Միկրոձեռնարկատիրության համակարգից օգտվում են նաեւ միջին բիզնեսները. ինչ լուծում են տեսնում պատգամավորն ու գործարարը

Հայաստանում 2020 թվականի հունվարի 1-ից գործող միկրոձեռնարկատիրության համակարգը, որը նպատակ ունի խթանել փոքր բիզնեսի զարգացումը՝ որոշ դեպքերում չարաշահվում է:

Հեղափոխությունից հետո Հարկային օրենսգրքում մի շարք փոփոխություններ կատարվեցին, որոնցից մեկն էլ միկրոձեռնարկատիրության համակարգն էր, որը վերաբերում է ռեզիդենտ առեւտրային կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին: Այսինքն՝ այն բիզնեսները, որոնց տարեկան շրջանառությունը չի գերացանցել 24 մլն դրամը, ազատվում են  պետական հարկերից: 

Օրեր առաջ Կառավարության նիստում խնդրին անդրադարձավ նաեւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ, օրինակ՝ տարեկան 100 մլն դրամի շրջանառություն ունեցող ընկերություններն այս օրենսդրական փոփոխություններից օգտվելու կամ ավելի ճիշտ՝ չարաշահելու համար կիսվում են 4 մասի եւ դառնում են 4 հատ միկրոձեռնարկատիրական ընկերություն, ինչն ամենեւին էլ այս բարեփոխման նպատակներից չէ: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ չպետք է թույլ տան հարկային չարաշահումներ. «Մենք արդեն ունենք մշակված օրենքի նախագիծ եւ պետք է այդ ուղղությամբ գնանք առաջ: Մեր փոփոխութունների նպատակն այն չէ, որ խոշոր ձեռնարկությունները տրոհվեն եւ դառնան բազմաթիվ մանր ձեռնարկություններ՝ ինչ-որ մի չափի հարկ պակաս վճարելու համար: Մեր նպատակը հակառակն է, որ փոքր ձեռնարկություններին աջակցենք, որպեսզի նրանք խոշորանան եւ արդյունքում՝ ավելի շատ հարկ վճարեն»:

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Գեւորգ Պապոյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ որոշ բիզնեսներ տեսել են հարկեր չվճարելու հնարավորություն եւ օգտվում են դրանից: «Միշտ էլ այդպես է եղել: Այն ժամանակ էլ, երբ գալիս հասնում էին ավելացված արժեքի հարկով հարկվելու շեմին, ամեն ինչ անում էին, որ շեմը չանցնեն: Տրամաբանական է՝ բիզնեսը փորձում է այնպես անել, որ քիչ հարկ վճարի: Միայն մեզ մոտ չէ այդպես, շատ երկրներում է դա տարածված»,- ասաց Պապոյանը:

Ըստ պատգամավորի՝ պետությունը պետք է այնպիսի վարչարարություն ու հարկային քաղաքականություն վարի, որ նման դեպքերը մաքսիմալ քիչ լինեն:

Հարցին՝ Կառավարությունը ի՞նչ պետք է փոխի այս համակարգում, որպեսզի չարաշահումներ չլինեն, նա պատասխանեց. «Ես կարծում եմ, որ համակարգը պետք է էական փոփոխության ենթարկել: Միգուցե շեմային փոփոխություն լինի կամ որոշ ուղղություններ դուրս գան միկրոձեռնարկատիրությունից: Վարչապետի հանձնարարությունը շատ հստակ է, պետք է աշխատել այնպես, որ համակարգը չվնասվի եւ միեւնույն ժամանակ չարաշահումները նվազագույնի հասցվի»:

Պապոյանի խոսքով՝ միկրոձեռնարկատիրության համակարգը բավականին դրական է, հնարավորություն է տալիս նոր ստեղծվող բիզնեսին էական հաջողություններ ունենալ, կայանալ, բայց որոշ կայացած բիզնեսներ օգտվում են դրանից եւ ուղղակի հարկեր չվճարելով՝ նոր շահույթներ են գեներացնում:

Հարցին՝ ո՞րն է պատճառը, որ հեղափոխությունից հետո հարկային համակարգում տարբեր բարեփոխումներ եղան, սակայն բիզնեսը շարունակում է չարաշահումներ թույլ տալ, նա պատասխանեց, որ մարդիկ կան, որոնք նախկինում էլ տարբեր մեխանիզմներից օգտվել են գումար աշխատելու համար ու հիմա էլ փորձում են այդպես անել. «Փորձում են հնարավորինս շատ փող աշխատել եւ հնարավորինս քիչ հարկ վճարել»:

Պապոյանի խոսքով՝ միկրոձեռնարկատիրության համակարգն իր արդյունքը տվել է. «Մեզ մոտ փոքր ձեռնարկատիրությունը շատ հզոր զարգացում է հիմա ապրում: Ես կարծում եմ՝ համակարգը ճիշտ է աշխատել եւ սրա արդյունքում բազում փոքր ձեռնարկատերեր են ի հայտ եկել, բայց, ինչպես տեսնում ենք՝ չարաշահումներ էլ են եղել»:

Հարցին՝ ՊԵ՞Կ-ը պետք է վարչարարությունը խստացնի, թե՞ օրենսդրական դաշտում պետք է խնդիրը կարգավորել, պատգամավորը պատասխանեց. «Ե՛վ օրենսդրական դաշտում պետք է կարգավորենք, ե՛ւ վարչարարության ուժեղացմամբ»:

Գործարար, փոքր եւ միջին բիզնեսի շահերի պաշտպան Սամսոն Գրիգորյանը մեր զրույցում ասաց, որ միկրոձեռնարկատիրության համակարգը չարաշահելու դեպքերը շատ են, նախկինում էլ շրջանառության հարկի ժամանակ է եղել այդ խնդիրը: «Այն ժամանակ խոշոր բիզնեսը, տրոհելով իր բիզնեսը՝ փորձում էր ներկայանալ որպես միջին բիզնես, որպեսզի շրջանառության հարկով աշխատեր: «Երեւան Սիթի»-ի հետ կապված էին նման դեպքեր բացահայտվել, որի հետեւանքները, սակայն, չտեսանք»,- ասաց նա:

Ըստ Գրիգորյանի՝ հիմա արդեն միջին բիզնեսն է փորձում տրոհվել եւ աշխատել միկրոձեռնարկատիրության համակարգում:

Հարցին՝ ո՞րն է պատճառը, որ որոշ բիզնեսներ առիթից օգտվում են, գործարարը պատասխանեց, որ պատճառը սխալ օրենսդրական եւ սխալ հարկման դաշտն է, որը միջավայր է ստեղծում նման քայլերի գնալու համար:

«Ի սկզբանե ասել եմ, որ հարկային շեմերը որեւէ կերպ չեն նպաստում բիզնես դաշտի նորմալ կայացմանը: Միկրոբիզնեսի դեպքում 24 մլն դրամի շեմ է, միջին բիզնեսի դեպքում՝ 110 մլն դրամի շեմն է»,- նշեց նա:

Գրիգորյանի կարծիքով՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նշած փոփոխություններն այս ոլորտում լինելու են պատժիչ գործողությունների տեսքով, այսինքն՝ վարչարարության կիրառման. «Չեմ կարծում, որ այդ փոփոխությունները լուրջ հետեւանքների կբերեն: Ավելի ճիշտ կլիներ փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում, պարզեցվեր հարկերը ու լիներ ընդամենը 1 հարկատեսակ: Կտրուկ մոտեցումներ են անհրաժեշտ, ոչ թե ժամանակավոր ինչ-որ լուծումներ, որոնք բերում են պետական ռեսուրսի վատնման»: Հարցին՝ միկրոձեռնարկատիրության համակարգը որքանո՞վ է նպաստել փոքր բիզնեսի զարգացմանը, գործարարը պատասխանեց, որ իր կարծիքով՝ չի նպաստել: «Շատ չխորանանք բիզնես կանոնների մեջ: Ոչ մի շեմ, ոչ մի հարկային արտոնություն չի կարող բերել բիզնես ոլորտի զարգացման, լուրջ փոփոխությունների կամ լուրջ աճերի: Հարկավոր է ընդհանուր մթնոլորտ ստեղծել, որպեսզի հեշտ լինի բիզնես անել, հարկեր վճարել, ու շատ արագ կտեսնենք ներդրումների հոսք ու տնտեսական աճ»,- ասաց նա:

Հարցին՝ եթե հարկային դաշտը կարգավորվի, չարաշահումներ անողներն այլեւս չե՞ն անի, Գրիգորյանը պատասխանեց. «Չարաշահում անողներ միշտ լինելու են: Չարաշահում անողներ ամբողջ աշխարհում կան՝ բոլոր զարգացած տնտեսություններում նույնպես, բայց ամեն դեպքում գոնե դա կհասցնենք նվազագույնի: Այսինքն՝ համընդհանուր չի լինի չարաշահումը, կլինի հատվածային, տեղային, որն էլ շատ արագ ՊԵԿ-ը կկարողանա բացահայտել»: Ըստ նրա՝ պետությունը միշտ չլուծելով հիմնական խնդիրը, փորձում է վարչարարություններով փոքր խնդիրներ ստեղծել եւ դրանք լուծել, սակայն հիմնական խնդիրը մնում է Հարկային օրենսգիրքը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4493 դիտում

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել