:

Ավագանու այս որոշման ընդունման համար հիմք էր հանդիսացել քաղաքապետին ուղղված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության գրությունը: Գրության մեջ նաեւ նշվում էր, որ քանդակի ձուլման եւ մոնտաժման աշխատանքներն իրականացնելը կազմակերպելու է նախարարությունը:

Այդ ժամանակ հայտարարվել էր, որ քանդակը տեղադրվելու է Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտայի Աբովյան փողոցին հարող տարածքում:

Այժմ, երբ ավագանու վերոնշյալ որոշումն ընդունելուց առնվազն 1.5 տարի է անցել եւ ոչինչ չի արվել, որոշ արվեստագետներ հարց են առաջ քաշում, թե ո՞ր փուլում են աշխատանքները, եթե, իհարկե, դրանք արվել են:

Արտո Չաքմաքչյանի ստեղծագործությունները տեղադրված են աշխարհի տարբեր քաղաքների հրապարակներում ու թանգարաններում: Մինչդեռ վարպետը միշտ երազել է իր ստեղծագործություններից մեկն ունենալ Երեւան քաղաքում: Դեռեւս 2000-ականների սկզբին նրան խոստացել էին «Քայլող մարդը» քանդակը տեղադրել Հյուսիսային պողոտայում, սակայն չէր արվել:

Երեւանի քաղաքապետարանից «Հայկական ժամանակին» պատասխանեցին՝ քանի որ Չաքմաքչյանի քանդակներից մեկը տեղադրելու մտահղացման հեղինակն ու նախաձեռնողը ԿԳՄՍՆ-ն է, ուստի իրենցից է պետք հետաքրքրվել աշխատանքների ընթացքի մասին:

ՀՀ ԿԳՄՍՆ-ից էլ մեզ հայտնեցին, որ Արտո Չաքմաքչյանի հեղինակած «Քայլող մարդը» արձանի ձուլման աշխատանքներն ավարտվել են 2020 թվականի դեկտեմբերին, այսինքն՝ ավագանու որոշումը հաստատվելուց մեկ տարի անց: Սակայն համավարակի եւ պատերզամի հետեւանքով, երկրում հաստատված արտակարգ դրությամբ պայմանավորված, տեղադրման աշխատանքները հետաձգվել են:

Այժմ հստակեցվում է քանդակի տեղադրման ստույգ ժամկետը:

Նախարարությունից նաեւ տեղեկացրին՝ Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակի ստեղծման համար պետությունը 37 միլիոն 800 հազար դրամ գումար է հատկացրել:

Տպել
828 դիտում

Քովիդի դեմ բուժում է ստանում 20-ից ավելի երեխա, վիրուսով վարակված 17 տարեկան դեռահասի վիճակը ծանր կայուն է. մասնագետ

Կրոնավիրուսի 759 նոր դեպք մեկ օրում. հիվանդությունը չի նահանջում, մահացել է 26 մարդ

ՀՀԿ-ն հրապարակել է Գյումրու ՏԻՄ ընտրությունների իր ընտրացուցակը

Հայրենիքի պաշտպաններից հինգը կաշխատեն մաքսային ծառայությունում

Ես համբերատար սպասելու եմ Փաստաբանների պալատի ընտրված նախագահի քայլերին. Գևորգ Գյոզալյան

ՀՀ-ի հայցի մուտքը Հաագայի դատարան ընդդեմ Ադրբեջանի իրապես պատմական իրողություն է. Գայանե Աբրահամյան

Նիկոլ Փաշինյանը Տաջիկստանում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հետ (լուսանկարներ)

«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են

Երևանի տարբեր հասցեներում և 8 մարզի որոշ համայնքներում լույս չի լինի

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա զոհ

Միրզոյանը վերահաստատել է Ջամմուի ու Քաշմիրի հարցում Հնդկաստանին սատարելու Հայաստանի դիրքորոշումը

«Նոյան» գործարանում բռնկված հրդեհը մարվել է

Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ խնդրելով միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ

Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների տրամադրվել է ազդարարման 7 շչակ

Օրենքով կարգավորվելու և խստացվելու է վերահսկողությունը վայրի կենդանիների անազատ և կիսաազատ պայմաններում պահման նկատմամբ

Մհեր Գրիգորյանը Միացյալ Թագավորության դեսպանին ներկայացրել է Կառավարության ծրագրի հիմնական ուղենիշները

«Արևիկ» ազգային պարկի տարածքում բռնկված կրակի շիջման աշխատանքները դադարացվել են․ սահմանվել է հերթապահություն

Մհեր Գրիգորյանն ընդունել է Անդրեա Վիկտորինին

Ռուստամ Բադասյանը հանդիպել է ՌԴ դաշնային հարկային ծառայության ղեկավարի հետ

Իրանը պետք է շարունակի դիտարկել Հայաստանը որպես տարանցիկ երկիր, բեռների փոխադրումը կանգ չի առնելու. Սուրեն Պապիկյան

Ակնալիճ գյուղում հայտնաբերվել է 2 ականանետի ական

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում բացվել է բարեգործական խոհանոցային սրահ

Աշխատանքային քննարկում է անցկացվել աուդիտորական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ

Հայաստանը և Եվրապոլը համաձայնագիր են ստորագրել. Եվրապոլ կգործուղվի կապի սպա (տեսանյութ)

«Աշխարհն առանց թափոնների». Երևանի 50 դպրոց սկսում է տեսակավորել թափոնները (տեսանյութ)

Մեր նպատակը որակյալ կրթություն տրամադրելն է, այլ ոչ թե ապահովել, որ բոլորը դառնան բուհի ուսանող․ Կարեն Թռչունյան

ԱՀԿ-ն կասեցրել է «Սպուտնիկ Վի» պատվաստանյութի գրանցման գործընթացը

Հայտնի են Golden Boy մրցանակի հավակնորդները. նրանք 40-ն են

Վերանորոգված «Շիրակ» օդանավակայանն այսօր կընդունի առաջին չվերթը. դեպի Եվրոպա ևս չվերթներ կիրականացվեն (լուսանկարներ)

ԵՄ աջակցությունը շարունակական կլինի․ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Անդրեա Վիկտորինին

Օրերս կշրջեմ համայնքի բնակավայրերում, մանրամասն կծանոթանամ խնդիրներին. Գեղարքունիքի մարզպետը՝ բնակիչների ակցիայի մասին

Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցն այսուհետ կրում է Լևոն Հայրապետյանի անունը

Ովքեր են 2021 թվականի 100 ամենաազդեցիկ մարդիկ. Time-ը ցանկ է հրապարակել

ԱՄՆ վարչակազմը շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի իշխանությունների հետ․ ԱԺ նախագահն ընդունել է դեսպանին

Քաղաքական ուժերը հրավիրվել են վիճակահանության. թիվ 31 ՏԸՀ-ն ավարտել է գրանցման գործընթացը

Շիրակի մարզպետը մեր ամենացանկալի թեկնածուն էր, ՔՊ-ն Գյումրիում ակտիվ քարոզարշավ կիրականացնի. Սուրեն Պապիկյան

Մարդու իրավունքների պաշտպանը ԵԽ բիոէթիկայի բաժնի ղեկավարի հետ քննարկել է համատեղ իրականացվող ծրագրի մանրամասներ

Արմեն Գյոզալյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ

Սուրեն Պապիկյանը ծանոթացել է «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի կատարված և ընթացքի մեջ գտնվող ասֆալտապատմանը

Պատվաստումը համավարակի դեմ պայքարի հիմնական միջոցն է. նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՀԿ գլխավոր տնօրենի հետ