Երևան
12 °C
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ավարտել է ստուգումները Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Կապան եւ Մեղրի համայնքներում: Այս պահին ստուգումներ են իրականացնում առողջապահության նախարարությունում եւ Երեւանի քաղաքապետարանում: ՊՎԾ-ի հիմնական նպատակն ըստ էության ոչ թե բացահայտումներ անելն է, այլ խախտումներ անելու հնարավոր ռիսկերը վերացնելը:
Ստուգումների եւ իրականացվող աշխատանքների մասին ՀԺ-ն զրուցել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Տիգրան Ուլիխանյանի հետ:
- Պարո՛ն Ուլիխանյան, մարտի վերջին գործուղվել էիք Սյունիք՝ ուսումնասիրություններ իրականացնելու Սիսիան, Գորիս, Կապան եւ Մեղրի համայնքներում: Ավարտվե՞լ են այդ ստուգումները:
- Ուսումնասիրություններն ավարտվել են, դրանց արդյունքների վերաբերյալ տեղեկանքները զեկուցվել են: Կարող եմ ասել, որ այն գործերը, որտեղ կան ակնհայտ քրեական հատկանիշներ, ուղարկվել են գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքը որոշելու համար: Դրանցից որոշները նաեւ քրեական գործ հարուցելու առիթ են դարձել: Նախաքննական մարմինների աշխատանքից հետո ավելի մանրամասն կիմանանք, թե այդ ենթադրյալ հանցագործությունների վերջնական հետեւանքը ինչը կլինի:
- Ի՞նչ բնույթի խախտումներ են հիմնականում հայտնաբերվել: Հաճախ այդ ստուգումները Սյունիքի համայնքապետները կապում են իրենց ընդդիմադիր գործունեության հետ եւ դրանք բնորոշում որպես իշխանության կողմից իրականացվող ռեպրեսիա:
- Իշխանության կողմից իրականացվող ռեպրեսիա կլիներ, եթե մենք որեւէ իրական բացահայտում չունենայինք: Այնուամենայնիվ, մեր տեղեկանքների վերաբերյալ այդ թվում նաեւ ձեր նշած համայնքապետները տվել են իրենց կարծիքները եւ ապագայում էլ ցանկացած պարագայում իրենք կարող են պաշտպանել իրենց շահերը: Ինչ վերաբերում է խախտումների բնույթին՝ դրանք տարբեր են, հիմնական մասը պետական միջոցներով իրականացված շինարարություններում թերակատարումներն են: Երեւի բոլորդ եք հասկանում՝ թղթով ամեն ինչ նորմալ է, բայց իրականում, երբ մենք գնում ենք չափումներ անելու. պարզ է դառնում, որ էական թերակատարումներ կան: Փաստը հետեւյալն է՝ հարկատուների միջոցով վճարվում է մի ծրագիր, որը կա՛մ ամբողջությամբ չի արվում, կամ ավելի էժան ձեւերով է արվում. արդեն քրեական հետապնդում իրականացնող մարմինները թող որոշեն, թե մնացած գումարն ինչ ճակատագիր է ունենում:
- Շուրջ 7 ամիս է ՊՎԾ պետի պաշտոնում եք, այս ընթացքում ո՞ր գերատեսչություններում եք հասցրել ստուգումներ իրականացնել եւ ընդհանուր առմամբ ինչպիսի՞ պատկեր ունենք: Այս պահին որտե՞ղ է ստուգումներ իրականացվում:
- Ես կարծում եմ ՊՎԾ-ից ակնկալիքները ճիշտ չեն ներկայացվում հանրությանը: Տեսեք. դուք հարցնում եք, թե որ հիմնարկներում ենք հասցրել ուսումնասիրություն անել, բայց ես ձեզ կարող եմ ասել, որ ՀՀ բոլոր պետական հիմնարկները ամեն օր կա՛մ գրություն են ստանում ՊՎԾ-ից կա՛մ հեռախոսազանգ: Այդ շփումները մշտադիտարկման տեսանկյունից ամենօրյա եւ ամենժամյա են: Իսկ կոնկրետ ոլորտային ուսումնասիրությունների առումով ինչը որ անհրաժեշտ է հրապարակել՝ հրապարակվում է: Մեր աշխատանքը շատ հանրային չէ, կարծում եմ բոլորն էլ հասկանում են, թե ինչու: Մեր աշխատանքը պետական հիմնարկների հետ է եւ հետեւյալ խնդիրն ենք լուծում՝ բացահայտել տարբեր ռիսկեր, այդ ռիսկերի հնարավորությունը ստեղծող ուղիները հասկանալ որոնք են ու փակել դրանք: Մեր նպատակն այն է, որ մի բանը բացահայտես ու գնաս մինչեւ վերջ, հասկանաս, թե դա ինչի համար է եղել, որ պաշտոնյաներն են թերացել, ինչ իրավական ակտեր կան, որոնք պետք է փոխել, որ այսուհետեւ դա հնարավոր չլինի: Եթե մենք նպատակ ունենանք միայն բացահայտել, ամեն տարի միեւնույն բանը միեւնույն տեղը կբացահայտենք, եւ իմ տեսակետից դա անարդյունավետ աշխատանք է: Իսկ հետեւանքները տարբեր են լինում, թե՛ վարչական պատասխանատվություն, թե՛ քրեական:
Մենք արդեն տեւական ժամանակ ուսումնասիրություններ ենք բացել առողջապահության նախարարությունում, Երեւանի քաղաքապետարանում:
- Երեւանի քաղաքապետարանում մի քանի ամիս է ստուգումներ են ընթանում, անգամ մամուլը գրեց, որ ՊՎԾ-ի եւ քաղաքապետարանի միջեւ փաստաթղթեր տրամադրելու հետ կապված խնդիրներ են առաջացել: Այժմ ի՞նչ իրավիճակ է:
- Ուսումնասիրությունը վերաբերում է շինթույլտվությունների եւ ապօրինի շինարարությունների հետ կապված գործընթացներին, որպեսզի մենք հասկանանք, թե ինչպես է տեղի ունենում, որ մի շինթույլտվությունը տրվում է 10 օրում, մյուսը, ասենք, 5 ամսում: Դա միանշանակ չի կարելի գնահատել լավ կամ վատ, մենք պետք է հասկանայինք այդ պրոցեսը: Ծավալը ահռելի մեծ է ու նաեւ չթվայնացված էր, դրա համար էլ մեր ծառայության աշխատակիցները Երեւանի քաղաքապետի հետ նախապես համաձայնեցնելով՝ որոշ ժամանակ այնտեղ այդ փաստաթղթերն են ուսումնասիրել: Դրանից հետո տարբեր պատճառներով՝ պատերազմ, ներքաղաքական իրավիճակներ, մենք նպատակահարմար համարեցինք սառեցնել այդ ստուգումները, բայց այնուամենայնիվ այդ թեման դեռ ակտուալ է եւ մոտ օրերս կվերսկսենք մեր աշխատանքները: Վստահ եմ, որ համագործակցությունը Երեւանի քաղաքապետարանի մեր գործընկերների հետ եղել եւ լինելու է շատ ավելի արդյունավետ:
- Ընտրություններից հետո՝ ինչպես վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է նշում՝ իշխանությունը պողպատե մանդատ է ստացել, դուք որպես ՊՎԾ ղեկավար այդ մանդատի շրջանակում ավելի կոշտացրե՞լ եք ձեր ստուգումները:
- Ըստ էության վարչապետի նաեւ հրապարակային արտահայտած հանձնարարությունների շրջանակում ոչ միայն ես, բոլորը պետք է վարքագծի փոփոխություն ունենան: Կարծում եմ՝ կարեւորագույնը հետեւյալն է լինելու. մենք պետք է դադարենք երկար ժամանակ փնտրել ճշմարտությունը եւ այդպես որոշումներ չկայացնել: Մենք պետք է կամք դրսեւորենք եւ որոշումներ կայացնենք: Իմ գնահատմամբ՝ մեր պետական համակարգի լրջագույն խնդիրն այն է, որ մարդիկ տարբեր վախերից, կաշկանդվածություններից ելնելով՝ դժվարանում են որոշում կայացնել: Նրանք վախենում են սխալվել: Մենք պետք է հասկանանք, որ ավելի լավ է սխալ որոշում կայացնես, քան խուսափես որոշում կայացնելուց: Սխալ որոշումն իհարկե, վատ բան է, պատժելի է, բայց որոշումից խուսափելը, որպեսզի չսխալվես՝ ավելի խիստ պատժելի է:
- Ձեր նշանակումից հետո ծառայությունում ի՞նչ փոփոխություններ են իրականացվել:
- Աշխատանքներ են տարվել մասնավորապես ներքին անհրաժեշտ փաստաթղթավորում իրականացնելու համար: Նաեւ ֆունկցիոնալ նշանակության որոշ նորամուծություններ ենք արել: Գնումների մոնիթորինգը հասցրել ենք այն մակարդակին, որ պետական գնումների առնվազն այն մասը, որը էլեկտրոնային հարթակների միջոցով է արվում՝ գրեթե 100 տոկոսն ուսումնասիրվում է: Մենք նաեւ այս պահին մեխանիզմ ենք մշակում, որ ՊՎԾ-ն իր ներկայությունն ունենա մրցույթների միջոցով արդյունքներն արձանագրելուց, որովհետեւ գնման ընթացակարգի ամենակարեւոր պրոցեսը վերջիվերջո այն է, թե ինչ վճարեցիր եւ արդյոք ստացար այն, ինչ պետք է ստանայիր:
- Այս պահին արդեն հստակություն կա՞ նոր ձեւավորվող Կառավարությունում շարունակելո՞ւ եք աշխատել:
- Ես նշանակովի պաշտոնյա եմ, վարչապետի կողմից եմ նշանակվում եւ պաշտոնավարելու եմ այնքան, քանի դեռ չկա վարչապետի որոշում ինձ աշխատանքից ազատելու մասին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կա 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT