«Գիրքը` Արցախին սպեղանի» խորագրով գրքահավաք նախաձեռնության արդյունքում Արցախին կփոխանցվի 4000 միավոր գրականություն

Հայկական գրադարանային ասոցիացիան Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հետ 2021 թվականի մայիսին նախաձեռնել էր «Գիրքը՝ Արցախին սպեղանի» խորագրով գրքահավաք` օժանդակելու Արցախի ֆոնդի համալրմանը, մեղմելու գրքային հավաքածուի կորուստը։ 

Հուլիսի 19-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի է ունեցել գրքերի նվիրաբերման միջոցառումը` ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի և ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի մասնակցությամբ։

Նախարարությունը հայտնում է, որ հայկական գրադարանային ասոցիացիայի նախագահ Ռուզան Տոնոյանը տեղեկացրել է, որ գրքահավաքին մասնակցել են հրատարակչություններ, գրադարաններ, անհատներ, ընթերցողներ, բազմաթիվ գրքասերներ։ Արդյունքում հավաքվել է շուրջ 4000 միավոր բազմաբնույթ գրականություն, որը պաշտոնապես կփոխանցվի Արցախին՝ փոքր-ինչ նվազեցնելու այն բացը և կորուստը, որն ունեցել են Արցախի գրադարանները:

Ռուզան Տոնոյանը՝ վստահություն հայտնելով, որ նախաձեռնությունը շարունակական բնույթ կունենա, շնորհակալություն է հայտնել նախաձեռնության բոլոր մասնակիցներին. «Վստահ եմ, որ պարբերաբար կհավաքագրվեն անհրաժեշտ գրքերը մեր ընթերցողների, անհատների, ՀՀ ԿԳՄՍ նախարարության, հրատարակիչների, տարբեր կազմակերպությունների կողմից և  բոլորի միահամուռ ջանքերով կկարողանանք լրացնել բացը»:

ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանն էլ շեշտել է, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո մարդկային, մշակութային, գույքային զգալի կորուստներ են կրել. 

«127 համայնքային և դպրոցական գրադարան ու 618 հազար գիրք են մնացել հակառակորդի կողմից օկուպացված տարածքներում: Օրինաչափ է, որ բոլոր պատերազմներից հետո փոխվում ենք, սկսում ենք արժևորել մեր մշակութային ներուժը: Հիմա էլ Արցախում կարելի է ասել՝ պատերազմն ավարտված չէ և մշակույթի տարածքում է շարունակվում, իսկ այս նախաձեռնությունն օգնելու է մեր դիմագծի, ինքնության, մեր տեսակի պահպանմանը»:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն էլ նշել է, որ ամենօրյա ռեժիմով փորձ է արվում գտնելու և օգտագործելու բոլոր հնարավոր միջոցները, ապահովելու կորսված արժեքների ֆիզիկական, այժմ նաև տեղեկատվական անվտանգության հարցերը:

«Կորուստը հետ բերելու պայքարը չպետք է խանգարի կենդանի գործընթացներին, իսկ գրքահավաքությունը գեղեցիկ նախաձեռնություն է: Առաջարկում եմ, որ այն դնենք ավելի բարձր տեղեկատվական մակարդակի վրա, որովհետև սա զուտ գիրք փոխանակելու խնդիր չէ, այլ հսկայական հոգեբանական նշանակություն ունի, որով  դրսևորում ենք մեր միասնականությունը: Մենք պատմականորեն գրի, գրքի, բանականության ժողովուրդ ենք և նման նախաձեռնություններով վերահաստատում ենք մեր լուսավոր էությունը: Ցանկանում եմ, որ գրքահավաք այս արշավը դառնա զանգվածային լայն արարողություն»,- փաստել է Արա Խզմալյանը և պատրաստակամություն հայտնել նախաձեռնությունն իրականացնել առավել բարձր տեղեկատվական հենքի վրա՝ այն դարձնելով շարունակական:

 

Նշենք, որ «Գիրքը՝ Արցախին սպեղանի» խորագրով գրքահավաք նախաձեռնությունը Հայկական գրադարանային ասոցիացիան իրականացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիայի հետ համագործակցությամբ:

Տպել
965 դիտում

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ