Երևան
12 °C
ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդում երեկ ԶԼՄ-ների համար տեղի ունեցավ պարեկային ծառայության շարային ստուգատես:
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պարեկային ծառայության գործունեության նպատակը առաջին հերթին հասարակական կարգի անվտանգության ապահովումն է, ճանապարհային անվտանգության ապահովումն է, հանցագործությունների կանխումը, նախականխումը, բացահայտումն է, ինչպես նաեւ հանցագործությունների եւ վարչական իրավախախտումների բացահայտումն է:
«Նախկինում ոստիկանությունը կատարում էր այդ բոլոր գործառույթները տարբեր ծառայությունների միջոցով, մասնավորապես՝ ճանապարհային ոստիկանության, պարեկապահակային ծառայության, նաեւ որոշակի առումով տեղամասային տեսուչների»,- նշեց Ֆիդանյանը:
Նրա խոսքով՝ օպերատիվ կառավարման կենտրոն երեկվա ընթացքում ստացվել է 354 ահազանգ, որոնք տարբեր իրավախախտումների եւ հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներ են եղել:
«Հայկական ժամանակ»-ը պարեկային ծառայության մասին մի քանի հարց ուղղեց Արա Ֆիդանյանին:
- Պարոն Ֆիդանյան, պարեկային ծառայության ստեղծմամբ, քանի՞ ՃՈ եւ ՊՊԾ ծառայող են աշխատանքից ազատվել:
- Այս պահի դրությամբ ազատվածներ չկան, որովհետեւ բոլորին առաջարկվել է ծառայությունը շարունակել այլ ստորաբաժանումներում: Զգալի մասն արդեն շարունակում են այդ ծառայությունը:
- Ձեր գնահատմամբ՝ պարեկային ծառայությունն ավելի՞ արդյունավետ է, քան առանձին ՃՈ-ն եւ ՊՊԾ-ն:
- Կարծում եմ՝ բոլորիս էլ ակնհայտ էր, որ այն մոդելը, որը տարիների ընթացքում գործում էր մի փոքր արդեն հնացել էր եւ իր արդյունավետությունը կորցրել: Բարեփոխումների հիմնական նպատակը նոր մոդելի ձեւավորումն է: Առավել կարեւոր է, որ հասարակություն եւ ոստիկանություն այդ կապը հնարավորինս կարողանանք ամրապնդել՝ առավել, քան ներկայումս գործում է:
- Հիմա սովորական քաղաքացին, եթե ինչ-որ խնդիր ունի կարող է մոտենալ պարեկի՞ն, ինչպես ժամանակին փողոցում ոստիկաններին էր մոտենում:
- Ավելի քան այո:
- Ի՞նչ է լինելու ՃՈ աշխատակիցների համար նախկինում գնված եւ իրենց վրա ամրացված տեսախցիկների հետ:
- Մենք ուսումնասիրել ենք այդ տեսախցիկների վիճակը, եթե չեմ սխալվում բավականին տեւական ժամանակ է ինչ օգտագործվում էին եւ դրանց, թե՛ մարտկոցները, թե՛ որակական հատկանիշները բարոյապես հնացել են: Այն տեսախցիկները, որոնք հնարավոր կլինի օգտագործել՝ միանշանակ կօգտագործվեն:
- 2016 թվականին ձեռք բերված այդ տեսախցիկները արդյունավետ չէի՞ն, թե՞ դրանց «ժամկետն» է անցել:
- Միանշանակ արդյունավետ էր, սակայն պետք է հաշվի առնենք, որ տեխնիկան այսօր արագ է զարգանում եւ ֆիզիկապես մաշվելու հնարավորությունն ավելի է մեծանում, քանի որ դրանք 24 ժամյա ռեժիմով օգտագործվել են:
- ՃՈ եւ ՊՊԾ անձնակազմին նախկինում սպասարկող ավտոմեքենաները էլ չե՞ն օգտագործվելու:
- Կան մեքենաներ, որոնք բավականին հնացել եւ մաշվել են, որոնք պիտանի չեն լինի օգտագործման՝ դուրս կգրվեն: Իսկ այն մեքենաները, որոնք հնարավոր կլինի օգտագործել, (մենք տարածքային ստորաբաժանումներում բավականին մեծ խնդիրներ ունենք ավտոտրանսպորտային միջոցների հագեցվածության առումով), կփորձենք հնարավորինս այդ մեքենաները կարգի բերել եւ դրանք տրամադրել տարածքային ստորաբաժանումներին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ովքեր են Հայաստանի 10 լավագույն շախմատիստն ու շախմատիստուհին
ԱՍՀՆ-ն հրապարակել է կարևոր իրազեկում գործատուների համար
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներ
Զարթոնք գյուղում 19 տարի անց նորից մանկապարտեզ է գործում. ինչպիսին էր այն նախկինում և հիմա
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է
Գավառի և Գորիսի տարածաշրջաններում բուք է
Իրանի գերագույն առաջնորդը զգուշացրել է, որ ԱՄՆ-ի ցանկացած հարձակում կհանգեցնի պատերազմի տարածաշրջանում
Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանը
Կառավարությունն աշխատանքներ է տանում ԱՀԿ-ի հետ՝ Գազայից երեխաների բուժումը Հայաստանում կազմակերպելու նպատակով
Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. կան տուժածներ
Կներեք, իսկ ադեկվատ ընդդիմություն ե՞րբ է լինելու. Իոաննիսյան
Իրանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար
Խոշոր ավտովթար Արգավանդից Երևան ճանապարհին. կան տուժածներ
Միրզոյանը հրապարակել է 2025-ի կարևոր այցերն ու հանդիպումները նշանավորող 10 չհրապարակված լուսանկար
Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում. կան տուժածներ
Երևանում բախվել են «Ժոնգ-թոնգ» մակնիշի ավտոբուսն ու ևս 3 մեքենա․ կա վիրավոր
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկի նոր խմբաքանակ. տեսանյութ
Մրգաշատի սուրբ Աստվածածին եկեղեցում. վարչապետը լուսանկարներ է հրապարակել
Հրդեհ Գևորգ Էմինի փողոցում կառուցվող շենքի ավտոկայանատեղիում
Սպասվում են ձյան և ձնախառն անձրևի տեսքով տեղումներ. մի շարք շրջաններում՝ բուք, ցածր տեսանելիություն
Փետրվարին ականատես կլինենք մոլորակների շքերթին․ դրանց մեծ մասը տեսանելի կլինի անզեն աչքով․ Լևոն Ազիզյան
Աբու Դաբիում Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև նախատեսված բանակցությունները չեն կայանա. սահմանվել է նոր օր
Իրանը ԵՄ բոլոր երկրների զինված ուժերը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություններ՝ ի պատասխան վերջին որոշման
Կարապետյաններին և նրանց որդուն խորթ են հայ միջավայրը, բարոյական նորմերը, կնոջ նկատմամբ հարգանքը. Ղազարյան
Սառը օդի շերտը քայքայվեց և ցրվեց. Սուրենյանը նորություն է հայտնել. տեսանյութ
Պայթյուն Մարտունի քաղաքի բնակարաններից մեկում
Իրական ուժեղ առաջնորդը նախ պետք է սկսի իր ընտանիքից և պետք է բարոյապես ճիշտ զավակներ դաստիարակի. Առաքելյան
Նեղսրտում են, որ ԵԽԽՎ-ներում ու բրյուսելներում իրենց լուրջ ընդունող չկա. ձերը Մարիա Զախարովան է. Հոխիկյան
Քարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից
«Վարչաբենդն» անցկացնելու համար պետբյուջեից զրո դրամ է ծախսվել. Պապոյան
Տաշիր Սամոյի որդու էս ամենաթող, սանձարձակ պահվածքի համար թիվ 1 պատասխանատուն հենց ինքն է` Տաշիր Սամոն. Չախոյան
«Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա»-ի ավտոմրցաշարը ողբերգական ավարտ է ունեցել. կա զոհ և վիրավոր
Հարկային էլեկտրոնային համակարգերը որոշակի ժամանակ հնարավոր է լինեն անհասանելի. ՊԵԿ
Այսպիսի հայտարարությունները լուծումներ չեն առաջարկում, այլ բացահայտում են մտածողության դատարկությունը. Քլոյան
600 հազար դրամանոց վիրահատությունը՝ անվճար. թոշակառուն այլևս մենակ չի լինի. Ալեքսանյան
Մոտ ապագայում Վարդենիսի տարածաշրջանում կլինի սահմանազատում, ադրբեջանցիները դուրս կգան. Մելքոնյան
Մինչ ձեր ձևով երկիր ղեկավարելու հավակնություն ունենալը, արժե նախ սեփական որդուն դաստիարակել. Վարդանյան
Իզուր չէ, որ անգլիացիները մարդու համար ամենավիրավորական արտահայտությունը համարում են անդաստիարակը. Ավանեսյան
ՀՀ վարչապետը Մրգաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցում է պատարագի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT