Երևան
12 °C
2021 թվականի հունվար-հունիս ամիսների տվյալներով արձանագրված 1000 խոշոր հարկ վճարողների վճարած հարկերի 9 տոկոսից ավելի աճը դրական եմ համարում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Եղիշե Սողոմոնյանը:
Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այսօր հրապարակել է առաջին կիսամյակի դրությամբ 1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: Հանրապետության 1000 խոշոր հարկատուները միասին այս տարվա հունվար-հունիս ամիսներին պետբյուջե են վճարել 584 մլրդ 440 մլն 174 հազար դրամի հարկեր եւ տուրքեր:
«Կարծում եմ, որ երկրում հարկային բեռը պետք է ավելի շատ կրի խոշոր բիզնեսը, իսկ փոքր ու միջին բիզնեսի ուղղությամբ հարկային քաղաքականությունը պետք է ավելի մեղմ լինի, որպեսզի հնարավորություն տրվի նրանց զարգանալու»,- ասաց նա:
Հարցին՝ օրինաչա՞փ է, որ երկրի ամենախոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիան» է, Սողոմոնյանը պատասխանեց. ««Գազպրոմ Արմենիայի» հարկերը գազի սպառումից են կախված։ Եթե սպառումը ավելանում է, դրանից բխող հարկերն էլ են աճում: Այսինքն՝ այստեղ արդյունավետ աշխատանքով չէ պայմանավորված աճը, այլ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց սպառմամբ»:
Անդրադառնալով «Գրանդ Տոբակոյի» վճարած հարկերի էական նվազմանը՝ պատգամավորն ասաց, որ դրա մասին եզրակացություն անելու համար պետք է ուսումնասիրել ընկերության շրջանառությունը, հասկանալ՝ այդ ընթացքում պակասե՞լ է այն, թե՞ ոչ. «Նաեւ պետք է ուսումնասիրել շրջանառության կառուցվածքը եւ հասկանալ ՀՀ տարածքում իրացման ծավալներն ու դրսի իրացման ծավալները: Կարծում եմ՝ հիմնական պատճառը արտահանման ծավալների նվազումն է: Ըստ իս՝ ներքին շուկայում հարկային մուտքերը չպետք է նվազած լինեն»:
Դիտարկմանը՝ վառելիք ներմուծող 2 ընկերությունների վճարած հարկերը նվազել են այն դեպքում, երբ այս տարի բենզինի գինն էականորեն ավելի բարձր է, Սողոմոնյանն արձագանքեց. «Կարծում եմ՝ վճարած հարկերի նվազման պատճառը մրցակցությունն է: Բենզինի գնի բարձրացումը ոչ թե պայմանավորված է սուբյեկտիվ գործոններով, այլ միջազգային շուկայում վառելիքի թանկացմամբ: Իսկ նրանց կողմից վճարված հարկերը կախված են ձեռք բերման եւ վաճառքի գների տարբերությունով: Քանի որ շուկայում 3-րդ խաղացող կա, «Ռան-Օյլը», որն ավելի ցածր գին է առաջարկում, քան այդ 2 ընկերությունները, հավանական է, որ իրենց մոտ մարժայի կրճատում է եղել, ինչն էլ հարկերի նվազման պատճառ է դարձել»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT