Երևան
12 °C
Հայաստանյան աշխատաշուկայում ամսեամիս նոր ռեկորդներ են գրանցվում: Հունիսին գրանցվեց ՀՀ վիճակագրության պատմության ամենաբարձր ցուցանիշը՝ եկամուտ ապահոված աշխատատեղերի թվով:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն երեկ հայտնեց, որ 2021 թ. հունիսի տվյալներով` եկամուտ ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 643 հազար, ինչը 2021 թ. մայիսի համեմատ՝ ավելի է շուրջ 8 հազարով: Ընդ որում՝ այս տարվա մայիսն էր մինչ այս համարվում ամենաբարձր ցուցանիշ արձանագրած ամիսը: Միեւնույն ժամանակ 2020 թ. հունիս ամսվա համեմատ աշխատատեղերն աճել են 34 հազարով, 2019-ի հունիսի համեմատ՝ 37.5 հազարով:
Առհասարակ, եթե համեմատենք հեղափոխության ժամանակահատվածի՝ 2018 թ. մայիսի հետ, ապա եկամուտ ապահոված աշխատատեղերն աճել են՝ 80 հազարով: Բացի այդ, 2021 թ. հունիսին, նախորդ տարիների նույն ամիսների համեմատ, աճել է նաեւ աշխատատեղերի գծով հայտարարագրված եկամուտը` կազմելով շուրջ 139 մլրդ դրամ: Դա գերազանցում է 2020 թվականի հունիսի ցուցանիշը`15 %-ով, 2019-ի հունիսի ցուցանիշը` 23 %-ով եւ 2018-ի հունիսի ցուցանիշը`40 %-ով:
Աճել է նաեւ մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը՝ կազմելով շուրջ 216 հազար դրամ: 2020 թվականի հունիսին ցուցանիշը կազմել է 198 հազար դրամ, 2019-ի նույն ամսին՝ 187 հազար դրամ, իսկ 2018-ին` 177 հազար դրամ:
ՊԵԿ-ը գոհունակություն էր հայտնել հարկ վճարողներից՝ շարունակաբար կարգապահ վարքագիծ դրսեւորելու համար, նշելով, որ ցանկացած գրանցված աշխատատեղ ձեւավորում է լրացուցիչ հարկային եկամուտ, որը նպաստում է երկրի անվտանգության ապահովմանը:
Աշխատաշուկայի աշխուժության մասին ՀԺ-ն զրուցել է տնտեսագետ Կարեն Սարգսյանի հետ:
- Պարո՛ն Սարգսյան, ՀՀ աշխատատաշուկայում հունիս ամսին արձանագրված ռեկորդային ցուցանիշն ինչպե՞ս եք գնահատում:
- Սա իրոք աննախադեպ բարձր ցուցանիշ է աշխատաշուկայի համար: Եթե համեմատենք նախկինում գրանցված նմանատիպ բարձր ցուցանիշների հետ, մասնավորապես, 2020 թ. սեպտեմբեր ամսվա հետ, երբ եկամուտ ապահոված աշխատատեղերի թիվը կազմել էր շուրջ 632 հազար, ապա տարբերությունն իրոք մեծ է՝ 11 հազար:
- Ի՞նչն է նպաստել այս ցուցանիշի աճին՝ ստվերի նվազեցո՞ւմը, թե՞ նոր աշխատատեղերի ստեղծումը:
- Աշխատատեղերի ցուցանիշի աճին նպաստել են մի շարք գործոններ։ Առաջին եւ ամենամեծ ազդեցություն ունեցող գործոնը տնտեսության հետճգնաժամային աստիճանաբար վերականգնումն է, որն էլ ապահովել է անցած տարվա նկատմամբ այս ցուցանիշի շոշափելի աճը։ Երկրորդ գործոնը տնտեսության մեջ ստվերի աստիճանաբար կրճատումն է, որն էլ հենց ապահովել է 2018 եւ 2019 թվականների նկատմամբ գրանցված աշխատատեղերի զգալի աճը։ Ինչ վերաբերում է նոր աշխատատեղերի ստեղծմանը, ապա դա մեծ ծավալ չի կարող կազմել եւ չեմ կարծում էական լինի իր ազդեցությամբ՝ հաշվի առնելով հետպատերազմյան իրավիճակը եւ ներդրումային միջավայրում դեռեւս առկա բարձր ռիսկերը։
- Ըստ ձեզ՝ աշխատաշուկայի քանի՞ տոկոսն է մնում ստվերում:
- Այս պահին հստակ թվային տվյալներ դժվարանում եմ հնչեցնել եւ կարծում եմ հստակ գնահատականներ չկան էլ: Բայց մոտավոր կնշեմ, որ տնտեսության 20-25 տոկոսի չափով դեռեւս ստվեր առկա է, որն իհարկե նախկինում Համաշխարհային բանկի գնահատականից՝ 40 տոկոս, էապես նվազել է։ Կարելի է ասել, որ անցած տարիների համեմատ ստվերում գտնվող աշխատատեղերի քանակը աստիճանաբար կրճատվել է՝ եկամտային հարկի համահարթ դրույքաչափին անցում կատարելու եւ հարկային վարչարարության գործիքակազմի աստիճանաբար կատարելագործման ու դրանց հետեւողական կիրառման արդյունքում։
- 2018-ի համեմատ 40 տոկոսով աճել է նաեւ աշխատատեղերի գծով հայտարարագրված եկամուտները: Տվյալ դեպքում աշխատավարձերի ա՞ճ կա, թե՞ պարզապես ստվերային տրվող աշխատավարձը բերվել է հարկման դաշտ:
- Այո, ըստ ՊԵԿ հրապարակած տվյալների՝ 2021 թ. հունիսին՝ նախորդ տարիների նույն ամիսների համեմատ աճել է նաեւ աշխատատեղերի գծով հայտարարագրված եկամուտը (հարկման բազան): Աճել է նաեւ մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը:
Իրականում այս ցուցանիշի դինամիկան փոքր-ինչ անկայուն է: Մասնավորապես՝ ըստ միջազգային «Trading Economics» վերլուծական կայքի՝ ընթացիկ տարվա մայիսին աշխատավարձի միջին ցուցանիշը կազմել է 197 հազար 298 դրամ՝ ապրիլին արձանագրված 197 հազար 577 դրամից փոքր- ինչ նվազելով: Իսկ հունիսին աճել է՝ հասնելով մինչեւ 216 հազար դրամ։ Նման անկայուն դինամիկան, կարծում եմ, ավելի շատ աշխատաշուկայի սեզոնայնության արդյունք է։
Ինչ վերաբերում է անցած տարիների նկատմամբ այս ցուցանիշի գծով տարբերություններին, ապա այստեղ եւս առկա են մի շարք գործոններ: Մասնավորապես, եթե համեմատում ենք անցած տարվա հետ, ապա այստեղ տարբերության հիմնական գործոնը համավարակի ազդեցությունների աստիճանական թուլացումն էր։ 2020 թ. դեռեւս բազմաթիվ աշխատատեղեր մնում էին հարկադիր լոքդաունի տակ, օրինակ՝ տուրիստական գործակալություններ, ռեստորաններ, հանդիսությունների սրահներ եւ այլն։ Այս տարի դրանք հիմնականում բոլորն էլ գործում են։ Ինչ վերաբերում է այլ գործոններին, ապա պետք է նշեմ, որ ցուցանիշների նման տարբերությունների պատճառ են նախ եւ առաջ ստվերի աստիճանական կրճատումը՝ ստվերային աշխատավարձի տեղափոխումը օրինական դաշտ եւ երկրորդ՝ առկա է նաեւ մասնավոր հատվածում աշխատավարձերի որոշակի աճ։
- Կառավարության հարկային քաղաքականությունը աշխատատեղերի առումով, մասնավորապես՝ եկամտահարկի նվազեցումը, որքանո՞վ է ազդել աշխատաշուկայի այս դրական տեմպի վրա:
- Նշեցի՝ եկամտային հարկի համահարթ դրույքաչափին անցումը էապես նպաստել է ստվերային աշխատավարձերի տեղափոխմանը դեպի օրինական հարկային դաշտ։ Բացի այդ, ստվերի կրճատմանն ուղղված հարկային քաղաքականության գործիքակազմի շարունակական ընդլայնումը եւ ինչու չէ՝ նաեւ մեր տնտեսվարողների մոտ հարկ վճարողի պատասխանատվության գիտակցման բարձրացումը եւս ազդել են այս գործընթացի վրա։
- Կարո՞ղ ենք ասել, որ աշխատաշուկայում կորոնավիրուսի հասցրած վնասներն այս պահին չեզոքացվել են:
- Այս պահին աշխատաշուկայում նախորդ տարվա համեմատ դրական դինամիկա է նկատվում, ինչը վկայում է համավարակի տնտեսական ազդեցությունների աստիճանաբար չեզոքացման մասին։ Բոլոր այն ոլորտները, որոնք դեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում գտնվում էին հարկադիր պարապուրդի կամ լոքդաունի մեջ, այժմ արդեն գործում են, ինչը եւ նպաստել է աշխատաշուկայի ցուցանիշների նման աճին։
Ենելով այն հանգամանքից, որ բազմաթիվ աշխատատեղեր մշտական չեն եւ սեզոնային բնույթ ունեն, կարծում եմ՝ տարեվերջին նոր հնարավոր կլինի ավելի հստակ գնահատականներ տալ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կա 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT