Երևան
12 °C
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվեց արդեն 5 տարի ձգձգվող «Նորքի զինված խմբի» գործով դատական նիստը:
Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն Նորքում վնասազերծվել էր զինված խումբ: Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունի 20 անձ, այդ թվում՝ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Գյումրու Կաթոլիկ եկեղեցու քահանա Անտոն Դիկրան Թոթոնջյանը եւ այլք: Որպես խմբի պարագլուխ է համարվում այս ընտրություններին պատգամավորի թեկնածու Արթուր Վարդանյանը:
Ըստ մեղադրանքի`2015-ի ապրիլից գտնվելով ՀՀ տարածքում`Արթուր Վարդանյանը ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր՝ նպատակ ունենալով Հայաստանում իշխանությունը յուրացնել: Այն ավարտին չի հասցվել՝ նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ, ըստ ԱԱԾ-ի հանցավոր գործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են։
Այսօրվա նիստին դատարանը հետազոտեց գործում առկա իրեղեն ապացույցները. այն կողմերին ներկայացրեց գործով մեղադրող դատախազ Էդգար Արսենյանը:
Առգրավված իրերի մեջ բավականին շատ էին քարտեզները, որոնց վրա գծանշումներ էին արված: Օրինակ՝ ՀՀ-ի և Արցախի քարտեզի վրա գծանշումներով առանձնացված էին Գյումրին, Եղեգնաձորը, Սիսիանը, Սևանը և այլ տարածքներ: Երևան քաղաքի պատկերով քարտեզում նույնպես արված էին գծանշումներ, օրինակ մայրաքաղաքի մնացյալ տարածքներից առանձնացված էր՝ Էրեբունի թանգարանը, հեռուստաաշտարակը, Ազգային ժողովի շենքը, Ավանի երկրորդ թաղամասի կամուրջը և այլն: ԱԱԾ-ի կոմից առգրավված փաստաթղթերի մեջ կար նաև հին ատլաս, որը զինված խմբի անդամ Արթուր Վարդանյանը նշեց, որ հնություն է և կապ չունի քննվող գործի հետ:
Զինված խմբի բացահայտումից հետո 2016 թվականին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանը մանրամասնել էր, որ հայտաբերված քարտեզի վրա ձեռագիր, կլոր մեջը խաչ նշաններով նշագրում է կատարվել այն թիրախների հետ կապված, որոնց վրա նախատեսված է եղել զինված հարձակումներ իրականացնել: Քարտեզի վրա առկա են նաեւ կլոր նշաններ առանց խաչերի: Դրանք հիմնականում վերաբերվում են Երեւանի տարածքում գտնվող կամուրջներին, խաչմերուկներին, որտեղ խումբը նախատեսել էր խցանումներ կամ այլ դժվարանցելի վիճակներ ստեղծել իրենց գործողության ժամանակ, որպեսզի հարձակման ենթարկված թիրախների պահպանությունն իրականցնող անձինք ժամանակին չկարողանային օգնություն ստանալ:

Ազգային անվտանգության աշխատակիցների կողմից առգրավվել էին նաև բավականին շատ նոթատետրեր՝ սպիտակ, կանաչ, կարմիր գույներով, որոնց մի մասն ամբաստանյալները հիշեցին և ճանաչեցին, մի մասն էլ արդեն մոռացել էին, նշում էին՝ արդեն 6 տարի է անցել, ամեն բան չէ, որ մանրամասն հիշում են: Նոթատետրերից մեկում զինված խումբը հաշվել էր իրենց ծախսերը, որոշների մեջ տարբեր հեռախոսահամարներ էին: Մեկում էլ հերթապահության ցուցակն էր, ինչպես նաև, թե որքան զենք-զինամթերք ունեն իրենց մոտ պահված: Նոթատետրերից մեկում էլ մայրաքաղաքի մի քանի տեղանքների անուններ էին առանձնացված, որոնցով զինված խմբի անդամները հետաքրքրված են եղել. օրինակ՝ Լամբադա կամուրջ, ոտիկանության ակադեմիա, Գազպրոմ, Օպերա, Երևանյան լիճ, օդանավակայան...: Միքայել Համբարձումյանն ավելի վաղ խոսելով այս նոթատերերի մասին, հայտնել էր՝ խմբի անդամները նոթատետրում հաշվառում են վարել, թե ինչ սպառազինություն են ձեռք բերել եւ խմբի որ անդամին ինչ զենք է հատկացվել. օգտագործվել են ծածկանուններ, սակայն քրեական գործով արդեն պարզ է, թե օրինակ կոկրետ Մայան ով է հանդիսանում:
Առգրավված փաստաթղթերի մեջ էին նաև զինված խմբի անդամներից մի քանիսի սոցքարտերը և անձնագրերը: Ինչպես նաև ՀՀ Սահմանադրությունից հատվածներ, և տարբեր չափսերի թղթեր, որոնց վրա արված էին տարատեսակ գրառումներ՝ «Ձեռք բերել պետական իշխանությունն ու կառուցել հզոր պետություն», «Գրողի ծոցը սահմանադրական բարեփոխումները» և այլն: Բացի ՀՀ Սահմանադրությունից, առգրավվել էր նաև Սահմանադրական շենքի մակետը, որտեղ գծագրված է եղել, թե շենքի որ հատվածներում են տեղադրված տեսախցիկները, որտեղ են անվտանգության աշխատակիցները ծառայություններ իրականացնում, ինչ մատույցներում եւ որտեղ են գտնվում դրանց մուտքերը:
Առգրավված իրեղեն ապացույցների մի մասն էլ տեխնիկա էր: Բավականին շատ էին հեռախոսները, որոնց մի մասը գտան իրենց «տերերին», որոշներն էլ մնացին «անտեր»: Օրինակ՝ զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը ճանաչեց իր «Iphone» հեռախոսը և «Acer» նոթբուքը: Գյումրու Կաթոլիկ եկեղեցու քահանա Անտոն Դիկրան Թոթոնջյանը նույնպես ճանաչեց իրեն պատկանող տեխնիկան` «HP» և «Dell» նոթբուքներ, և «Samsung» հեռախոս: 20 ամբաստանյալներից ոմանք նույնպես իրենց հեռախոսները հիշեցին, ոմանք էլ ասացին՝ իրենք այդպիսի հեռախոսներ երբեք չեն ունեցել: Առգրավված տեխնիկայի մեջ կային նաև տարբեր հզորության կրիչներ, որոնցից օրինակ մեկի վրա գրված էր «Արթուրի ելույթը», մյուսը՝ «Նախագահի գալը Գյումրի»: Այս երկու կրիչների պարունակության մասին նույնպես Համբարձումյանը խոսել էր իր ասուլիսին: «Արթուր Վարդանյանը եւ խմբի 2-3 այլ անդամներ, մասնակցել են սեպտեմբերի 24-ին Գյումրիում տեղի ունեցած Հայ կաթողիկե եկեղեցու բացման արարողությանը, եւ քողարկված եղանակով, գաղտնի տեսանկարահանել են գործող նախագահի ժամանման, այնտեղ գտնվելու պահերը: Կարող եմ ասել, որ Արթուր Վարդանյանը ներկա գտնվելով այդ միջոցառման ժամանակ, կրել է եկեղեցական երգչախմբի մասնակցի հագուստ, մեր գնահատմամբ՝ չնկատվելու նպատակով: Եվ հենց այդ վերեւի սենյակից էլ իրականացվել է տեսանկարահանումը».- մանրամասնել էր ԱԱԾ պաշտոնյան:
«Արթուրի ելույթ» անունը կրող կրիչի պարունակության մասին էլ խոսելիս Համբարձումյանը 2016-ին հայտնել էր, որ տեսագրության ընթացքում Արթուր Վարդանյանն ուղերձով դիմում է երկրի բնակչությանը՝ իբր արդեն զինված հեղաշրջում իրականցնելուց հետո, ներկայացնելով իր ծրագրերը եւ կատարվածին տալով մեկնաբանություններ: «Պետք է նշեմ, որ այս ուղերձը նախատեսվում էր եթեր հեռարձակել Հ1-ն, այսպես ասած՝ գրավելուց հետո: Ուղերձի բովանդակությունը չենք հրապարակում, բայց ուզում եմ փաստել, որ ուղերձի հենց սկզբում Արթուր Վարդանյանը հայտարարում է, որ իրենք զենք գործածելով իրականացրեցին իրենց մտադրությունը՝ իր խմբի եւ մի խումբ ազատամարտիկների հետ միասին»,- իր ասուլիսին ասել էր Միքայել Համբարձումյանը:

Նորքի զինված խմբի անդամների Նորք-Մարաշում վարձակալած տնից առգրավվել էին նաև մեծաքանակ հագուստ և այլ պարագաներ՝ ճտքակոշիկներ, դիմակներ, ձեռնոցներ, կիսաշրջազգեստներ, խալաթներ, կողմնացույցներ, հեռադիտակներ: Արթուր Վարդանյանը նկատեց, որ ոչ բոլոր իրերն են իրենցը. «Վարձակալած տանը մնացել էին նախկին տան տիրոջ իրերը նույնպես, ոչ բոլոր իրերն են մեզ պատկանում»,-ասաց զինված խմբի ղեկավարը և կատակեց՝ խալաթն իմն է:
Բացի առօրյա հագուստից. իրավապահ մարմինները առգրավվել էին նաև, «Հատուկ գումարտակ» գրվածքով զրահաբաճկոններ, զինվորական պրինտով հագուստ, որոնք զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանինն էին: Առգրավված իրերի մեջ կային նաև ոստիկանության տարբերանշանով հագուստներ և ուսադիրներ: Ամբաստանյալ Արա Պողոսյանը դատավորին դիմելով հայտնեց, որ դրանք իր սեփական բնակարանից են առգրավվել, ոչ թե Նորք- Մարաշից: Առգրավված իրեղեն ապացույցների մեջ կար նաև մեկ անօդաչու սարք, որը պարզվեց՝ Արթուր Վարդանյանի որդու խաղալիքն էր.
«Սա իմ իմ որդու խաղալիքն է, վրան էլ գրված ՝ մինչև 8 տարեկան երեխաների համար»: Դատախազը ի պատասխան Վարդանյանի հայտարարության, նշեց, որ տուփի վրա գրված է 14-ից բարձր երեխաների համար, դատավոր Մակյանն էլ կատակեց. «Այդ ժամանակ նրա երեխան 8 տարեկան է եղել», Վարդանյանն էլ տեղից ասաց՝ արդեն 17 է:
Ապացույցները ներկայացնելիս հերթը նաև հասավ զենք- զինամթերքին, որոնք իրավապահները գտել էին զինված խմբի վարձակալած բնակարանից: Դատախազը կողմերին ներկայացրեց նռակները, որսորդական և ուսումնական փամփուշտները, լիցքավորված պարկուճները, պայթուցիկ սարքերը, փամփշտակալներ, Կալաշնիկով ինքնաձիգեր՝ AK- 74, AKM և այլ տեսակների, որոնցից երկուսը՝ Արթուր Վարդանյանին էին. նշենք, որ ինքնաձիգերից մեկը խլացուցիչով էր: Առգրավված ապացույցներում առկա էին նաև հակատանկային և հակահետևակային նռնականետեր, երկփողանի հրացան, որին ամրակցված էր Մակարով տեսակի ատրճանակ, նռնականետ, երկփողանի հրացան՝ որի փողը կտրված էր: Դատավորի հարցին՝ ճանաչում են այս բոլոր զենքերը, ամբաստանյալները նշեցին, որ ամբողջը չեն հիշում, Արթուր Վարդանյանն էլ հավելեց՝ զենքերը հեռվից լավ չեն երևում, պետք է լավ ուսումնասիրեն, սակայն մի քանիսը ճանաչեց և հայտնեց, որ իրենն են. «Ռուսասական ռազմաբազայինն էին, տվել են ինձ»,-ասաց Վարդանյանը:

Առգրավված զենքերի մեջ բավականին հին զենքեր էլ կային, որոնք օգտագործման ենթակա չէին, քանի որ ժանգոտված էին: Զինված խմբի ղեկավարը հայտնեց՝ դրանք Արցախյան պատերազմից մնացած զենքեր են, որոնք ուղղակի պահել են, ոչ օգտագործման համար:
Բացի զենք-զինամթերքից զինված խմբի բնակարանից առգրավվել էր երկու կացին: Արթուր Վարդանյանը կատակեց. «Եթե ոչ մեկ չի ասում, որ դրանք իրենն է, ուրեմն կասեմ՝ իմն է»:
Գործում առկա իրեղեն ապացույցները ներկայացնելուց հետո հայտարարությամբ հանդես եկավ Արթուր Վարդանյանի պաշտպանը՝ Լևոն Բաղդասարյանը:
Նա անդրադարձավ մի քանի իրեղեն ապացույցների՝ քարտեզների առկայությանը, կողմնացույցին. «Ի՞նչ, կողմնացույցը պետք էր, որ ԱԺ շենքը գտնեի՞ն: Կողմնացույցը նրա համար է, որ Արցախի զինվորը առանց կոմնացույց չգնա, հետո էլ դառնա տեռորիստ»: Դատավոր Մեսրոպ Մակյանն ընդհատեց Բաղդասարյանին, ընդգծելով՝ պետք չէ ապացույցների մասին գնահատականներ ու վերլուծություններ անել. «Ապացույցների վերաբերյալ հայտարարությունը հետևյալն է. օրինակ՝ այս իրն իմը չէ, այս նոթատետրի գույնը կարմիր է, այս մեկինը՝ սպիտակ, ոչ թե՝ սա ինչի համար է, նա ինչի համար է»,- ասաց դատավորը: Բաղդասարյանի ելույթի դեմ առարկեց նաեւ մեղադրող դատախազը:
Իրեղեն ապացույցների վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ նաև ամբաստանյալ Արթուր Վարդանյանը: Վերջինս նշեց, որ իրեղեն ապացույցների մեջ չկային իր անձնական մի քանի իրեր՝ ամուսնական մատանին, ժամացույցներ և այլն, որոնք նախկինում արձանագրված են եղել. «Բացի այդ, ես ունեի նոթատետր որտեղ գրված էր պատերազմական գործողությունների ընթացքում Արցախում հողեր հանձնելու մասին, բայց այդ նոթատետրն այս իրեղեն ապացույցների մեջ չկար: Կային էլի քարտեզներ, որոնք այստեղ չկային, որտեղ նշված էին, թե ինչպես են մեր նախկին իշխանությունները կազմակերպել մեր զինվորների արյան գնով Արցախի հողերը հանձնելը: Փաստացի կա այն՝ ինչ հետաքրքրում էր մեղադրող կողմին ու նախկին իշխանություններին, որի հիման վրա ստեղծել են մի գործ, որ մեզ ցույց տան, որպես հանցագործներ: Բաց ինչ վերաբերում է թալանելուն, այդ փաստերը չկան»,-եզրափակեց Վարդանյանը:
Դատավոր Մեսրոպ Մակյանն էլ հայտնեց՝ ըստ ապացույցների հետազոտման հաջորդականության պետք է սկսվի ամբաստանյալների հարցաքննությունը, որն այս նիստին չի լինի: Հաջորդ դատական նիստը կշարունակվի օգոստոսի 13-ին, ժամը՝ 11:00-ին:
ԱՆՅՈՒՏԱ ԱԹԱՆԵՍՅԱՆ
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
3 կգ-ից ավելի մարիխուանա է հայտնաբերվել․ 20-ամյա և 21-ամյա երիտասարդները կալանավորվել են․ տեսանյութ
Պարո՛ն վարչապետ, եկել ենք ասենք, որ Առատաշենը ձեր կողքը կանգնած է, հաղթանակից հետո կգաք մեր գյուղ․ տեսանյութ
Դատարանը վարույթ է ընդունել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ Սամվել Կարապետյանի
Բացահայտվել է բիայնական դամբարանից կատարված գողությունը․ տեսանյութ
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 15-ին
Կալուգացի օլիգարխի կողմից կոպեկներով ձեռք բերված ՀԷՑ-ը շատ շուտով կդառնա ՀՀ սեփականությունը. վարչապետ
Առատաշենի ելակը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ֆլորիդայի օդանավակայանն այսուհետև կկրի Դոնալդ Թրամփի անունը, ինչպես ԱՄՆ խաղաղության ինստիտուտը
Թաղի տղեքին կանչի, ջահել են, ուզըմ են աշխատեն, ես փողը վեր ունեմ, դուք 2-ով չալիշ արեք. նոր ձայնագրություններ
Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը կարող է նավթ գնել ԱՄՆ-ից
«Պարո՛ն վարչապետ, խնայեք Ձեզ», «Արաքս համայնքը Ձեզ հետ է». հանդիպումները Արմավիրի մարզում շարունակվում են
Պետության քաղաքականության առանցքում են ծնելիության աճի, ընտանիքների բարեկեցության ծրագրերը. Թորոսյան
Ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով. սպասվում են անձրև ու կարկուտ, որոշ շրջաններում՝ թաց ձյուն
«Ուժեղ Հայաստան»-ի ցուցակով անցնող անձը գույքեր է հափշտակել, թղթեր կեղծել, փողեր լվացել. նախաքննության ավարտ
Քննարկվել է Հայաստանում ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման նոր ռազմավարությունը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են զոհերի մարմինների փոխանակում
Երեխե՛ք, դասից փախե՞լ եք. լրիվ իմ հետևից եք ընկել, հեսա ընդդիմությունն էլի սկսելու է. Փաշինյանը՝ երեխաներին
Խուզարկություններ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Լոռու քողարկված և հայտնի գրասենյակներում. կան ձերբակալվածներ
Էս ինչ եք անում Դուք, բուժումներիս համար մի կոպեկ փող չեմ տվել. քաղաքացին՝ Փաշինյանին
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազան քաղաքի գործարանին ու բնակելի շենքերի. կան զոհեր և տուժածներ
Մոսկվան ու Երևանն այժմ ունեն մտերիմ, բայց միևնույն ժամանակ բարդ հարաբերություններ. Լավրով
Մայիսի 15-ին և 16-ին մայրաքաղաքում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ
Օգտվել է անչափահասի տանը մենակ լինելու հանգամանքից, սեքսուալ բռնի գործողություններ կատարել. քննության ավարտ
Կոմիտասի պողոտայում 29-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել շենքի բակում խաղացող 12-ամյա երեխայի
Էն համբալն ու անուղեղ լրտեսները, որ ժողովրդին կոչում են շուն-շանգյալ, ձայն չպետք է ստանան. վարչապետ
«ՔոնթուրԳլոբալ ՀիդրոԿասկադ»-ը կընդունի կապի սարքավորումների ձեռքբերման գնահարցման հետ կապված գնային առաջարկներ
Բարի լույս, լավ օր, և սիրում ենք բոլորիդ. վարչապետ
Քոչարյանն ու դաշնակցականները զրկվելու են իրենց ինքնությունից կոպեկ առ կոպեկ, դոլար առ դոլար. Ռուբինյան
Փաստորեն Գագիկ Ծառուկյանը հերթական անգամ ստեց. նա օդում խոսող ու ստեր տարածող է. Հարությունյան
Փաշինյանը Փարաքարում դատապարտել է Վալոդյա Գրիգորյանի սպանությունը. տեսանյութ
Շաքիի ջրվեժի հոսքը նվազել է՝ գետից մեծ ծավալով ջրի ավել ջրառի հետևանքով. պատճառվել է 27,07 մլն դրամի վնաս
Նիկոլայ Ծատուրյանի ստեղծագործական ճանապարհը կյանքի և գործի համադրման լավագույն դրսևորումներից է. Փաշինյան
ՀՀ վարչապետը ՔՊ կուսակցականների հետ կլինի Արմավիրում. նա և մարզպետը ներկայացրել են 2018-2026թթ. աշխատանքները
Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացված ասիական հանցավոր խմբի գործունեությունը. տեսանյութ
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի հերթական խմբաքանակը
Քննարկվել են կրիտիկական հանքանյութերի և մետաղների արդյունահանման ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության հարցեր
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
Սիմոնը չանցավ «Եվրատեսիլ 2026»-ի եզրափակիչ փուլ. տեսանյութ
Դատապարտում եմ Տաշիրի պոլիկլինիկայում տեղի ունեցած միջադեպը․ հորդորում եմ չտրվել սադրանքներին․ Ավանեսյան
Կստեղծվի Նիկոլայ Ծատուրյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT