Հանցավոր խումբը 40 կեղծ էջերով քաղաքացիներից գումարներ է շորթել՝ իբր զինծառայողներին փոխանցելու համար. ԱԱԾ

14/07/2021 schedule12:50

Բացահայտվել է կազմակերպված խմբի կողմից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպք:

Խարդախության հեղինակները Երևանի բնակիչներ են, որոնք այդ նպատակով խումբ են ստեղծել, մշակել սխեմա: Այս տարվա մարտից հուլիս ժամանակահատվածում մոտ 40 կեղծ էջերով տարբեր օգտատերերից գումարներ են  հափշտակել՝ իբր զինծառայության մեջ գտնվող անձանց փոխանցելու համար: Հափշտակվել է ընդհանուր առմամբ մոտ 4 մլն դրամ:

ԱԱԾ լրատվական ծառայության հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

ԱԱԾ տեղեկատվական անվտանգության և կառավարական կապի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական՝ մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչներ Գ. Ա.-ն և Մ. Բ.-ն ֆեյսբուքյան օգտատերերից խարդախությամբ գումարներ հափշտակելու դիտավորությամբ միավորել են իրենց ջանքերը, ձևավորել կազմակերպված կայուն խումբ, մշակել հանցավոր սխեմա՝ նպատակ ունենալով խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով տարբեր անձանցից հափշտակել առանձնապես խոշոր չափերով գումարներ:

Հիշյալ անձինք 2021 թվականի մարտից մինչև հուլիսն ընկած ժամանակահատվածում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարբեր օգտատերերի տվյալներով գրանցել են կեղծ անհատական էջեր, որոնց կեղծ լինելու հանգամանքը քողարկել են վերջիններիս էջերից ներբեռնված լուսանկարներով և այլ անհատական տվյալներով՝ այդ կերպ նպաստավոր պայմաններ ստեղծելով չբացահայտվելու և հանցագործության կատարումը հեշտացնելու համար:

Այնուհետև հիշյալ կեղծ էջերի միջոցով շուրջ 40 օգտատերերից գումարներ հափշտակելու դիտավորությամբ «Մեսենջեր» հավելվածով նամակագրություն են վարել վերոնշյալ օգտատերերի հետ և որպես պատրվակ օգտագործելով զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց գումարներ փոխանցելու՝ նրանց մոտ առկա ցանկությունը՝ կարողացել են ազդել վերջիններիս կամքի ու գիտակցության վրա, ինչի արդյունքում կազմակերպված խմբի անդամները խարդախությամբ տարբեր անձանցից հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր շուրջ 4.000.000 ՀՀ դրամ: Գումարները «Թելսել» վճարային տերմինալի միջոցով փոխանցվել են կազմակերպված խմբի անդամների մատնանշած և նրանց կողմից փաստացի տնօրինվող «Քիվի» վճարային համակարգի տարբեր էլեկտրոնային դրամապանակներին, ապա՝ կանխիկացվել:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում կազմակերպված խմբի անդամները հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքով ձերբակալվել են: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործության կատարման համար, իսկ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

ՀՀ ԱԱԾ-ն զգուշացնում է՝ զերծ մնալ կասկածելի գործարքների միջոցով նմանատիպ եղանակով գումարներ փոխանցելու գործելաոճից և, ըստ այդմ, չհայտնվել խարդախության զոհի կարգավիճակում:

Տպել
869 դիտում

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)