Հնդկաստանում իրավիճակը շարունակում է լարված մնալ.Եվրոպան հատել է 50 մլն վարակակրի շեմը. կորոնավիրուսի պատկերն աշխարհում

Կորոնավիուսի համաճարակի բռնկումից ի վեր ամբողջ աշխարհում վարակվածների թիվը կազմում է 192 միլիոն մարդ: Վիրուսից, ըստ պաշտոնական գնահատականների, մահացել է արդեն ավելի քան 4 միլիոն 115 հազար մարդ: Կատարված պատվաստումների քանակը գրեթե 3,7 միլիարդ է, աշխարհի բնակիչների ավելի քան մեկ միլիարդն ամբողջությամբ պատվաստված է:

Ներկայացնում ենք կորոնավիրուսային պատկերը աշխարհի մի քանի կետերում:

Հնդկաստանում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Համաճարակի ընթացքում Հնդկաստանում մահացությունների թիվը, ըստ ամերիկացի և հնդիկ փորձագետների գնահատականների, կարող է լինել գրեթե 5 միլիոն, և սա ավելի մեծ ցուցանիշ է, քան երկրում սովորական տարեկան մահացությունների պաշտոնական թիվը վերջին տարիներին:

Համաշխարհային զարգացման վաշինգտոնյան վերլուծական կենտրոնը, Հնդկաստանի կառավարության նախկին գլխավոր տնտեսական խորհրդական Արվինդ Սուբրամանյանի մասնակցությամբ, հաշվարկել է, որ համաճարակի սկզբից մինչև այս տարվա հունիսը ներառյալ, Հնդկաստանում մահացությունների թիվը գերազանցել է ոչ համաճարակային տարիների մահացության ցուցանիշները՝ 3.4 միլիոնը 4.9 միլիոն մարդու դիմացհարաբերակցությամբ:

Ըստ պաշտոնական վիճակագրության, Հնդկաստանում կորոնավիրուսից մահացել է 415 հազար մարդ, բայց շատ փորձագետներ, ինչպես նաև տեղական մամուլը, պնդում են, որ իշխանությունները պարզապես ի վիճակի չեն նկատել և հաշվի առնել  բոլոր մահերը, հատկապես գյուղական վայրերում, որտեղ միլիոնավոր հնդիկներ են ապրում:

Միևնույն ժամանակ, զեկույցի հեղինակները չեն պնդում, որ համավարակի ընթացքում գրանցված բոլոր մահերը ուղղակիորեն կապված են կորոնավիրուսի հետ. ամբողջական տվյալներ պարզապես չկան:

Մայիսին, համաճարակի հզոր ալիքի ժամանակ, Հնդկաստանում, ըստ պաշտոնական վիճակագրության, 170 հազար մարդ մահացավ կորոնավիրուսից: Դիակիզարանները և  դիերի այրման մյուս վայրերը չէին կարողանում դիմանալ դիակների հոսքին,  ջրի վրա լողացող դիակները ողողել էին Գանգես գետը: 

Եվրոպան էլ այժմ դարձել է աշխարհի առաջին հատվածը, որտեղ կորոնավիրուսային վարակների թիվը գերազանցել է 50 միլիոնը, հայտնում է Reuters-ը՝ ղեկավարվելով իր սեփական հաշվարկներով:

Եվրոպայի ներսում վարակվածների թվով ամենամեծ երկիրը Ռուսաստանն է՝ գրեթե 6 միլիոն վարակակիրներով:

Եվրոպայում այս ամենը հավանաբար պայմանավորված է նրանով, որ այն միջին հաշվով հաշվարկումների ավելի լավ պրակտիկա ունի, քան աշխարհի շատ այլ շրջաններ: Հյուսիսային Ամերիկայում իրավիճակը նույնպես լավ է ընթանում, այստեղ կա մոտ 38 միլիոն վարակակիր (ԱՄՆ ՝ 34,1 միլիոն, Մեքսիկա ՝ 2,66 միլիոն, Կանադա ՝ 1,46 միլիոն):

Այժմ Եվրոպայում ընթանում է համաճարակի նոր ալիք՝ Դելտա շտամով ուղեկցված, որն ավելի վարակիչ է համարվում, քան նախորդ շտամները: Մոտ 8  օրվա ընթացքում վարակվածների թիվն ավելացել  է մեկ միլիոնով: Համաճարակի ողջ ընթացքում Եվրոպայում մահացությունների թիվը 1.3 միլիոն է, այսինքն ՝ աշխարհում կորոնավիրուսին հետևանքով պաշտոնապես գրանցված ամբողջ զոհերի թվի գրեթե մեկ երրորդը:

Ի դեպ, օլիմպիական խաղերի կազմակերպիչներն այսօր  հայտարարել են, որ հուլիսի 1-ից մինչ օրս մարզիկների և Օլիմպիական խաղերի այլ մասնակիցների շրջանում կորոնավիրուսի 67 կրող է հայտնաբերվել: Օլիմպիական խաղերի բացումը նախատեսված է այս ուրբաթ: Խաղերը կանցկացվեն առանց տրիբունաներում երկրպագուների ներկայությանԼ

Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախը նախորդ շաբաթ ասել է, որ փորձարկման և կարանտինի համակարգը թույլ կտան զրոյի հասցնել օլիմպիական խաղերի միջոցով վիրուսի տարածման ռիսկը:

Օլիմպիական խաղերի համար ժամանածների հետ կապված վարակների դեպքերը հայտնաբերվել են ինչպես օլիմպիական ավանում, այնպես էլ դրանից դուրս. բուն Տոկիոյում այժմ արգելափակում է մտցվել և օրական գրանցվում է մինչև մեկուկես հազար դեպք, ըստ վերջին հարցումներից մեկի, ճապոնացիների 55% -ը կարծում է, որ պետք է չեղյալ համարվի Օլիմպիադայի մեկնարկից մի քանի օր առաջ:

Տոկիո -2020 կազմկոմիտեի գլխավոր քարտուղար Տոշիրո Մուտոն, լրագրողների այն հարցին, թե հնարավո՞ր է չեղյալ հայտարարել կամ հետաձգել Օլիմպիական խաղերը, ասել է միայն, որ կազմակերպիչները կշարունակեն վերահսկել թեստերի դրական արդյունքների քանակը:

Ավստրալիան վիրուսի դեմ պայքարում է շատ ավելի խիստ, քան մյուս երկրների մեծ մասը, և այնտեղ արգելափակումներ են սկսվել՝ ի պատասխան մի քանի տասնյակ, այլ ոչ թե հազարավոր նոր դեպքերի: Հարավային Ավստրալիայի նահանգը երեքշաբթի օրը նոր սահմանափակումներ մտցրեց, մինչդեռ այնտեղ հայտնաբերվել էր ընդամենը 5 նոր դեպք: 

Արգելափակումները ուժի մեջ են մնում Նոր Հարավային Ուելսի մի մասում և Վիկտորիայի ողջ տարածքում: Ընդհանուր առմամբ, ավելի քան 14 միլիոն ավստրալացիներ այժմ ինքնամեկուսացված վիճակում նստած են տանը, այսինքն ՝ երկրի բնակչության կեսից ավելին:

Ընդհանուր առմամբ, Ավստրալիայում 915 մարդ է մահացել կորոնավիրուսից: Այժմ հիվանդանոցներում, ներառյալ վերակենդանացման բաժանմունքներում, մի քանի տասնյակ մարդ կա:

Տպել
1103 դիտում

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին