«Պֆայզր» պատվաստանյութի արդյունավետությունը նվազում է. ընկերությունը մտածում է երրորդ դեղաչափ արտադրելու մասին

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութ արտադրող «Պֆայզր/ԲայօնԹեք» (Pfizer/BioNTech)  ընկերությունը հայտարարել է, որ պատրաստվում է ապագայում պատվաստանյութի երրորդ դեղաչափ առաջարկել բնակիչներին, քանի որ նկատում է իր պատվաստանյութի արդյունավետության անկում և ձեռնարկում է միջոցներ մշակելու նոր դեղաչափ, որը մարդկանց լիարժեք կպաշտպանի քովիդի նոր շտամերից: Ըստ ընկերության՝ շուտով կհրապարակվի պատվաստանյութի երրորդ դոզայի վերաբերյալ տվյալները և դրանք կներկայացվեն Եվրոպական դեղերի գործակալությանը և այլ կարգավորող մարմիններին: Ընկերությունը նշում է, որ պատրաստվում է դիմել նաև ԱՄՆ սննդի և դեղերի վարչություն պատվաստանյութի ուժեղացուցիչ դոզան օգոստոսից կիրառելու համար:

Բան այն է, որ ըստ «Պֆայզրի»՝ մարդկանց իմունիտենտը քովիդի դեմ պատվաստվելուց հետո ընկնում է և չնայած իրենց պատվաստանյութը կիրառվում է երկու դեղաչափով, պարզվում է՝ դրա արդյունավետությունը տևում է մինչև 6 ամիս: «Ինչպես երևում է Իսրայելի առողջապահության նախարարության տարածած տվյալներում, պատվաստանյութը վարակի կանխարգելման դեմ արդյունավետ է 6 ամիս, չնայած հիվանդության լրջությունը դեռևս շարունակվում է: Բացի դրանից քովիդի նոր Դելտա տեսակը տարածվել է արդեն շատ երկրներում, ինչը հավելյալ վտանգ է մարդկանց համար,- ասում է ընկերությունը:

Ըստ «Պֆայզր/ԲայօնԹեքի» (Pfizer/BioNTech)՝  կորոնավիրուսային հիվանդության նոր շտամների հայտնվելու ռիսկը դեռևս մեծ է: Հիմնվելով իրենց մոտ եղած վերլուծությունների հիման վրա՝ նրանք գտնում են, որ պատվաստանյութի երրորդ դեղաչափը կարող է արդյունավետ լինել երկրորդ դեղաչափը ստանալուց 6-12 ամիս հետո:

Ավելի ուշ Իսրայելի առողջապահության նախարարությունն էլ հայտնել էր, որ «Պֆայզրի» արդյունավետությունը 90 տոկոսից ընկել է հասնելով մոտավորապես 64 տոկոսի, ինչը կապված է դելտա շտամի կամ վիրուսի այլ շտամների հետ: «Պֆայզրը» նշել է, որ հետազոտությունը ցույց է տվել, որ «ԲայօնԹեք» ընկերության հետ մշակված իր պատվաստանյութի ուժեղ դոզաները արտադրում են չեզոքացնող հակամարմիններ, որոնք 5-10  անգամ ավելի բարձր են, քան արտադրված երկու դեղաչափերից հետո առաջացած հակամարմինները:

Երրորդ դեղաչափի հետ կապված հարցը «Պֆայզրը» պատրաստվում է  քննարկել նաև Միացյալ Նահանգների դաշնային իշխանությունների հետ: Ինչպես նաև ընկերության ներկայացուցիչների հետ, ըստ տեղեկությունների կհանդիպի ԱՄՆ ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի ղեկավար, նախագահ Ջո Բայդենի կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերով խորհրդական, դոկտոր Էնթոնի Ֆաուչին:

Սակայն, Ամերիկայի Միացիալ Նահանգների երկու դաշնային գործակալություններ արդեն  հայտարարել են՝ ամերիկացիները դեռևս պատվաստանյութի հավելյալ դոզայի կարիք չունեն և միայն ընկերությունները չեն որոշում, թե երբ կարող են դրանք անհրաժեշտ լինել բնակչությանը: «Պֆայզր» ընկերության հայտարարությունից  ժամեր անց նաև ԱՄՆ սննդի և դեղերի վարչությունն ու  և հիվանդությունների և վերահսկման կենտրոնները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում ասվում էր, որ ամերիկացիները դեռ ուժեղացուցիչների կարիք չունեն:

Առողջապահության համաշխարահային կազմակերպությունը նույնպես անդրադարձել է այս հարցին: CNN-ին տված հարցազրույցում կազմակերպությունը նշել է՝ «Մենք չգիտենք, պետք է արդյոք հավելյալ դեղաչափ կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում, քանի դեռ մենք չունենք հավաքագրված լրացուցիչ մանրասմները այդ հարցի վերաբերյալ,- հավելելով՝ դեռ պարզ չէ նաև, թե հավելյալ դոզան օգտակար կլինի բնակչության համար և հատկապես բնակչության որ տարիքի:

Շատ մասնագետներ կարծում են, որ «Պֆայզրի» այս հայտարարությունը կարող է որոշակի հետևանքներ ունենալ աշխարհում, քանի որ «Պֆայզրը» կորոնավիրուսային հիվանդության դեմ կիրառվող առաջատար պատվաստանյութերից է: Եվրամիությունում կիրառվող գերակշիռ պատվաստանյութը հենց «Պֆայզրն» է, իսկ Իսրայելը քովիդի դեմ պատվաստումները իրականացնում է միայն «Պֆայզր» պատվաստանյութով: Ամերիկայի Միացյալ Նահանգներում 158 միլիոն պատվաստված մարդկանց կեսը նույնպես պատվատսվել է այս պատվաստանյութով:

Նահանգների պաշտոնական ներկայուցիցների կարծիքով՝ վիրուսի դեմ պատվատված մարդկանց մոտ քովիդի այլ տեսակներով վարակվելու ռիսկը փոքր է: Պաշտոնական հետազոտությունները ցույց են տվել նաև, որ «Պֆայզր» ու «Մոդեռնա» պատվաստանյութերը ապահովում են երկարաժամկետ պաշտպանություն վիրուսով վարակվելուց: Այս ամենին զուգահեռ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը նշում է՝ «Մենք շարունակում ենք վերլուծել վիրուսի և պատվաստանյութերի հետ կապված ցանկացած տեղեկատվություն: Մենք պատրաստ ենք ուժեղացուցիչ դոզային, եթե գիտությունը ցույց տա, որ դա իսկապես անհրաժեշտ է: Միացյալ Նահանգների բախտը բերել է, քանի որ մենք ունենք բարձր արդյունավետություն ունեցող պատվաստանյութեր, որոնք կիրառելի են նույնիսկ 12 տարեկանից սկսած: Այդ պատվաստանյութերը լիարժեք պաշտպանում են հիվանդության ծանր ընթացքից և մահացության ցուցանիշն են կրճատում: Ինչպես նաև արդյունավետ են քովիդի նոր շտամների, այդ թվում դելտա շտամի դեպքում: Այն մարդիկ, ովքեր դեռ չեն պատվաստվել, դեռևս մնում են ռիսկային խմբում: Քովիդով հոսպիտալացման դեպքերը մեծամասամբ լինում է չպատվաստված մարդկանց շրջանում: Մենք ամերիկացի ժողովրդին հորդորում ենք պատվաստվել, որպեսզի ապահովեն և իրենց և հասարակությանը»:

 

Տպել
1682 դիտում

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել