11058 դիմորդներից 8123-ն ընդունվել են բուհեր. ցուցակները կհրապարակվեն հուլիսի 18-ին

16/07/2021 schedule19:45

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը` նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի գլխավորությամբ:

Նիստին մասնակցել են ոլորտը համակարգող փոխնախարար Կարեն Թռչունյանը, բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներ, նախարարության և Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչներ։

ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ հաստատելով օրակարգը` ընդունող հանձնաժողովը քննարկել և հաստատել է 2021-2022 ուսումնական տարվա բուհերի ընդունելության քննությունների նախնական արդյունքները:  Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արմեն Փաշայանի զեկուցմամբ` ընդունելության քննությունները կազմակերպվել են երկու փուլով` ընդունելության  կարգում ՀՀ կառավարության որոշմամբ այս տարի կատարված փոփոխությունները հաշվի առնելով: Համաձայն կատարված փոփոխությունների` նախապատվությունը տրված էր մասնագիտական կողմնորոշմանը: Ըստ այդմ` դիմորդն առաջին փուլում պետք է ընտրեր մեկ բուհի մեկ մասնագիտություն: Քննություններն անցկացվել են հունիսի 8-ից հուլիսի 9-ն ընկած ժամանակահատվածում: Միասնական քննություններին մասնակցել է 11058 դիմորդ, որոնցից 8123-ն ընդունվել են բուհեր, իսկ 238 դիմորդներ, հավաքելով բավարար միավորներ, չեն կատարել մասնագիտության ընտրություն:

Ընդունող հանձնաժողովի որոշմամբ` ընդունելության մրցույթում բոլոր դիմորդներին հավասար պայմաններ ապահովելու սկզբունքով պայմանավորված, պահուստային տեղերից բուհերին հատկացվել են հավելյալ անվճար տեղեր: Անվճար համակարգ ընդունվելու անցողիկ նվազագույն շեմը հաղթահարած, հավասար միավորներ ունեցող բոլոր դիմորդները հնարավորություն կստանան ընդունվել անվճար համակարգ: Նույն սկզբունքը հաշվի առնելով` տեղեր են ավելացվել նաև վճարովի համակարգում:

Ընդունող  հանձնաժողովը քննարկել և հաստատել է արտոնություններ ունեցող դիմորդների ընդունելության ցուցակները, որտեղ ներառված են միջազգային առարկայական օլիմպիադաներում, մարզական մրցաշարերում մրցանակային տեղեր գրաված դիմորդները, ինչպես նաև բանակից զորացրված և սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված դիմորդները (արցախյան ազատամարտում զոհված և վիրավորում ստացած զինծառայողների և ազատամարտիկների երեխաներ, 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամներ, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ):

Ընդունող հանձնաժողովը քննարկել և հաստատել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային հատկացված անվճար տեղերի վերաբաշխման հարցը: Հաշվի առնելով կոնսերվատորիայի ընդունելության առանձնահատկությունները` որոշվել է վերաբաշխման հաշվին հավելյալ 12 անվճար տեղ հատկացնել կատարողական արվեստի մասնագիտություններին:  

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բուհերում թափուր մնացած տեղերի խնդրին: Որպես մտահոգություն նշվել է, որ բնագիտական որոշ ուղղություններով անգամ անվճար տեղերը չեն համալրվել:

Նիստի ընթացքում նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն անդրադարձել է բուհերի ընդունելությանը` նշելով, որ կան համակարգային խնդիրներ, որոնք միասնական կարգավորում են պահանջում:  

«Մենք այսօր ունենք մի վիճակ, երբ նույն մասնագիտությամբ կրթություն կազմակերպող և նույն որակավորումը տվող տարբեր բուհեր սահմանում են տարբեր ընդունելության քննություններ: Սա անընդունելի մոտեցում է. նույն մասնագիտությունը ստանալու համար դիմորդը պետք է նույն քննությունները հանձնի` անկախ նրանից, թե որ բուհում է սովորելու»,- նշել է Վահրամ Դումանյանը:

Նա նաև խնդրահարույց է համարել այն իրողությունը, որ մի շարք մասնագիտությունների համար նվազագույն շեմի միավորով (որոշ դեպքերում մեկ քննությամբ) կարելի է բուհ ընդունվել:

«Այնպիսի տպավորություն է, որ բուհերն ամեն կերպ փորձում են ուսանող հավաքագրել` չկարևորելով նրանց ակադեմիական մակարդակը: Այս մոտեցումը վարկաբեկում է բուհական համակարգը, և մենք քայլեր ենք ձեռնարկելու նման մոտեցումից հրաժարվելու ուղղությամբ»,- նշել է Վահրամ Դումանյանը

Նախարարությունը հավելում է, որ Գնահատման և թեստավորման կենտրոնն ընդունելության քննությունների արդյունքները կհրապարակի հուլիսի 18-ին:

 

Տպել
1169 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց