Երևան
12 °C
Նոր ուսումնական տարում դասերն առկա ձևաչափով և առանց դասարանները խմբերի բաժանելու հնարավոր է՝ թույլ տրվի այն դեպքում, երբ ուսհաստատությունների աշխատակիցների շրջանում պատվաստման մակարդակը լինի առնվազն 60-70%:
Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակի քննարկման ժամանակ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում այսպիսի տեսակետ էր հնչել դեռ երկու օր առաջ: Քննարկմանը մասնակցել էին ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, ԿԳՄՍՆ փոխնախարարներ Ժաննա Անդրեասյանը, Կարեն Թռչունյանը, առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը: Դասապրոցեսի կազմակերպման վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու նպատակով կողմերը բոլոր հնարավոր տարբերակներն ու առաջարկները քննարկելու պայմանավորվածություն են ձեռք բերել՝ ընդգծելով, որ դասապրոցեսի կազմակերպման վերաբերյալ որոշումները պետք է փոխօգտավետ լինեն կրթական եւ առողջապահական ոլորտների համար:
Չի բացառվում, սակայն, որ պատվաստման այդ սահմանը չապահովելու դեպքում ուսհաստատություններն անցնեն հեռավար ուսուցման: Դասերի՝ հեռավար եղանակով կազմակերպման մասին դեռ հուլիսի 9-ին խոսել էր առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը: Անդրադառնալով կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճին՝ նա նշել էր, որ կրթական հաստատություններում դասերը կլինեն հեռավար, եթե ուսուցիչներն ու պրոֆեսորադասախոսական կազմը պատվաստված չլինեն:
ԿԳՄՍՆ-ից փորձեցինք մանրամասներ ճշտել, այդ թվում՝ դասերն առկա անցկացնելու համար ուսուցիչները պարբերաբար բացասական թեստի պատասխա՞ն գուցե պետք է ներկայացնեն:
Կրթության նախարարությունից լրացուցիչ ոչինչ չասացին, միայն նշեցին՝ դասապրոցեսի կազմակերպման վերաբերյալ որոշումները կկայացվեն՝ ըստ կորոնավիրուսի դինամիկայի աճի կամ նվազման գնահատման: Առողջապահության նախարարությունից էլ հայտնեցին, որ ԱՆ-ն կարեւորում է պատվաստումային գործընթացը, եւ սեպտեմբերին նոր ալիքի կամ ալիքի տեմպի չահագնանալու նպատակով շատ կարեւոր է ուսուցիչների պատվաստման հարցը:
Փորձելով հասկանալ, թե դպրոցներում ուսուցիչների կողմից ինչպիսի՞ն է ակտիվությունը պատվաստումների հետ կապված, զանգահարեցինք մի շարք դպրոցների տնօրենների: Նրանց մի մասը, սակայն, պատվաստված ուսուցիչների հստակ թիվ չկարողացավ նշել, որովհետեւ ուսուցիչներն այժմ արձակուրդի մեջ են՝ մինչեւ օգոստոսի 22-ը:
Թիվ 109 ավագ դպրոցի տնօրեն Սամվել Թադևոսյանը մեր զրույցում նշեց, որ որոշ պատվաստվողներ եղել են թե՛ ուսուցիչների, թե՛ աշակերտների շրջանում: Նրա խոսքով՝ կոլեկտիվի մեծ մասը տրամադրված է պատվաստվելու, մանավանդ հիմա, երբ կորոնավիրուսի թվերն սկսել են աճել:
Թիվ 118 ավագ դպրոցի տնօրեն Կարինե Հովակիմյանն էլ ընդգծեց՝ առհասարակ, բոլորի մոտ թերահավատություն կա ցանկացած պատվաստման նկատմամբ: Իրենց դպրոցում պատվաստված ուսուցիչներն ու աշակերտները դեռ քիչ են: Տնօրենը, սակայն, հույս ունի, որ արձակուրդից վերադառնալուց հետո ուսուցիչները կպատվաստվեն, որ կարողանան առանց խմբերի բաժանելու՝ բնականոն կերպով ուսումնական գործընթացը կազմակերպել: Նրա կարծիքով՝ կրթության նվիրյալ որեւէ ուսուցիչ չի ցանկանա, որ ուսումնական պարապմունքներն անցկացվեն հեռավար եղանակով, որովհետեւ որքան էլ որ տեխնիկական միջոցներն այսօր հնարավորություն են տալիս ուսումնական գործընթացը կազմակերպել հեռավար եղանակով, միեւնույն է, կենդանի շփումը բոլորովին այլ է: Նաեւ կան մեթոդիկաներ, որոնք հնարավոր չէ կիրառել հեռավար ուսուցման պարագայում, իսկ այդ մեթոդիկաները շատ ավելի արդյունավետ են:
Թիվ 184 դպրոցի տնօրեն Մարիամ Կիրակոսյանն էլ նշեց՝ կոլեկտիվի մի մասն ուզում է, մի մասը դեմ է: Արձակուրդից հետո պարզ կդառնա, թե ինչ որոշում կկայացնեն նրանք, սակայն, տնօրենի կարծիքով՝ պատվաստումն անխուսափելի է, իսկ հեռավար եղանակով ուսուցումը միայն երեխաներին վնասելու է:
Մարիամ Գեւորգյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Ֆուտբոլիստները թիմային աշխատանքի իսկական օրինակ ցուցադրեցին, ես հպարտություն եմ զգում այս սերնդի համար
«Մերսեդես»-ը բախվել է կամրջի արգելապատնեշին, կողաշրջվել․ վարորդի կինն ու 2 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
ՊԵԿ-ը Ծառուկյանի «Օնիրա Քլաբ»-ում բացահայտել է 300 մլն դրամի չհայտարարագրված հասույթ․ տեսանյութ
Գլխավոր դատախազն այցելել է Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի, ունեցել քննարկում
Պապոյանը ձկնաբուծարան է այցելել, ներկայացրել պետական աջակցության և արտահանման խթանման գործող ծրագրերը
Երևանի մետրոպոլիտենում շահագործման է հանձնվել երեքվագոնանի վերանորոգված շարժակազմ
Մի մոռացեք չծխել սրճարաններում և վերցնել/տրամադրել ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
4 մ բարձրությունից քաղաքացին նետվել է Գողթանիկ գյուղի ջրվեժը և խեղդվել. ջրասուզակը դուրս է բերել դին
Մեր ուզածին ընտրեն, եթե չէ, տունն իմնա, իրավունք չեմ տալի էդ հասցեով մասնակցի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն
Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ
Դեսպանը Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ օրակարգը
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Իսպանիայի հավաքականը հռչակվեց Աշխարհի չեմպիոն
Իգլեսիասը քննադատել է «Մետլայֆ» մարզադաշտում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակչի տոմսերի արժեքը
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից
Իրանի գերագույն առաջնորդի սպանnւթյունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով. Արաղչի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT