Երևան
12 °C
Հուլիսի 11-ին Երևանի ժամանակով 23:00-ին Լոնդոնի Ուեմբլի մարզադաշտում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչում կհանդիպեն Անգլիայի և Իտալիայի հավաքականները:
Ճանապարհը դեպի եզրափակիչ երկու հավաքականների մոտ տարբեր էր, տարբեր էր նաև նրանց ցուցադրած ֆուտբոլը: Բայց մի բան ընդհանուր է. երկու թիմերն էլ ամենակայուն խաղն էին ցուցադրում առաջնության ընթացքում:
Թե Իտալիայի, թե Անգլիայի հավաքականները խմբային փուլում ոչ մի գնդակ բաց չթողեցին, բայց եթե իտալացիներն այդ երեք խաղերում յոթ գնդակ խփեցին, ապա անգլիացիները միայն երկուսը: Փլեյ-օֆֆում երկու հավաքականները հայտնվեցին ցանցի տարբեր հատվածներում, ու եթե Իտալիայի համար ճանապարհը դեպի եզրափակիչ քարքարոտ էր, ապա Անգլիայի համար ցանցը շատ ավելի բարենպաստ էր:
Իտալիայի հավաքականի համար փլեյ-օֆֆ փուլը շատ բարդ սկիզբ ունեցավ: Խմբային փուլում Ռոբերտո Մանչինիի թիմն այնպիսի խաղ ցուցադրեց, որ շատերը թիմին միանգամից սկսեցին համարել չեմպիոնության ֆավորիտ: Բայց 1/8 եզրափակչում Ավստրիայի հավաքականն իտալացիներին երկնքից իջեցրեց երկիր: Սկուադրա Աձուրան միայն լրացուցիչ ժամանակում կարողացավ հաղթահարել համառ ավստրիացիների դիմադրությունը: Փոխարենը, քառորդ եզրափակչում Իտալիան գեղեցիկ խաղով հաղթեց ՖՒՖԱ-ի դասակարգման աղյուսակի առաջատար Բելգիայի հավաքականին` դրանով վերջ դնելով կասկածամիտների այն տեսությանը, որ իտալացիները հաղթում են միայն միջակ թիմերի, իսկ առաջին լուրջ մրցակիցը նրանց պայքարից դուրս կթողնի: Կիսաեզրափակիչում Իսպանիայի հավաքականը կարողացավ զրկել իտալացիներին իրենց գլխավոր զենքից` գնդակին տիրելուց, բայց Մանչինիի թիմը բնավորություն ցույց տվեց, հարմարվեց մրցակցի խաղաոճին ու կարողացավ գործը հասցնել հետխաղյա տասնմեկ մետրանոցների, որտեղ էլ հաղթանակ տարավ: Այդ խաղը ցույց տվեց, որ Իտալիան Մանչինիի գլխավորությամբ ոչ միայն գեղեցիկ ֆուտբոլ է խաղում, այլև ճկուն է և կարող է անհաջող զարգացումներով ընթացքով խաղում փոխվել ու պայքարել:
Անգլիայի հավաքականը փլեյ-օֆֆի հենց առաջին փուլում հանդիպեց Գերմանիայի ընտրանուն: Ոչ այնքան դիտարժան խաղում անգլիացիները հաղթեցին 2-0 հաշվով ու միանգամից դարձան եզրափակիչ դուրս գալու գլխավոր ֆավորիտը, քանի որ մյուս առաջատար հավաքականներն անակնկալ պարտություններ կրեցին: Ուկրաինայի հավաքականի հետ քառորդ եզրափակիչ խաղում (4-0) դժվարություններ եղան միայն առաջին կեսում, իսկ ահա կիսեզրափակչում Դանիան լուրջ խնդիրներ դրեց Գարեթ Սաութգեյթի թիմի առջև` առաջին անգամ այս առաջնությունում գրավելով անգլիացիների դարպասը: Բայց Երեք առյուծները պատվով դուրս եկան իրավիճակից, հավասարեցրին հաշիվը, մեծ առավելություն ունեին և լրացուցիչ ժամանակում կարողացան հաղթանակ կորզել: Ճիշտ է, տասնմեկ մետրանոցը, որի օգնությամբ անգլիացիները խփեցին երկրորդ գնդակը, խիստ կասկածելի էր և մեծ աղմուկ է առաջացրել, բայց հանդիպման ելքը փոխել հնարավոր չէ: Միգուցե Անգլիան, որն այս առաջնությունում գեղեցիկ խաղ չի ցուցադրում, արժանի չէր նման ձևով հաղթել Դանիային, սակայն ամբողջ առաջնության կտրվածքով ավելի կայուն թիմ դժվար է գտնել: Իսկ Դանիան միանշանակ արժանի է ծափահարությունների այն բանի համար, որ առաջնության առաջին խաղում տեղի ունեցածից հետո (Քրիստիան Էրիկսենի սիրտը կանգնեց խաղի ընթացքում, բժիշկները հրաշքով փրկեցին նրա կյանքը) կարողացավ համախմբվել ու, առանց իր առաջատարի շատ վստահ խաղ ցույց տալով, հասավ կիսաեզրափակիչ:
Եզրափակիչում հանդիպելու են երկու տարբեր խաղաոճերով հավաքականներ. իտալացիները սիրում են տիրել գնդակին ու գրոհել, գնդակ կորցնելիս անցնում են ուժեղ պրեսինգի: Անգլիացիները գործում են պաշտպանությունից, օգտագործում են իրենց հարձակվողների արագությունը հակագրոհների ժամանակ և չափազանց վտանգավոր են ստանդարտների ժամանակ: Ֆուտբոլասերների համար միգուցե առաջինն ավելի համակրելի է, բայց կարևորը վերջնական արդյունքն է:
Անգլիացի երկրպագուներ սիրում են պատեհ-անպատեհ օգտագործել it's coming home արտահայտությունը, այսինքն` ֆուտբոլը վերադառնում է տուն, իր հայրենիք, որտեղից որ սկիզբ է առել: Անգլիան մինչ այժմ մեկ անգամ էր եղել ֆուտբոլային խոշոր մրցաշարի եզրափակիչում` 55 տարի առաջ, ու նորից Ուեմբլիում: Այդ ժամանակ Անգլիան հաղթեց Գերմանիային ու դարձավ աշխարհի չեմպիոն: Թվում է` ֆուտբոլը երբեք այսքան մոտ չի եղել հայրենիք վերադառնալուն: Բայց իտալացի երկրպագուները պատասխանում են անգլիացիներին` it's coming to Rome` ակնարկելով, որ հայրենիքի փոխարեն գավաթը պետք է ուղևորվի Հռոմ: Իսկ home թե Rome կորոշի հանդիպումը: Երկու թիմերին էլ մեծ նվաճման համար ընդամենը մեկ քայլ է մնացել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT