Նիդերլանդահայ կազմակերպությունները բացատրություն են պահանջել Նիդերլանդների ԱԳՆ-ից դեսպանի՝ Շուշի այցի կապակցությամբ

17/07/2021 schedule11:47

Նիդերլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը տեղեկացրել է, որ իրենք՝ FAON-ի քարտուղար Ինգա Դրոստի հետ մշտական կապի մեջ են Նիդերլանդների Արտգործնախարարության հետ՝ Բաքվում Նիդերլանդների դեսպանի Շուշի կատարած քարոզչական ուղևորության հարցով և  երկար քննարկումներ են ունեցել տարբեր հարցերի շուրջ, հատկապես ռազմագերիների և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ։ Այս մասին գրում է «Արմենպրեսը»:

Այս ֆոնին դեսպանի այցը գրավյալ Շուշի անհամատեղելի է Նիդերլանդների կառավարության ու խորհրդարանի դիրքորոշումներին, այդ իսկ պատճառով FAON-ը բողոքի նամակ է հղել արտգործնախարարությանը ու բացատրություն պահանջել: «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «Նիդերլանդական օրագիր»-ը,  FAON-ը հետևյալ պարզաբանումն է արել.

«Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON-ը) իր դժգոհությունն է հայտնել Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությանը` Բաքվում Նիդերլանդների դեսպան տիկին Պ. Էյզեմայի Շուշի կատարած քարոզչական այցելության կապակցությամբ, որը կազմակերպվել էր Ադրբեջանի բռնակալ Ալիևի հրահանգով։ Բացի ահռելի ապատեղեկատվություն մատուցելուց, արդեն իսկ պարզ էր, որ իշխանությունները չարաշահելով մասնակիցների ներկայությունը ցանկացել են ստեղծել աջակցության կեղծ տպավորություն։

FAON-ը արտգործնախարությանը հարց ուղղեց պարզաբանել թե ինչպես է կատարվել Նիդերլանդների մասնակցության այս ընտրությունը, առավել ևս, որ վերջերս FAON-ի հետ խորհրդակցության ժամանակ արտգործ նախարարությունը մեկ անգամ ևս շեշտեց, որ նախարարությունը գերակայություն է տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին և քաղաքականությանը (որպեսզի բանակցությունների միջոցով հասնենք հակամարտության խաղաղ կարգավորման) և այլ գործողություններ չձեռնարկել, որոնք կարող են մեկնաբանվել որպես «հակաարդյունավետ», ինչպես օրինակ` խորհրդարանում ընդունված բանաձևերի իրագործումը։

Մինսկի խմբի համանախագահ երկրները` Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Ռուսաստանը ակնհայտորեն նպատակահարմար չգտան մասնակցել այս քարոզչական ուղևորությանը և այդ իսկ պատճառով նրանք բացակայում էին։ Ի պատասխան FAON-ի հարցին, նախարարությունը հայտնեց, որ արտգործնախարարությունը դրա մասին նախապես տեղյակ չէր։ FAON-ի կարծիքով այնուամենայնիվ տվյալ պարագայում դրա մասին նախապես չտեղեկանալու փաստը, արդեն իսկ ինքնին դատապարտելի է:

Այնուհետև նախարարությունը պնդում է. «ընդունված է, որ դեսպանները լայնորեն տեղեկացվեն, այդ թվում` Ադրբեջանի կառավարության կողմից։ Հոլանդիան գիտակցում է այն փաստը, որ Ադրբեջանի իշխանություններն են պլանավորել և կազմակերպել այս այցը և այդ ուղևորության ընթացքում մատուցված տեղեկատվությունը միակողմանի է: Դրանով հանդերձ, այցն ունեցել է հավելյալ արժեք` սեփական աչքերով տեսնել իրավիճակը և հանդես գալ սուր հարցերով»։ Ուստի հավելյալ արժեքը կայանում է «սեփական դիտարկման և փորձարկման մեջ»։ Որպես օրինակ, նախարարությունը նշում է, որ սեփական դիտարկմամբ մեկ անգամ ևս պարզ է դարձել, թե ինչքան կարևոր է, որ հնարավորինս շուտ ՅՈՒՆԵՍԿՕ-ն անկախ առաքելությամբ գտնվի այդ տարածքներում։

Վերջապես, նախարարությունը հերքում է, որ Ադրբեջանի իշխանությունները ճնշումներ են գործադրել Նիդերլանդների դեսպանի վրա` մասնակցելու այս ուղևորությանը։ FAON-ը դա ենթադրում է հիմնվելով ադրբեջանցի պաշտոնյայի թվիթի վրա, որտեղ նշված է թե այդ ուղևորության նախօրեին նրա և Նիդերլանդների դեսպանի միջև տեղի է ունեցել լուրջ խոսակցություն։

FAON-ի կարծիքը մնում է անփոփոխ, որ Նիդերլանդների դեսպանի մասնակցությունը եղել է անհարիր և այս կապակցությամբ դեռ կշարունակի կապի մեջ մնալ նախարարության հետ: Միևնույն ժամանակ, մենք հարկավ հետամուտ ենք լինելու թե Հոլանդիան ինչպիսի հետևություն է անելու ձեռք բերված արդյունքներից Ադրբեջանի նկատմամբ իր վարած քաղաքականության մեջ»։

Ավելի վաղ Նիդերլանդների և Բելգիայի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերը բողոքի նամակներ էին հասցեագրել Ադրբեջանում Նիդերլանդների և Բելգիայի դեսպաններին։

Տպել
1026 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց