Երևան
12 °C
Բաքվում, ճաղերի հետևում շարունակում են մնալ մի քանի տասնյակ հայ ռազմագերիներ: Նրանց մասին հստակ թվային տվյալներ չեն հրապարակվում, սակայն ամեն օր հայտնի է դառնում գերիների որևէ խմբի դատավարության մասին: Նրանց դատապարտում են շինծու քրեական գործերով, բայց գերիների համար միայն այս դատական նիստերը չէ, որ բարդ ընթացք ունեն:
Երեկ հայտնել ենք, որ BBC-ն ծավալուն հոդվածով անդրադարձել է հայրենիք վերադարձած ու գերության մեջ դեռևս գտնվող ռազմագերիներին ու նրանց պամություններին, որը մենք փոխադրել ենք հատվածաբար:
Անդրադարձի առաջին հատվածը կարող եք կարդալ այստեղ: Ստորև ներկայացնում ենք հոդվածի երկրորդ մասը:
Կարինե Սարգսյանը (անունը փոխված է)չի կարողանում ժպտալ: Հեղինակը նրան հանդիպել է փաստաբանների գրասենյակում, որտեղ նա պատրաստվել է բողոք ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նրա իրական անունը շատերին հայտնի է, նրա պատմությունը քննարկվում էր Հայաստանից դուրս անգամ:
Կինը զինծառայող է եղել, կամավոր մասնակցել պատերազմին, օգնել որպես բուժքույր, բայց ծանր քաշի ու առողջական վիճակի պատճառով մնացել է ադրբեջանական շրջափակման մեջ, որոնք նրան հայտնաբերելուց հետո սկսել են ծաղրել, քաշքշել հագուստից, պատռել այն: Ադրբեջանական զինծառայողների խմբի ղեկավարը՝ Իբրահիմը, հավատացել է, որ նա գյուղում մնացած քաղաքացի է ու պատերազմի հետ կապ չունի, քանի որ քաղաքացիական հագուստով է եղել: Նրան Բաքու տեղափոխելուց հետո հատուկ գրված տեքստեր են փոխանցել ու ստիպել դրանք ասել ասուլիսի ժամանակ: Բանտում նա որոշ ժամանակ գետնին է քնել, քանի որ ծանր քաշի պատճառով կոտրվել է մահճակալը: 4 մետրանոց խցում նրա հետ մի կին է եղել՝ տարեց քաղաքացիական անձ.
«Այդ կինը շատ էր վախենում, վեր էր թռչում ամեն շշուկից, իսկ ամեն դուռը բացվելու ժամանակ իրեն թվում էր, թե եկել են սպանելու: Նրա բախտը բերեց, բավական շուտ փոխանցվեց հայկական կողմին: Երբ այդ տարեց կնոջը տեղափոխեցին, ես փոքր-ինչ ազատություն զգացի: Նրա հետ բարդ էր. երբ առանց այն էլ նյարդերդ տեղի են տալիս, պատկերացրեք կողքից էլ շարունակ օյ-օյ-օյ ես լսում»,-պատմել է Կարինեն: Բազմաթիվ փորձությունների միջով անցելուց հետո կինը հայրենիք է վերադարձել նախորդ տարվա դեկտեմբերին:
Ողջ հունիսի ընթացքում Բաքվում շարունակվում էին դատական լսումները այն հայերի գործերի վերաբերյալ, որոնց Ադրբեջանը ահաբեկիչներ է անվանում, իսկ Հայաստանը ՝ ռազմագերիներ:
Միջազգային կազմակերպությունները փորձում են խուսափել «ռազմագերիներ» արտահայտությունից այն անձանց նկատմամբ, ովքեր համաձայնագրի ստորագրումից հետո չեն ներառվել «բոլորը բոլորի դիմաց համար» սկզբունքով փոխանակման տակ, բայց նրանք խոստովանում են, որ Ադրբեջանում բանտարկված են բազմաթիվ զինծառայողներ:
BBC-ն հիշեցնում է գերիների վերջին փոխանակումների մասին ու հավելում, որ դրանք արվել են ականապատ դաշտերի քարտեզների փոխանցման դիմաց: Նշվում է, որառանց ականների գտնվելու վայրի իմացության, մեկ անձ կարող է օրական վնասազերծել ընդամենը 25 քմ տարածք: Ադրբեջանին ավելի քան 10 տարի պետք կլիներ միայն Աղդամի ականազերծումը կազմակերպելու համար:
Ըստ հեղինակի, գերիներին ու ռազմագերիներին տեղեկատվության դիմաց փոխանակումը թվում է խնդրի լուծման անազնիվ, բայց անխուսափելի ձև:
Նախկին ռազմագերիներից մեկը, որ վերադարձել է այդպիսի փոխանակման շնորհիվ, ի պատասխան քարտեզները հանձնելու մեղադրանքների, հարց է ուղղում. «Ենթադրենք, այդ քարտեզները մնացին մեզ մոտ, իսկ այնտեղ ականների վրա պայթեց օրական հարյուր մարդ, մենք դրանից ի՞նչ կշահենք, եթե քարտեզների միջոցով հնարավոր է փրկել մարդկային կայնքեր»,-ասում է նա:
Նույն կարծիքի է նաև Կարինեն ու դեռ գերության մեջ գտնվող ռազմագերիներից մեկի հայրը՝ Սամվել Սողոմոնյանը:
Նրա հետ հանդիպման ժամանակ Սամվելը հայտնել է, որ ընտանիքի միակ կերակրողն է մնացել կրստեր որդին, ծայրը ծայրին չեն հասցնում, որովհետև ինքը պատերազմից հետո չի աշխատում, իսկ մինչ այս ամենը, շինարարույամբ է զբաղվել՝ 0-ից տներ է կառուցել: Ասում է՝ ինչ որդին գերեվարվել է, շարունակ Երևանում կամ մարզկենտրոնում են:
Տղամարդը նշում է՝ գրեթե բոլոր գերեվարվածների ծնողներն արդեն չեն աշխատում, որովհետև դրա ժամանակը չի մնում՝ շարունակ դռներ են թակում, հանդիպումների գնում հնարավոր բոլոր պաշտոնյաների հետ, որոնք ինչ-որ կերպ կարող են օգնել, անընդհատ Երևանում են, սակայն հստակություն չկա:
Նաև ասում է, որ այս պատմություններից հետո առողջական խնդիրներ են ձեռք բերել, որովհետև մտածմունքից գիշերները քնել կամ սնվել չեն կարողանում, ցերեկն էլ որևէ բան անել անզոր են՝ կարծես բոլորի ձեռքերը կոտրված լինեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT