Հի­մա ես ապ­րում եմ, կամ ու պետք է ապրեմ. պատերազմին մասնակցած 19-ամյա Լեւոնը կռվի դաշտում պատերազմի մասին գիրք է գրել

«Հադ­րու­թի վեր­ջին հրա­շա­լի ա­ռա­վոտ­ներից մեկ­ն էր. այդ օր­վա­նից մինչ օրս ինձ հա­մար առավոտները չեն լի­նում հրա­շա­լի». 19-ամյա Լեւոն Սահակյանի հեղինակած գրքից է մեջբերումը: 2020 թվականի հուլիսի 16-ին Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղից նա զորակոչվեց ծառայության, այդ ժամանակ ով իմանար, որ իր ծառայության ընթացքում Լեւոնը կանգնելու է թշնամուն դեմ-դիմաց և պայքարելու հանուն հայրենիքի:

Երկու ամիս, 11 օրվա ծառայող Լեւոնի համար սեպտեմբերի 27-ից հետո բոլոր բացվող առավոտները այլևս առաջվանը չեն: Հիշում է՝ պատերազմը սկսվեց եր­կու ռում­բերի պայ­թյունով... ու ար­դեն հրա­մա­նա­տա­րի գո­ռոցը սթափեցրեց՝ պա­տերազ­մ է: Պատերազմի ողջ ընթացքում աղոթել է, հավատացել, որ փրկվելու է, զինակից ընկերների հետ հաղթանակած են դուրս գալու պայքարից, հետո հուսահատվել է, նեղացել ամենքից ու աշխարհից: Հույսերի ու հույզերի միախառնումը, գումարտակի հրամանատար, «Արցախի հերոս» Դավիթ Ղազարյանի մահը Լեւոնին մղել է կռիվ տալով՝ գիրք գրել, որը հենց այդպես էլ անվանել է՝ «Կռիվ տալով»:

image-02-07-21-06-06 (1).jpeg (2.28 MB)

«Ցանկացել եմ իմ գրքով մարդկանց հասկացնել, որ միայն ինչ-որ բան անելով և ինչ-որ բաներ ասելով չէ: Կյանքին չպետք է թեթև նայել: Պատերազմի ընթացքում սկզբում հույս ունեինք, որ ամեն ինչ լավ ավարտ կունենա, և բոլորս հետ կվերադառնանք, բայց հետո հուսահատվել ենք: Ընկերներիս ասել եմ՝ եթե ես էլ չավարտեմ գիրքը, չհասցնեմ վերջին կետին, խնդրում եմ կտանեք ու մարդկանց ցույց կտաք՝ ինչեր ենք մենք ապրել: Հիշարժան ու հետաքրքիր պահեր եղել են, որոնք բոլորը գրել եմ գրքում: Նույնիսկ ժամանակ ենք ունեցել խոսելու, միմյանց հետ շփվելու, ինչը ծառայության ընթացքում չենք հասցրել: Օր է եղել, որ կորցրել եմ նոթատետրը, հիասթափվել, բայց ասել եմ՝ պետք է գտնեմ ու գտել եմ: Այդ պահին ես միշտ Աստծուց խնդրում էի, որ ողջ մնամ: Եղել է ժամանակ, որ որոշել եմ՝ կտանեմ ինչ-որ խմբագրություն, մի քանի տեղեկություն կգրեն և վերջ»,- մեր զրույցում պատմում է Լեւոնը: Որոշել էր այդպես վարվել, բայց ԱՄՆ-ի հայ հայրենակցուհիները գտել են նրան և առաջարկել գիրքը տպագրելու համար հովանավորել: Հուլիսի 2-ին լույս տեսավ նրա «Կռիվ տալով» գիրքը: Իր գիրք գրելու մասին տեղյակ են եղել միայն մարտական ընկերները:

Պատերազմի սկզբից 6 օր Լեւոնը չի կարողացել կապվել ծնողների հետ: Հետո արդեն միշտ կապի մեջ է եղել նրանց հետ, անընդհատ հարցրել է՝ երբ է վերջանալու պատերազմը: Հետո հուսահատվել, նեղացել ու երեք օր տուն չի զանգել: Հադրութում մարտերին մասնակցելուց հետո Լեւոնը պայքարել է նաև Վարանդայում, հետո իրենց ջոկատով բարձրացել են Շուշի: Հիշում է՝ պատերազմի ընթացքում բոլորը միշտ աղոթել են, որ ողջ մնան ու հետ վերադառնան: Եղել է պահ, երբ լավ տրամադրություն են ունեցել, հետո 170 աստիճանով ամեն ինչ փոխվել է:

image-02-07-21-06-04.jpeg (1.87 MB)

«Արկերը եկել են և չեն պայթել, հումորի ենք վերածել: Դեպքեր են եղել, որ օրերով ընդհանրապես ոչ մեկի հետ չեմ խոսել: Զանգում էի տուն, հարցնում՝ երբ է վերջանալու կռիվը, ինձ հույս էին տալիս՝ այսօր, վաղը: Վերջին երեք օրը չեմ կարողացել շարունակել գիրքը, որովհետև Շուշի եմ բարձրացել, այնտեղ ի վիճակի չէի: Ընկերներս սկզբում չէին հավատում, որ ես գիրք եմ գրում, որովհետև ես ծառայության ժամանակ փակ եմ եղել: Մի քանի օր գրեցի ու սկսեցի կարդալ տղերքի համար, իրենք էլ ինձ սկսեցին ոգեւորել, արդեն մտածում էի՝ որևէ բան բաց չթողնեմ գրելիս»,- ասաց նա:

Իր և զինակից ընկերների հետ պատերազմի ընթացքում կատարված բոլորը դեպքերի մասին Լեւոնի գրքում շատ կհանդիպեք: Մեզ հետ զրույցում պատմում է դրանցից մեկը. «Տղաներից մեկը ծանր վիրավորում է ստանում, ու իրեն տանում ենք հոսպիտալ: Ճանապարհին ինքն անընդհատ հարցնում էր՝ կքայլե՞մ, կքայլե՞մ, ես էլ որոշեցի կատակի միջոցով իրեն սփոփել, ասաց՝ ոտքերս չեմ զգում, ասացի՝ Արտակ, կարո՞ղ ա գիտես՝ հանգստանալու ենք եկել, խաղուպար հո չի, համ էլ քեզ ոչինչ չի եղել: Ասում էի՝ ոչ թե քայլելու, այլ վազելու ես, իրար հետ ֆուտբոլ ենք խաղալու, որ հետ վերադառնանք: Արտակն ասաց՝ լավ, որ դու ես ասում, ուրեմն ինձ ոչինչ չի եղել, գրքի մեջ էլ դա նշել եմ՝ 40 օր քայլել մահվան հետ՝ չտեսնել նրան, բայց հոգուդ խորքում զգալ ու կռիվ տալով՝ առաջ գնալ ու գտնել ապրելու ուղին: Ամեն մի պայթունից հետո տեսնել ու օգնել մարտական ընկերներիդ, նրանց հետ խոսել, հաղթահարել ամենը ու քեզ տրված հարցին պատասխանել՝ քայլելու ու անգամ վազելու ես»:

MyCollages - 2021-07-08T115401.854.jpg (88 KB)

Պատերազմի ընթացքում՝ նոյեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը, Լեւոնը բեկորային վիրավորում է ստանում հակառակորդի «Գրադ» տեսակի համակարգից: Ծանր վիճակով ընկերները նրան դուրս են բերում, տեխնիկաների միջոցով հինգ ժամ տեղափոխում են հոսպիտալ: Սկզբում եղել է Ստեփանակերտի հոսպիտալում, հետո, երբ հակառակորդը ռմբակոծել է հոսպիտալը, այնտեղից նրան տեղափոխել են Վարդենիսի հոսպիտալ: Որոշ ժամանակ անց Լեւոնը բուժումը շարունակել է «Կարմիր խաչի» միջազգային հիվանդանոցում և Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում:

Հիմա նա ունի միայն ողնուղեղի բեկորային վիրավորում, ասում է՝ պետք է մեկնի արտերկիր՝ վիրահատության, բայց դեռևս հոգեպես պատրաստ չէ. «Վիրահատությունս նույնպես բարերարներ են ֆինանսավորել: Մինչև այսօր էլ ձախ ձեռքս վերև չեմ կարողանում բարձրացնել: Ես ինձ լավ եմ զգում, ոչ մի խնդիր չունեմ, բայց բեկորը ինձ նեղություն է տալիս, եթե կտրուկ շարժվում եմ, ձախ ձեռքս թուլանում է»,- ասաց նա:

Ծանր հոգեբանական վիճակից դուրս գալ 19-ամյա Լեւոնին օգնում են մանկատան սաները: Իր խոսքերով՝ եղել է Խարբերդի մանկատանը, հիմա նպատակ ունի այցելել նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի «Զատիկ» մանկատուն: Վիրավորման հետևանքով նրան ժամանակից շուտ են զորացրել: Ասում է՝ պատերազմից հետո իր կյանքում շատ բան է փոխվել, հիմա ավելի դյուրագրգիռ է դարձել, ինչ-որ մի բան անելուց նախ փորձում է հասկանալ՝ կարելի է դա անել, թե ոչ:

Իր հեղինակած գիրքը Լեւոնը պատրաստվում է նվիրել նաև իր զինակից ընկերներին: Շուտով գնալու է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջան, լինելու է այն զորամասում, որտեղ ծառայում են իր զինակից ընկերները: Մի քանի օր նրանց հետ է անցկացնելու: Ուզում է նաև բարեգործական ծրագրեր կազմակերպել: Ասում է՝ հիմա մտքերը հանձնել է թղթին ու այլևս չի ուզում պատերազմից խոսել: Զոհված ընկերների հիշատակն էլ միշտ վառ է պահելու, ինչպես գրքում է նշում՝ «Հի­մա ես ապ­րում եմ, կամ ու պետք է ապրեմ այն­պես, որ այս կյան­քում հի­շեմ բո­լոր իմ զոհ­ված ըն­կեր­նե­րին՝ պա­հե­լով նրանց վառ հիշա­տա­կը»։

image-02-07-21-06-04 (4).jpeg (2.74 MB)

Մերի Խաչատրյան

Տպել
3079 դիտում

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետ

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում

Շիրակի մարզում 2 ընկերություն ապօրինի արդյունահանումներ է իրականացրել վարձակալված տարածքներից դուրս (տեսանյութ)

Էջմիածին-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած

Վարչապետը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել

ԱՄԷ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը