Մարտունիում շուրջ 42,000 շահառու այսուհետ սոցիալական ծառայություն կստանա մեկ հարկի տակ

Գեղարքունիքի մարզի Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) Մարտունու տարածքային կենտրոնն այսուհետ մեկ պատուհանի սկզբունքով սոցիալական ծառայություններ կտրամադրի շուրջ 42.000 շահառուի: Այսօր կայացել է կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պարտականությունները կատարող Նարեկ Մկրտչյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը։

Այս մասին հաղորդագրություն է տարածել նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նախարարի պաշտոնակատարն ընդգծել է Միասնական սոցիալական ծառայության կողմից առավել արդյունավետ և հասցեական ծառայությունների տրամադրման կարևորությունը՝ այս համատեքստում շեշտելով նաև միջգերատեսչական համագործակցությունը։ «Միասնական սոցիալական ծառայությունը կայացման փուլում է, և այն պետք է դառնա տվյալ համայնքում կենդանի օրգանիզմ։ Անհրաժեշտ է համապարփակ գնահատել քաղաքացու կարիքները և սոցիալական աջակցությունից նրան ուղղորդել դեպի մասնագիտական կողմնորոշման, վերապատրաստման և զբաղվածության ծրագրեր»,- նշել է Նարեկ Մկրտչյանը։

Միջոցառման ընթացքում քննարկվել է սոցիալական ծառայությունների առավել հասցեական տրամադրման, բժշկասոցիալական փորձաքննության կատարելագործման ու զբաղվածության ծրագրերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման վերաբերյալ մի շարք հարցեր։

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը համատեղ աշխատանքների արդյունավետ կազմակերպման պատրաստակամություն է հայտնել՝ շեշտելով, որ քաղաքացիներին սոցիալական ծառայությունների պատշաճ մատուցման ապահովումը համընդհանուր առաջնահերթություն է․ «Շատ կարևոր է, որ քաղաքացին տարբեր կենտրոններ այցելելու փոխարեն՝ սոցիալական ոլորտին առնչվող հարցերի պատասխաններն այժմ կարողանում է մեկ վայրում ստանալ։ Նույնքան կարևոր է նաև, որ քաղաքացիներին տրամադրվող ուղիղ ֆինանսական օգնության փոխարեն ապհովվի նրանց կայուն զբաղվածությունը։ Դա հնարավորություն կտա ապահովել վերջիններիս ինքնազբաղվածությունը․ քաղաքացին կկարողանա հոգալ իր կարիքները, և այդ գործում պետությունն իր առանցքային դերը կունենա»,-ասել է Սանոսյանը։

Անդրադառնալով Միասնական սոցիալական ծառայության կատարելագործմանն ու զարգացմանը՝ Միասնական սոցիալական ծառայության պետ Դավիթ Գասպարյանը վստահեցրել է՝ ծառայության ստեղծմամբ գործադրվում են բոլոր ջանքերը հնարավոր նույնական աշխատանքների բացառման, դրանց օպտիմալացման և նախկինում միմյանցից անկախ գործող ծառայությունների արդյունավետ մեկտեղման ուղղությամբ։ 

Տպել
1071 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց