Երևան
12 °C
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Ի դրաֆթ» համակարգում օրեր առաջ որոշման նախագծեր է շրջանառել, որոնք ոչ միանշանակ են ընդունվել հանրության կողմից: Նախագծերից մեկով առաջարկվում է e-gov.am հարթակում այսուհետ չհրապարակել պետական աշխատակիցների գործուղումների նպատակի, քննարկված թեմաների, հանդիպումների, ելույթների, հանդիպման ժամանակ ընդունված որոշումների մասին տեղեկությունները։ Մյուս նախագծով էլ առաջարկվում է e-gov.am կայքից հեռացնել մեկ անձից իրականացված գնումների մասին տեղեկատվությունը:
Նախագծերի հիմնավորումը հետեւյալն է՝ հաշվետվություններում ներկայացվող տեղեկատվությունը կարող է առաջացնել ռիսկեր ՀՀ պետական շահերի սպասարկման տեսանկյունից:
ԲՏԱ նախարարության իրավաբանության վարչության գլխավոր մասնագետ, վարչության պետի պարտականությունները կատարող Գոհար Մամյանը մեր զրույցում անդրադառնալով երկու նախագծերին, ընդգծեց՝ տվյալ հարցերը վերաբերում են ազգային անվտանգային ոլորտին:
«Խնդիրն առաջացել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի պատճառով: Պատերազմից հետո ուսումնասիրությամբ վերհանվել են ծավալուն նյութեր, որոնք վերաբերում են մի շարք պետական կայքերում առկա բաց եւ ուղիղ հասանելիությամբ տեղադրված տեղեկություններին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ խնդրի լուծումը անվտանգային տեսանկյունից ավելի կարեւոր է, լիազոր գերատեսչությունների կողմից որոշում է կայացվել գնալ լուծման այս տարբերակին:
Այդ իրավական ակտերի հիման վրա հրապարակված տեղեկատվության ծավալից ընտրվել է այն անհրաժեշտ նվազագույնը, որպեսզի հնարավորինս չխախտվի պետական կառավարման համակարգի գործունեության հրապարակայնությունը եւ բացառվի ռիսկային, զգայուն տեղեկատվության հասանելիությունը»,- մանրամասնեց պաշտոնյան:
Դիտարկմանը՝ շատերը այս տեղեկությունները թաքցնելու մեջ կոռուպցիոն ռիսկեր են տեսնում, Մամյանը նկատեց. «Տեղեկությունները տալու վտանգավորության աստիճանը մասնագիտական գերատեսչությունների կողմից ավելի բարձր է գնահատվել, քան այդ ինֆորմացիայի փակ լինելը»:
Հարցին՝ արդեն 6 օր է նախագիծը հասանելի է հանրության համար, ի՞նչ արձագանքներ եւ առաջարկներ է ստացել նախարարությունը, իրավաբանական վարչության պետի պաշտոնակատարը հայտնեց, որ դեռեւս ժամկետ կա, եւ արդյունքները չեն ամփոփվել:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանն էլ մեր զրույցում նախարարության շրջանառած նախագծերը վտանգավոր

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանն էլ մեր զրույցում նախարարության շրջանառած նախագծերը վտանգավոր որակեց:
-Տիկին Դոյդոյան, ինչպե՞ս կգնահատեք նախարարության շրջանառած նախագծերը, ո՞րն է վտանգավորությունը:
- ԲՏԱ նախարարության մանդատն է՝ ապահովել բարձր տեխնոլոգիաների գործարկման արդյունավետությունը եւ ապահովությունը: Նախարարությունը չի կարողանում իր գործը լավ կատարել, այսինքն՝ չի կարողանում ապահովել պաշտոնական կայքերի անվտանգությունը, ասում է՝ ավելի լավ է կայքերի ինֆորմացիան սահմանափակենք, որ հանկարծ արտահոսք չլինի, պետական շահի վնաս չլինի: Ես էլ առաջարկում եմ՝ եկեք բոլոր կայքերը փակենք, այդպես ավելի ապահով կլինի: Այստեղ կա թափանցիկության խնդիր: Սա այն ճանապարհը չէ, որով պետք է գնա տեղեկատվական ազատությունն ու թափանցիկությունը: Սա դեգրադացված մոտեցում է այն բոլոր առաջընթացներին, որ մեր երկիրն ունեցել է այս ոլորտում վերջին 20 տարիներին: Բացի դրանից՝ տեղեկատվությունը կարող է սահմանափակվել բացառապես օրենքով, եւ ոչ ենթաօրենսդրական ակտով, որը ներկայացրել է նախարարությունը:
- Նախարարությունը շեշտում է՝ առկա տեղեկությունների ստացման սահմանափակում չի իրականացվում, այլ փոխվում է դրանց ստացման ռեժիմը՝ համապատասխան տեղեկությունների ստացումը իրականացվում է հարցման եղանակով:
- Տեղեկատվության ազատության ցանկացած սահմանափակում պետք է անհրաժեշտ լինի ժողովրդավարությանը: Նախագծում ասվում է՝ հիմնավորեք, թե ինչու եք ցանկանում ստանալ այդ տեղեկատվությունը, եւ մենք կտրամադրենք: Այս գործընթացը հակասում է եւ՛ միջազգային նորմերին, եւ՛ մեր օրենսդրությանը: Այս նախագծի հեղինակը չի հասկանում, թե ինչ է նշանակում մարդու՝ տեղեկություն ստանալու սահմանադրական իրավունք:
- Մեկ անձից իրականացված գնումների մասին տեղեկատվությունը սահմանափակելու մասին նախագծի իրագործման դեպքում կոռուպցիոն ռիսկեր տեսնո՞ւմ եք:
- Տվյալ նախագիծը դեմ է այս իշխանությունների հայտարարած կոռուպցիայի դեմ պայքարին: Նախագիծը թույլ չի տալիս, որ պետությունն առաջ գնա, թափանցիկություն ապահովի: Ստացվում է՝ իրենք ասում են՝ փակենք, որ հանկարծ չկարողանան լրագրողները, քաղաքացիական հասարակությունը բացահայտումներ անել ու առողջացնել այս ոլորտը: Եթե փակեն, այս ոլորտում կոռուպցիայի մեծ ռիսկեր են առաջանալու: Որտեղ կա գաղտնիություն, այնտեղ կա կոռուպցիա: Մենք հիմա ինչպե՞ս հավատանք, որ մեր պետությունն իսկապես ցանկանում է պայքարել կոռուպցիայի դեմ:
- Նախարարությունը որպես տվյալ նախագծի հիմնավորում՝ նշում է այն հանգամանքը, որ փոփոխությունը նպատակ ունի կանխել վերջին պատերազմով պայմանավորված՝ անձնական եւ պետական տվյալների արտահոսքի հետ կապված նոր ռիսկերը:
- Այդ ով ասաց, որ 44-օրյա պատերազմի ընթացքում միակ խնդիրը մեկ անձից կատարված գնումների մասին ինֆորմացիայի տրամադրումն էր: Չի կարելի այս ամենն այսքան պրիմիտիվացնել:
- Կարծում եք՝ կառավարությունն ինչ-որ բան ունի՞ թաքցնելու:
- Սա ավելի շատ փնթիության արդյունք է: Չեմ կարծում, թե այստեղ կա գլոբալ մի մեծ պրոցես, որ ինչ-որ մի բան թաքցնեն: Սրանով մարդկանց շեղում են կարեւոր օրակարգային հարցերից: Այս հարցով արդեն դիմել եմ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանին եւ Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովին:
Ես հորդորում եմ չեղարկել տվյալ նախագծերը, քանի որ նման տեղեկատվական սահմանափակումները հղի են կոռուպցիոն ռիսկերով, հակասում են ՀՀ օրենսդրությանը:
Երեկ կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում սույն նախագծերին է անդրադարձել նաեւ ԲՏԱ նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը եւ հայտնել՝ առաջիկա օրերին նախարարությունում տեղի կունենան մի շարք հանրային քննարկումներ: «Բոլոր կազմակերպությունները հնարավորություն ունեն այդ քննարկումներին մասնակցելու, ներկայացնելու իրենց մոտեցումը: Մենք էլ բոլորին պետք է լսենք եւ տանք ռացիոնալ լուծում»,- նշել է Չոբանյանը:
Նախարարի պաշտոնակատարն անհամաձայնություն է հայտնել պնդումներին, որ նախագծերով ոտնահարվում է տեղեկատվության ազատությունը, եւ, որ դրանք դեմ են ժողովրդավարության սկզբունքներին. «Ոչ, ոչ, հակառակը»,- ասել է Հայկ Չոբանյանը:
ԲՏԱ նախարարության շրջանառած նախագծերի քննարկման ժամկետը մինչ հուլիսի 17-ն է: Նախագծերի շուրջ քննարկում իրականացնելուց հետո դրանք կամ կհայտնվեն կառավարության հերթական նիստերից մեկի օրակարգում, կամ չեն իրականացվի:
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան
Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան
Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին
Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան
Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ
Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ
ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին
Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ
Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է
Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham և Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT